18.08.2017 17:26
Հայ|
 
<<Մայր Հայաստան>> ռազմական թանգարան

Հիմնադրվել է 1970թ.` որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված թանգարան (ճարտարապետ` Ռ. Իսրայելյան): Շենքի հատակագիծը կրկնօրինակում է Հռիփսիմե տաճարին, միաժամանակ ծառայում որպես Մայր Հայաստան արձանի պատվանդան: Թանգարանն ունի ավելի քան 30000 ցուցանմուշ: Առաջին հարկում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ մարտիկների, նրանց ռազմերթերի մասին նյութեր, ինչպես նաև` մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական իրերը: Երկրորդ հարկի ցուցասրահում ներկայացված է Արցախյան պատերազմի վավերագրությունը` փաստաթղթեր, լուսանկարներ, մարտական գործողությունների նկարագրական նյութեր:

Թանգարաններ

Հայաստանի պատմության պետական թանգարան

Հիմնադրվել  է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է  Ազգագրական  -  մարդաբանական    թանգարան - գրադարան: Այցելուների համար  բացվել  է  1921թ. օգոստոսի 20-ին: Կազմավորվել է Կովկասիհայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի  հայկական    հնությունների    թանգարանների, Անիի Հնադարանի,  Վաղարշապատի  Մատենադարանի  հավաքածուների  հիման վրա:
Հայաստանի  պատմության պետական   թանգարանում   պահպանվում    է    շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու`  ամբողջացնելով  Հայաստանի` նախապատմական ժամանակներից եկող մշակույթն ու    պատմությունը:

Հասցե՝ Երևան, Հանրապետության հրապարակ
Հեռ.` 58 27 61

Կայք`www.historymuseum.am

Հայաստանի ազգային պատկերասրահ

Ազգային պատկերասրահը   գտնվում  է Երևանի Հանրապետության  հրապարակում: Հիմնվել է 1921թ., սակայն  սև տուֆից   կառուցված նախկին երկհարկանի շենքը երեսպատվել է  ճերմակ  քարով, իսկ բակում 1978թ.  բարձրացել  է ութհարկանի մասնաշենքը:  Պատկերասրահն  ստեղծել է  հայկական,   ռուսաստանյան  և արևմտաեվրոպական  կերպարվեստի     հարուստ  հավաքածու (ավելի քան  25 հազար ցուցանմուշ), անդամակցում է Կերպարվեստի թանգարանների  համաշխարհային  ընկերակցությանը:
Հասցե՝ Երևան, Արամի 1
Հեռ.` 58 08 12
Կայք`www.gallery.am

Հասցե` Երևան, Ազատության 2,
<<Հաղթանակ>>զբոսայգի
Հեռ.` 25-14-00, 25-06-77

Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամ

2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց <<Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը>>` ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրել է տարածք և մասնակիորեն կառուցապատված Կասկադի տարածքը։
Հիմնադրելով ԳԹՀ-ն` Ջերարդ Լ. Գաֆէսճեանը արվեստի գործերի իր մասնավոր հավաքածուն փոխանցել է թանգարանին, որը նախագծել է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսնը։
Ջերարդ Գաֆէսճեան թանգարանը ծառայելու է որպես գեղարվեստական ստեղծագործության և արտահայտչաձևերի ազգային կենտրոն և սերտորեն համագործակցելու է արվեստասեր համայնքի հետ։ Թանգարանի հիմնական ուղղվածությունը լինելու է համաշխարհային կերպարվեստը ներկայացնելը։
Հասցե` Կասկադ
Հեռ.` 54-19-32, 56-71--62
Կայք` www.cmf.am

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Հիմնադրվել է 1921թ.՝ նախ իբրև Գրականության թանգարան (հիմնադիր՝ Ե. Շահազիզ): Գործել է Հայաստանի կուլտուր-պատմական թանգարանի կազմում: 1954-ին կազմավորվել է գրականության, թատերական թանգարանների և Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական կաբինետի նյութերի հիման վրա:

Մինչև 1963-ը կոչվել է ՀԽՍՀ ԳԱ, այնուհետև ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարան: 1967-ից կրում է Ե. Չարենցի անունը: Թանգարանում ի մի են բերված Սայաթ-Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրականության նմուշներ և արվեստի երախտավորների ձեռագրեր, նամակներ, անձնական ու բեմական իրեր, լուսանկարներ, ազդագրեր, ձայնագրություններ, քանդակներ, գեղանկարչական գործեր, անձնական գրադարաններ, երաժշտական գործիքներ:

Թանգարանում այժմ պահպանվում են հազարից ավելի անհատական ֆոնդեր և հավաքածուներ, որոնք ընդգրկում են մոտ մեկ միլիոն թանգարանային առարկաներ: Թանգարանում գործում է <<Սայաթ-Նովայից Չարենց>>վերտառությամբ մշտական ցուցադրությունը: Մշտական ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվում են նաև տարբեր թեմաներով ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դասախոսություններ, հանդիպումներ մշակույթի գործիչների հետ:
Տնօրեն՝ Հենրիկ Բախչինյան
Հասցե` Երևան, Արամի 1
Հեռ.՝ 56-36-41

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան

Մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում ու ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ: 1930-ականների վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորությամբ հիմնադրվում է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն   թանգարան ստեղծելու հիմքը դարձավ:
Թանգարանն ստեղծվել է1978թ.: Ցուցանմուշները պատկերացում են տալիս հայկական ժողովրդական արվեստի զարգացման փուլերի մասին: Հավաքածուն ընդգրկում է փայտի, քարի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, խեցեգործության, ասեղնագործության նմուշներ, մանրաքանդակներ, գորգեր, կարպետներ, գեղանկարչական գործեր:

Հասցե՝ Երևան, Աբովյան 64
Հեռ.` 56 93 83, 56 93 87

Հովհ. Թումանյանի թանգարան

1953թ. ապրիլին Երևանի Մոսկովյան 40 հասցեում ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ: Թանգարանի երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը` մոտ 8000 հատորով: Մեծ տպավորություն է թողնում  Թիֆլիսի <<Վերնատան>> կրկնօրինակը:
Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև <<Լոռվա ձորը>> համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է<<Անուշ>>օպերայի հնչյուններով:
Երևանի կենտրոնում, բարձունքին գտնվող  այս թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան. սա մեծ հայի ապրած կյանքի տարիները խորհրդանշող  թիվն է:

Հասցե՝ Երևան, Մոսկովյան 40
Հեռ.` 56 00 21, 58 12 71, 51 60 21
Կայք`  http://toumanian.am

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը`Երևանի Մաշտոցի (նախկինում` Լենինի 45) պողոտայի թիվ 17 շենքում. այստեղ 1935-1937թթ. ապրել էբանաստեղծը:

Բանաստեղծի կյանքը, գրական-մշակութային, հանրային-քաղաքական գործունեությունն ուսումնասիրող գիտական կենտրոն  է, որտեղ  պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական  իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, այլ նյութեր: Թանգարանի  ամենանվիրական հատվածը հուշատունն է, որտեղ ամեն ինչ պահպանված և դասավորված է այնպես, ինչպես եղել է Չարենցի ապրած  ժամանակ:

Հասցե՝ Երևան, Մաշտոցի պողոտա 17
Հեռ.` 53 14 12, 53 55 94 

Կայք` www.charents.am

Ավետիք  Իսահակյանի  տուն-թանգարան

Գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում (նախկին Պլեխանով): Այս  տանը գրողն ապրել է կյանքի վերջին տասը տարին: Տուն-թանգարանը բացվեց 1963թ. հոկտեմբերի 31-ին: Ցուցադրությունը բաղկացած է 2 մասից՝ գրական և հուշային:
Թանգարանում ներկայացված է բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ այցելուն կտեսնի Վարպետի գրասեղանը, նրա համար հատուկ պատրաստված բազմոցը:

Բանաստեղծի անձնական գրադարանում կան հայերեն հին հրատարակություններ: Հազվագյուտ շատ գրքեր Հայաստանում հնարավոր է գտնել միայն Իսահակյանի գրադարանում:
Թանգարանում պահպանվում են Իսահակյանի կյանքն ու ստեղծագործությունն ամբողջացնող 10 հազարից ավելի արժեքներ, որոնք գիտականորեն ուսումնասիրվում և ներկայացվում են հանրությանը:

Հասցե՝ Երևան, Զարոբյան 20
Հեռ.` 56 24 24, 58 73 80
 Կայք` www.isahakyanmuseum.am

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Հիմնադրվել է1963թ.այն տանը, որտեղ կոմպոզիտորն ապրել է կյանքի վերջին տարիներին: 1967թ. նոյեմբերի 25-ին տուն-թանգարանը դռները բացեց այցելուների առջև:
Այստեղ 1317 թանգարանային նմուշ կա` կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթեր, նոտաներ, ձեռագրեր և լուսանկարներ,  որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի և գործունեության մասին:

 Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես եղել է կոմպոզիտորի կենդանության օրոք:Մշտական ցուցադրությունում են կոմպոզիտորի ձեռքով պատրաստված <<Սպենդիարաֆոն>> կոչվող երաժշտական գործիքը, <<Ալմաստ>> օպերայի երևանյան առաջին բեմադրության (1933թ.) պահպանված միակ ազդագիրը և այլն:

Հասցե՝ Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` 58 07 83, 52 12 99

Արամ  Խաչատրյանի տուն-թանգարան

Տուն-թանգարանը բացվել է 1984թ., երբ նշվում էր աշխարհահռչակ երաժշտի 80-ամյակը:Հավաքածուն ընդգրկում է ավելի քան 18000 արժեքավոր առարկա:

Հուշատանը և 10 ցուցասրաhներում ներկայացված բազմազան ցուցանմուշներն այցելուներին ծանոթացնում են Արամ Խաչատրյանի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը:

Թանգարանում կա հարուստ ձայնադարան և համերգասրահ, որտեղ հաճախ կազմակերպվում են համերգներ, երաժշտական փառատոներ ու ցուցահանդեսներ:

Հասցե՝ Երևան, Զարոբյան 3
Հեռ` 58 94 18, 58 01 78
Կայք`  www.akhachaturianmuseum.am

Երվանդ Քոչարի թանգարան

Երվանդ Քոչարի թանգարանը  բացվել  է 1984թ.`   մաեստրոյի արվեստանոցի տեղում:Թանգարանն ամբողջական պատկերացում է տալիս   արվեստագետի անցած  ողջ  ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են<<Թիֆլիսյան>>,<<Փարիզյան>>,<<Երևանյան>>շրջանների գեղանկար, գրաֆիկական, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, կոթողային քանդակների մանրակերտներ, տեսաֆիլմեր:
Փարիզի<<Պոմպիդու>>կենտրոնում և Երվանդ Քոչարի թանգարանի սրահներում պահպանվում են ժամանակակից արվեստի  նվաճում  համարվող Քոչարի տարածական նկարները:

Ներկայացված են նաև Քոչարի` ավանգարդի մեծերի հետ առնչությունների մասին պատմող  հազվագյուտ փաստաթղթեր ու վավերագրեր:Ե. Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու տարածման կարևորագույն կենտրոն է:
Հայ արվեստագետը  ցուցադրվել է խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, դը Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի-Նագիի, Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է<<Դիմանսիոնիզմի մանիֆեստը>>, որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր:

Հասցե՝ Երևան, Մաշտոցի 39/12
Հեռ` 58 06 12, 52 93 26 
Կայք` http://kochar.am 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Տուն-թանգարանը բացվել է 1967թ.` նկարչի օրոք, նրա նվիրաբերած 50 ստեղծագործությունների նախնական հավաքածուով: Այժմ թանգարանում ներկայացված է 240 թանգարանային առարկա, որոնք ամփոփում են Վարպետի ստեղծագործական գործունեության հիմնական փուլերը` ուսանողական առաջին աշխատանքներից մինչև ուշ շրջանի գեղանկարները, գծանկարները, ընդհուպ` վերջին կտավը՝<<Հեքիաթ>>գեղանկարը:

Մշտական ցուցադրությունում ընդգրկված են Մ. Սարյանի նախահեղափոխական (1895-1917թթ.) և հայաստանյան (1921-1972թթ.) շրջանների գեղանկարները, ներառյալ` 1904-1907թթ.<<Հեքիաթներ և երազներ>>շարքը, նրա ստեղծագործության գլուխգործոցները`<<Ջրհորի մոտ. շոգ օր>>,<<Ինքնադիմանկար>>,<<Քայլող կինը>>,<<Գիշերային բնանկար>>,<<Եգիպտական դիմակներով նատյուրմորտ>>,<<Արևելյան ծաղիկներ>>,<<Երեք հասակ>>ինքնադիմանկարը:

Հասցե` Երևան, Սարյան 3
Հեռ.՝ 58-17-62, 52-16-07
Կայք`  www.saryan.am

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Հիմնադրվել է 1988թ.` Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում առաջին անգամ կազմակերպված Փարաջանովյան գործերի ցուցադրությունից հետո: Նույն թվականին <<Ձորագյուղ>>ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին բնակության ու թանգարանի համար հատկացվեց երկու կից կառույց: Թանգարանը բացվեց 1991թ.:

Հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված տեքստեր, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին ու անձնական իրերը:

Թանգարանում պահպանվում են ռեժիսորի նամակները` ուղղված Լիլի Բրիկին, Տարկովսկուն, Նիկուլինին ու մշակույթի այլ գործիչների: Ցուցադրությունում ընդգրկված է 700 ստեղծագործություն: Հուշային երկու սրահում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան ու կիևյան բնակարանների հարդարանքի որոշ հատվածներ: Նրա ստեղծագործությունների մեծ մասն ստեղծված է հեղինակի ազատազրկման տարիներին:

Թանգարանը 56 ցուցահանդես է կազմակերպել Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում և այլուր:

Հասցե՝ Երևան, Ձորագյուղ, Ազգագրական թաղամաս 15-16
Հեռ.` 53 84 73, 53 92 24
Կայք`  http://parajanovmuseum.am/

Հայաստանի բնության պետական թանգարան

Հայաստանի բնության պետական թանգարանը եզակի է տարածաշրջանում հավաքածուներով ու թանգարանային արժեքներով: Թանգարանի հիմնական ֆոնդում ընդգրկված են Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի կենսաբազմազանության յուրահատուկ նմուշներ, որոնք անցյալ երկրաբանական դարաշրջաններից պահպանվել են գրեթե անփոփոխ, անհետացած են կամ հազվագյուտ և ընդգրկված են Հայաստանի ու Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքերում:

Հավաքածուն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը: Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական,երկրաբանական,կերպարվեստի լուսանկարներ:Ներկայացված են կաթնասունների,թռչունների,սողունների,երկկենցաղների,ձկների,միջատների,սարդակերպերի խրտվիլակներ,կմախքներ,մաշկեր,փափկամարմինների խեցիներ,ծառերի կտրվածքներ,հերբարիումի,բրածո բույսերի ու կենդանիների,օգտակար հանածոների նմուշներ,յուղաներկ կտավներ,գծանկարներ և այլն:

Հասցե՝ Երևան, Տիգրան Մեծի 34
Հեռ.` 52 79 42, 56 20 72

Փայտարվեստի թանգարան

Հիմնադրվել է 1977թ .: Հիմնական նպատակն է հավաքել, պահպանել և զարգացնել ազգային փայտարվեստի հարուստ ավանդույթները:
Ցուցադրությունը բաղկացած է քանդակի, կիրառական արվեստի և հնագույն մշակույթի բաժիններից: Հեղինակները նկարիչներ, քանդակագործներ և կիրառական արվեստի վարպետներ են: Այստեղ կազմակերպվում են թեմատիկ և հեղինակային ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, դասախոսություններ: Կրթական-ուսուցողական ծրագրեր են իրագործվում մարզերում և Արցախում:

Հասցե՝ Երևան, Պարոնյան 4 և 2

Հեռ.` 53 24 61

http://artwood.am

Երևանի ռուսական արվեստի թանգարան

Ստեղծվել է 1984թ.: Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածուն ներկայացնում է ռուսական արվեստի պատմության լավագույն շրջանը, որի հիմքում 19-20-րդ դդ. տնտեսական ու բարոյական փոփոխություններն են:
Ավելի քան 120 նկարչի աշխատանք է ընդգրկում թանգարանի հավաքածուն:  Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում բեմարվեստը ներկայացնող դահլիճը, որտեղ ցուցադրված զգեստներն ու բեմի դեկորացիաները տոնական տրամադրություն են ստեղծում: Հատուկ ուշադրության են արժանի Կորովինի, Սերովի, Արխիպովի գործերը:

Հասցե՝ Երևան, Իսահակյան 38
Հեռ.` 56 03 31, 56 21 56, 56 08 72

«Գաֆէսճեան»-ը համաշխարհային արվեստի նոր ու յուրօրինակ ցուցանմուշներով է համալրվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը համալրվել է նոր հետաքրքիր աշխատանքներով. այսուհետ եւս երեք նոր համաշխարհային արվեստի ցուցանմուշներ կզարդարեն «Գաֆէսճեան»-ը: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը, «Գաֆէսճեան»-ը շարունակում է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ներկայացնել Հայաստանում: «Մենք` հայերս, արվեստասեր ենք, եւ կենտրոնը բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալ համաշխարհային արվեստի նմուշներին, զարգացման միտումներին»,- ասաց նա:

  Նոր ձեռք բերված աշխատանքներից մեկը հարավկորեացի արվեստագետ Դո-Հո Սուի «Պատճառ եւ հետեւանք» կոմպոզիցիան է, որը պատրաստվել է 2007 թվականին: Այն կազմված է ակրիլից, խեժից եւ ալյումինից:  Հաջորդ արվեստանմուշը Ջեննի Փիքֆորդի «Կյանքի շրջանակներում»-ն է: Փիքֆորդը ժամանակակից արվեստագետ է, ով ստեղծում է բացառիկ քանդակներ` ջրից, ճարտարապետական մետաղե կոնստրուկցիաներից: Նա ունի աշխատանքներ նաեւ պատրաստված ցինկի, մետաղի եւ ապակու համադրությամբ: Փիքֆորդն այժմ համարվում է աշխարհի առաջատար արվեստագետներից մեկը: Երրորդ նոր աշխատանքը Գայ Բուսեյնի «Պատը»-ն է, որը ստեղծվել է 1961 թվականին:

Ցամաքով, ծովով եւ օդով Հայաստան ժամանած աշխատանքները բերվում են Լոնդոնից, Փարիզից, Ամստերդամից, Նյու Յորքից, Մայամիից, Հոնկոնգից եւ այլ վայրերից:  Լիլիթ Սոխակյանը դժվարացավ պատասխանել, թե այժմ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում քանի ցուցանմուշ է ներկայացված: Ջերալդ Գաֆէսճեանի միայն ապակե հավաքածուն բաղկացած է հինգ հազար արվեստանմուշից, որոնցից երեք հազարից ավելին արդեն Հայաստանում են:

Թեեւ բոլոր աշխատանքները հասանելի են հասարակությանը, այնուամենայնիվ, դրանք հսկվում են անվտանգության աշխատակիցների միջոցով: 

Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)

   Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվեց 1972թ. Հենրիկ Իգիթյանի կողմից: Թանգարանի ստեղծման  գործում Հ.Իգիթյանը մեծ աջակցություն ստացավ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Գ. Հասրաթյանից, ինչպես նաև 60-ական թվականների հայ լավագույն նկարիչների կողմից: 

Որպես մասնագիտացված ժամանակակից արվեստի թանգարան հայ մշակույթի այս օջախը դարձավ առաջինը ոչ միայն նախկին Սովետական Միության տարածքում, այլ նաև ողջ սոցիալիստական ճամբարում: Հետագա 20 տարիների ընթացքում այս թանգարանը մնում էր ժամանակակից արվեստի միակ կենտրոնը վերը նշված ռեգիոնում: Թանգարանը բացվելուց հետո այն միանգամից դարձավ Երեւանը այցելող պաշտոնական հյուրերի և զբոսաշրջիկների սիրված վայրը: Թանգարանի առաջին էքսպոզիցիան լիովին կազմված էր 60-ական թվականների ինչպես Հայաստանում այնպես էլ սփյուռքում բնակվող ժամանակակից հայ նկարիչների գործերից, որոնք վերջիններս մեծ սիրով նվիրաբերեցին ժամանակակից արվեստի օրրանին: 

Այսպիսով` թանգարանը կայացավ շնորհիվ հայ նկարիչների նվիրատվությունների: 60-ականների սերունդը, մասնավորապես, Մինաս Ավետիսյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Մարտին Պետրոսյանը, Հակոբ Հակոբյանը, Գայանե Խաչատուրյանը, Վրույր Գալստյանը, Էլիբեկյան եղբայրները, Հարություն Կալենցը, Ռուդոլֆ‎ֆ Խաչատրյանը, Աշոտ Բայանդուրը և այլն այսօր էլ կազմում են թանգարանի ցուցադրության հիմնական առանցքը: 

2007թ. թանգարանին տրվել է նոր մասնաշենք եւ այժմ այստեղ ցուցադրվում են նաեւ միջին եւ երիտասարդ սերնդի աշխատանքները, նույնպես մեծ սիրով նվիրաբերած թանգարանին նկարիչների կողմից: 80-ականների նկարիչների թվում են Կամո Նիգարյանը, Մարինե Դիլանյանը, Ալբերտ Հակոբյանը, Սամվել Բաղդասարյանը, Արևիկ Արևշատյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արմեն Գեւորգյանը, Սոնա Բանոյանը, Վահան Ռումելյանը, Մոկո Խաչատրյանը, Գագիկ Ղազանչյանը, Տիգրան Մատուլյանը, Մուշեղ Մխիթարյանը, Թենի Վարդանյանը, Գաբրիել Մանուկյանը, Սարգիս Համալբաշյանը, Արթուր և Արարատ Սարգսյանները և այլոք: 2004թ. բարերար Գրիգոր Մուրադյանի կողմից թանգարանը ստացավ ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Կազազի աշխատանքները:

Նշված նկարիչները այսօր մեծ համբավ են վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում, ուր մշտապես հանդես են գալիս իրենց անհատական ցուցահանդեսներով:

ՈՒշագրավ է թանգարանի տպագրական գործունեությունը: Հենրիկ Իգիթյանի գլխավորությամբ թանգարանի աշխատակազմը վերջին տարիներին պատրաստեց հրատարակության մի շարք ալբոմներ` “Քոչար”, “Ա. Բաժբեուկ-Մելիքյան”, “Հովնաթանյանից Մինաս”, “Թանգարան”, “Հայկական գունապնակ I”, “Հայկական գունապնակ II”, “Մինաս Ավետիսյան”, “Վրույր Գալստյան”, “Աշոտ Հովհաննիսյան”, ինչպես նաև 80-ականների նկարիչների անհատական կատալոգները: Այժմ տպագրության է պատրաստվում “Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան” կատալոգը:

Այսօր սովորականի պես Ժամանակակից արվեստի թանգարանը սպասում է իր այցելուներին, որոնք ժամանակակից արվեստի նմուշներին ծանոթանալու հետ մեկտեղ կարող են ստանալ նաև մասնագիտական մեկնաբանություն հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով:

Ստեղծման օրից առ այսօր թանգարան այցելել են բազմաթիվ նշանավոր մարդիկ արվեստի եւ գիտության հանրաճանաչ անձնավորություններ: Բոլորի կողմից նշվել է այն փաստը, որ թանգարանն ունի իր դեմքը, իր քննախույզ հայացքը աշխարհին, որով նա տարբերվում է նույնօրինակ շատ թանգարաններից: Պատվավոր այցելուներից էին ակադեմիկոս, Էրմիտաժի տնօրեն` Բորիս Պիոտրովսկին, գրող Չինգիզ Այտմատովը, դերասան Միխայիլ ՈՒլյանովը, մեքսիկացի նկարիչ Դավիդ Ալֆառո Սիկեյրոսը, իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին, իտալացի նկարիչ Ռենատո Գուտուզոն, Բոհումի թանգարանի տնօրեն Պետեր Շպիմանը, ինչպես նաեւ հայ ազգի հանրաճանաչ գործիչներ` Վիլյամ Սարոյանը, Տիգրան Մանսուրյանը, Աղասի Այվազյանը եւ այլն:

Թանգարանի ստեղծման փաստի կարեւորության մասին 1979թ.-ին հանրաճանաչ ռուս արվեստաբան Ալեքսանդր Կամենսկին գրեց. “…Թանգարանն ի սկզբանե ուտոպիական գաղափար էր, նախաձեռնողները չունեին ոչ շինություն ցուցադրության համար, ոչ միջոցներ` նկարիչների ստեղծագործություններ գնելու համար: Սակայն նրանք ունեին ավելի կարեւոր եւ արժեքավոր բան` համոզմունք, որ Հայաստանին անհրաժեշտ է տեսնել եւ հասկանալ սեփական արվեստի կերպարանքը մեր օրերում…”

Թանգարաններ

Հայաստանի պատմության պետական թանգարան

Հիմնադրվել  է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է  Ազգագրական  -  մարդաբանական    թանգարան - գրադարան: Այցելուների համար  բացվել  է  1921թ. օգոստոսի 20-ին: Կազմավորվել է Կովկասիհայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի  հայկական    հնությունների    թանգարանների, Անիի Հնադարանի,  Վաղարշապատի  Մատենադարանի  հավաքածուների  հիման վրա:
Հայաստանի  պատմության պետական   թանգարանում   պահպանվում    է    շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու`  ամբողջացնելով  Հայաստանի` նախապատմական ժամանակներից եկող մշակույթն ու    պատմությունը:

Հասցե՝ Երևան, Հանրապետության հրապարակ
Հեռ.` 58 27 61

Կայք`www.historymuseum.am

Հայաստանի ազգային պատկերասրահ

Ազգային պատկերասրահը   գտնվում  է Երևանի Հանրապետության  հրապարակում: Հիմնվել է 1921թ., սակայն  սև տուֆից   կառուցված նախկին երկհարկանի շենքը երեսպատվել է  ճերմակ  քարով, իսկ բակում 1978թ.  բարձրացել  է ութհարկանի մասնաշենքը:  Պատկերասրահն  ստեղծել է  հայկական,   ռուսաստանյան  և արևմտաեվրոպական  կերպարվեստի     հարուստ  հավաքածու (ավելի քան  25 հազար ցուցանմուշ), անդամակցում է Կերպարվեստի թանգարանների  համաշխարհային  ընկերակցությանը:
Հասցե՝ Երևան, Արամի 1
Հեռ.` 58 08 12
Կայք`www.gallery.am

<<Մայր Հայաստան>> ռազմական թանգարան

Հիմնադրվել է 1970թ.` որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված թանգարան (ճարտարապետ` Ռ. Իսրայելյան): Շենքի հատակագիծը կրկնօրինակում է Հռիփսիմե տաճարին, միաժամանակ ծառայում որպես Մայր Հայաստան արձանի պատվանդան: Թանգարանն ունի ավելի քան 30000 ցուցանմուշ: Առաջին հարկում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ մարտիկների, նրանց ռազմերթերի մասին նյութեր, ինչպես նաև` մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական իրերը: Երկրորդ հարկի ցուցասրահում ներկայացված է Արցախյան պատերազմի վավերագրությունը` փաստաթղթեր, լուսանկարներ, մարտական գործողությունների նկարագրական նյութեր:

Հասցե` Երևան, Ազատության 2,
<<Հաղթանակ>>զբոսայգի
Հեռ.` 25-14-00, 25-06-77

Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամ

2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց <<Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը>>` ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրել է տարածք և մասնակիորեն կառուցապատված Կասկադի տարածքը։
Հիմնադրելով ԳԹՀ-ն` Ջերարդ Լ. Գաֆէսճեանը արվեստի գործերի իր մասնավոր հավաքածուն փոխանցել է թանգարանին, որը նախագծել է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսնը։
Ջերարդ Գաֆէսճեան թանգարանը ծառայելու է որպես գեղարվեստական ստեղծագործության և արտահայտչաձևերի ազգային կենտրոն և սերտորեն համագործակցելու է արվեստասեր համայնքի հետ։ Թանգարանի հիմնական ուղղվածությունը լինելու է համաշխարհային կերպարվեստը ներկայացնելը։
Հասցե` Կասկադ
Հեռ.` 54-19-32, 56-71--62
Կայք` www.cmf.am

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Հիմնադրվել է 1921թ.՝ նախ իբրև Գրականության թանգարան (հիմնադիր՝ Ե. Շահազիզ): Գործել է Հայաստանի կուլտուր-պատմական թանգարանի կազմում: 1954-ին կազմավորվել է գրականության, թատերական թանգարանների և Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական կաբինետի նյութերի հիման վրա:

Մինչև 1963-ը կոչվել է ՀԽՍՀ ԳԱ, այնուհետև ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարան: 1967-ից կրում է Ե. Չարենցի անունը: Թանգարանում ի մի են բերված Սայաթ-Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրականության նմուշներ և արվեստի երախտավորների ձեռագրեր, նամակներ, անձնական ու բեմական իրեր, լուսանկարներ, ազդագրեր, ձայնագրություններ, քանդակներ, գեղանկարչական գործեր, անձնական գրադարաններ, երաժշտական գործիքներ:

Թանգարանում այժմ պահպանվում են հազարից ավելի անհատական ֆոնդեր և հավաքածուներ, որոնք ընդգրկում են մոտ մեկ միլիոն թանգարանային առարկաներ: Թանգարանում գործում է <<Սայաթ-Նովայից Չարենց>>վերտառությամբ մշտական ցուցադրությունը: Մշտական ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվում են նաև տարբեր թեմաներով ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դասախոսություններ, հանդիպումներ մշակույթի գործիչների հետ:
Տնօրեն՝ Հենրիկ Բախչինյան
Հասցե` Երևան, Արամի 1
Հեռ.՝ 56-36-41

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան

Մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում ու ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ: 1930-ականների վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորությամբ հիմնադրվում է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն   թանգարան ստեղծելու հիմքը դարձավ:
Թանգարանն ստեղծվել է1978թ.: Ցուցանմուշները պատկերացում են տալիս հայկական ժողովրդական արվեստի զարգացման փուլերի մասին: Հավաքածուն ընդգրկում է փայտի, քարի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, խեցեգործության, ասեղնագործության նմուշներ, մանրաքանդակներ, գորգեր, կարպետներ, գեղանկարչական գործեր:

Հասցե՝ Երևան, Աբովյան 64
Հեռ.` 56 93 83, 56 93 87
Հովհ. Թումանյանի թանգարան

1953թ. ապրիլին Երևանի Մոսկովյան 40 հասցեում ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ: Թանգարանի երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը` մոտ 8000 հատորով: Մեծ տպավորություն է թողնում  Թիֆլիսի <<Վերնատան>> կրկնօրինակը:
Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև <<Լոռվա ձորը>> համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է<<Անուշ>>օպերայի հնչյուններով:
Երևանի կենտրոնում, բարձունքին գտնվող  այս թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան. սա մեծ հայի ապրած կյանքի տարիները խորհրդանշող  թիվն է:

Հասցե՝ Երևան, Մոսկովյան 40
Հեռ.` 56 00 21, 58 12 71, 51 60 21
Կայք`  http://toumanian.am

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը`Երևանի Մաշտոցի (նախկինում` Լենինի 45) պողոտայի թիվ 17 շենքում. այստեղ 1935-1937թթ. ապրել էբանաստեղծը:

Բանաստեղծի կյանքը, գրական-մշակութային, հանրային-քաղաքական գործունեությունն ուսումնասիրող գիտական կենտրոն  է, որտեղ  պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական  իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, այլ նյութեր: Թանգարանի  ամենանվիրական հատվածը հուշատունն է, որտեղ ամեն ինչ պահպանված և դասավորված է այնպես, ինչպես եղել է Չարենցի ապրած  ժամանակ:

Հասցե՝ Երևան, Մաշտոցի պողոտա 17
Հեռ.` 53 14 12, 53 55 94 

Կայք` www.charents.am

Ավետիք  Իսահակյանի  տուն-թանգարան

Գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում (նախկին Պլեխանով): Այս  տանը գրողն ապրել է կյանքի վերջին տասը տարին: Տուն-թանգարանը բացվեց 1963թ. հոկտեմբերի 31-ին: Ցուցադրությունը բաղկացած է 2 մասից՝ գրական և հուշային:
Թանգարանում ներկայացված է բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ այցելուն կտեսնի Վարպետի գրասեղանը, նրա համար հատուկ պատրաստված բազմոցը:

Բանաստեղծի անձնական գրադարանում կան հայերեն հին հրատարակություններ: Հազվագյուտ շատ գրքեր Հայաստանում հնարավոր է գտնել միայն Իսահակյանի գրադարանում:
Թանգարանում պահպանվում են Իսահակյանի կյանքն ու ստեղծագործությունն ամբողջացնող 10 հազարից ավելի արժեքներ, որոնք գիտականորեն ուսումնասիրվում և ներկայացվում են հանրությանը:

Հասցե՝ Երևան, Զարոբյան 20
Հեռ.` 56 24 24, 58 73 80
 Կայք` www.isahakyanmuseum.am

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Հիմնադրվել է1963թ.այն տանը, որտեղ կոմպոզիտորն ապրել է կյանքի վերջին տարիներին: 1967թ. նոյեմբերի 25-ին տուն-թանգարանը դռները բացեց այցելուների առջև:
Այստեղ 1317 թանգարանային նմուշ կա` կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթեր, նոտաներ, ձեռագրեր և լուսանկարներ,  որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի և գործունեության մասին:

 Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես եղել է կոմպոզիտորի կենդանության օրոք:Մշտական ցուցադրությունում են կոմպոզիտորի ձեռքով պատրաստված <<Սպենդիարաֆոն>> կոչվող երաժշտական գործիքը, <<Ալմաստ>> օպերայի երևանյան առաջին բեմադրության (1933թ.) պահպանված միակ ազդագիրը և այլն:

Հասցե՝ Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` 58 07 83, 52 12 99

Արամ  Խաչատրյանի տուն-թանգարան

Տուն-թանգարանը բացվել է 1984թ., երբ նշվում էր աշխարհահռչակ երաժշտի 80-ամյակը:Հավաքածուն ընդգրկում է ավելի քան 18000 արժեքավոր առարկա:

Հուշատանը և 10 ցուցասրաhներում ներկայացված բազմազան ցուցանմուշներն այցելուներին ծանոթացնում են Արամ Խաչատրյանի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը:

Թանգարանում կա հարուստ ձայնադարան և համերգասրահ, որտեղ հաճախ կազմակերպվում են համերգներ, երաժշտական փառատոներ ու ցուցահանդեսներ:

Հասցե՝ Երևան, Զարոբյան 3
Հեռ` 58 94 18, 58 01 78
Կայք`  www.akhachaturianmuseum.am

Երվանդ Քոչարի թանգարան

Երվանդ Քոչարի թանգարանը  բացվել  է 1984թ.`   մաեստրոյի արվեստանոցի տեղում:Թանգարանն ամբողջական պատկերացում է տալիս   արվեստագետի անցած  ողջ  ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են<<Թիֆլիսյան>>,<<Փարիզյան>>,<<Երևանյան>>շրջանների գեղանկար, գրաֆիկական, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, կոթողային քանդակների մանրակերտներ, տեսաֆիլմեր:
Փարիզի<<Պոմպիդու>>կենտրոնում և Երվանդ Քոչարի թանգարանի սրահներում պահպանվում են ժամանակակից արվեստի  նվաճում  համարվող Քոչարի տարածական նկարները:

Ներկայացված են նաև Քոչարի` ավանգարդի մեծերի հետ առնչությունների մասին պատմող  հազվագյուտ փաստաթղթեր ու վավերագրեր:Ե. Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու տարածման կարևորագույն կենտրոն է:
Հայ արվեստագետը  ցուցադրվել է խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, դը Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի-Նագիի, Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է<<Դիմանսիոնիզմի մանիֆեստը>>, որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր:

Հասցե՝ Երևան, Մաշտոցի 39/12
Հեռ` 58 06 12, 52 93 26 
Կայք` http://kochar.am 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Տուն-թանգարանը բացվել է 1967թ.` նկարչի օրոք, նրա նվիրաբերած 50 ստեղծագործությունների նախնական հավաքածուով: Այժմ թանգարանում ներկայացված է 240 թանգարանային առարկա, որոնք ամփոփում են Վարպետի ստեղծագործական գործունեության հիմնական փուլերը` ուսանողական առաջին աշխատանքներից մինչև ուշ շրջանի գեղանկարները, գծանկարները, ընդհուպ` վերջին կտավը՝<<Հեքիաթ>>գեղանկարը:

Մշտական ցուցադրությունում ընդգրկված են Մ. Սարյանի նախահեղափոխական (1895-1917թթ.) և հայաստանյան (1921-1972թթ.) շրջանների գեղանկարները, ներառյալ` 1904-1907թթ.<<Հեքիաթներ և երազներ>>շարքը, նրա ստեղծագործության գլուխգործոցները`<<Ջրհորի մոտ. շոգ օր>>,<<Ինքնադիմանկար>>,<<Քայլող կինը>>,<<Գիշերային բնանկար>>,<<Եգիպտական դիմակներով նատյուրմորտ>>,<<Արևելյան ծաղիկներ>>,<<Երեք հասակ>>ինքնադիմանկարը:

Հասցե` Երևան, Սարյան 3
Հեռ.՝ 58-17-62, 52-16-07
Կայք`  www.saryan.am

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Հիմնադրվել է 1988թ.` Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում առաջին անգամ կազմակերպված Փարաջանովյան գործերի ցուցադրությունից հետո: Նույն թվականին <<Ձորագյուղ>>ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին բնակության ու թանգարանի համար հատկացվեց երկու կից կառույց: Թանգարանը բացվեց 1991թ.:

Հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված տեքստեր, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին ու անձնական իրերը:

Թանգարանում պահպանվում են ռեժիսորի նամակները` ուղղված Լիլի Բրիկին, Տարկովսկուն, Նիկուլինին ու մշակույթի այլ գործիչների: Ցուցադրությունում ընդգրկված է 700 ստեղծագործություն: Հուշային երկու սրահում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան ու կիևյան բնակարանների հարդարանքի որոշ հատվածներ: Նրա ստեղծագործությունների մեծ մասն ստեղծված է հեղինակի ազատազրկման տարիներին:

Թանգարանը 56 ցուցահանդես է կազմակերպել Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում և այլուր:

Հասցե՝ Երևան, Ձորագյուղ, Ազգագրական թաղամաս 15-16
Հեռ.` 53 84 73, 53 92 24
Կայք`  http://parajanovmuseum.am/

Հայաստանի բնության պետական թանգարան

Հայաստանի բնության պետական թանգարանը եզակի է տարածաշրջանում հավաքածուներով ու թանգարանային արժեքներով: Թանգարանի հիմնական ֆոնդում ընդգրկված են Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի կենսաբազմազանության յուրահատուկ նմուշներ, որոնք անցյալ երկրաբանական դարաշրջաններից պահպանվել են գրեթե անփոփոխ, անհետացած են կամ հազվագյուտ և ընդգրկված են Հայաստանի ու Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքերում:

Հավաքածուն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը: Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական,երկրաբանական,կերպարվեստի լուսանկարներ:Ներկայացված են կաթնասունների,թռչունների,սողունների,երկկենցաղների,ձկների,միջատների,սարդակերպերի խրտվիլակներ,կմախքներ,մաշկեր,փափկամարմինների խեցիներ,ծառերի կտրվածքներ,հերբարիումի,բրածո բույսերի ու կենդանիների,օգտակար հանածոների նմուշներ,յուղաներկ կտավներ,գծանկարներ և այլն:

Հասցե՝ Երևան, Տիգրան Մեծի 34
Հեռ.` 52 79 42, 56 20 72
Փայտարվեստի թանգարան

Հիմնադրվել է 1977թ .: Հիմնական նպատակն է հավաքել, պահպանել և զարգացնել ազգային փայտարվեստի հարուստ ավանդույթները:
Ցուցադրությունը բաղկացած է քանդակի, կիրառական արվեստի և հնագույն մշակույթի բաժիններից: Հեղինակները նկարիչներ, քանդակագործներ և կիրառական արվեստի վարպետներ են: Այստեղ կազմակերպվում են թեմատիկ և հեղինակային ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, դասախոսություններ: Կրթական-ուսուցողական ծրագրեր են իրագործվում մարզերում և Արցախում:

Հասցե՝ Երևան, Պարոնյան 4 և 2

Հեռ.` 53 24 61

http://artwood.am

Երևանի ռուսական արվեստի թանգարան

Ստեղծվել է 1984թ.: Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածուն ներկայացնում է ռուսական արվեստի պատմության լավագույն շրջանը, որի հիմքում 19-20-րդ դդ. տնտեսական ու բարոյական փոփոխություններն են:
Ավելի քան 120 նկարչի աշխատանք է ընդգրկում թանգարանի հավաքածուն:  Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում բեմարվեստը ներկայացնող դահլիճը, որտեղ ցուցադրված զգեստներն ու բեմի դեկորացիաները տոնական տրամադրություն են ստեղծում: Հատուկ ուշադրության են արժանի Կորովինի, Սերովի, Արխիպովի գործերը:

Հասցե՝ Երևան, Իսահակյան 38
Հեռ.` 56 03 31, 56 21 56, 56 08 72

Ազգային տոներ

 ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ 

Celebrations and ceremonies.jpg   Քրիստոսի ծնունդը նշվում է ամբողջ աշխարհում: Սուրբ Ծնունդը հայերը նշում են հունվարի 6-ին և այցելում մոտակայքում  գտնվող եկեղեցիները` մասնակցելու հատուկ պատարագին: Այս արարողության մասն է կազմում «ջրի օրհնությունը», երբ ջուրն օրհնվում է Սրբազանի կողմից:

Արարողության ամենագեղեցիկ պահերը տեղի են ունենում եկեղեցում և տանը: Շատ ընտանիքներում գնում են եկեղեցի Սուրբ Ծննդյան նախօրեին և հենց առավոտյան, հետո նրանք ճաշակում են ավանդական ընթրիքը: Ավանդության համաձայն հիմնական ուտեստներն են ձուկը, կարագով պատրաստված բրինձով և չամիչով փլավը: Ճաշի հետ մատուցվում է միայն կարմիր գինի:

ԶԱՏԻԿ

Celebrations and ceremonies1.jpg   Զատիկը ամենահին  և ամենասպասված տոներից է Քրիստոնյա աշխարհում: Բոլորը միմյանց այդ օրը շնորհավորում են` «Քրիստոս հարյավ ի  մեռելոց» –«Օրհնյալ  է հարությունը Քրիստոսի»:

Զատիկից առաջ պասի շրջանում հայկական ընտանիքներում սկուտեղի վրա` բամբակի բարակ շերտով ցանում են ցորեն կամ այլ սերմ և դնում են այն լուսավոր տեղում, այնքան մինչև աճում են: Այդ կանաչ բույսը խորհրդանշում է գարունը և բնության զարթոնքը: Խոտի վրա դրվում են ներկված ձվերը և զարդարում են տոնական սեղանը:

Մինչ այժմ հայերը պահպանել են ձվերը կարմիր գույնով ներկելու և կորեկ հացի Աստվածաշնչյան սովորույթը: Երբ Քրիստոսին խաչել են, նրա մայրը վերցրել է մի քանի ձու և փաթաթել դրանք կտորի մեջ: Երբ մայրը տեսել է իր որդուն խաչված և արյունոտ, նա ծնկի է իջել և լաց է եղել: Մոր արցունքները և որդու արյունը թափվելով ձվերի վրա ներկել են դրանք, իսկ կտորը մայրը գցել է իր գլխին: Այդ օրվանից ավանդական է դարձել կարմիր գույնով ներկել ձվերը, իսկ կանայք գլխաշոր կրել եկեղեցի մտնելիս:

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ (տրնդեզ) 

Celebrations and ceremonies3.jpg    Ըստ կրոնական ավանդույթների` այս տոնը կապած է Տիրոջն ընդառաջ գալու հետ` իր ծնունդից 40 օր հետո: Հայկական եկեղեցին այդ տոնը նշում է փետրվարի 13-ին: Տոնին ցատկում են կրակի վրայով և չբեր կանայք, և ասվում է, որ դրանից հետո Աստված նրանց երեխա է պարգևում: Դա շատ հին և հետաքրքիր հայկական տոն է:ի հիմնական արարողությունը կրակ վառելն է, որը խորհրդանշում է գարնան սկիզբը:

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը` Երիտասարդների օրհնության օրը  Սուրբ Սարգիսը երիտասարդների շրջանում  սիրված ավանդական տոներից է:  

Սուրբ Սարգսի տոն` Երիտասարդների օրհնության օր

Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Սուրբ Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Սուրբ Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Սուրբ Սարգսին եւ նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Սուրբ Սարգիսը կործանում է բագինը:

Զայրացած ամբոխը հարձակվում է Սուրբ Սարգսի եւ նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը:

Սուրբ Սարգիսը բանտարկվում է եւ աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Սուրբ Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Սուրբ Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է եւ պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Սուրբ Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան:

Սուրբ Սարգսի տոնին նախորդում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տեւում է հինգ օր` հունվարի 14- ից 18-ը:

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆ` տոնվում է  Զատիկից 63 օր առաջ, կիրակի օրը` հունվարի 18-ից  մինչև փետրվարի 23-ը ընկած ժամանակահատվածում: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն ուտում են աղի բլիթ, որպեսզի երազ տեսնեն:Նրանք հավատում են, որ Սուրբ Սարգիսը որոշում է իրենց ճակատագիրը, և որ այն անձնավորությունը, ով նրանց երազում ջուր կտա, կդառնա իրենց ապագա կողակիցը: Մարդիկ նաև ալյուրով սկուտեղ են դնում իրենց տան մոտ, որպեսզի Սուրբ Սարգիսը իր ձիով անցնի վրայով: Նրանք հավատում են, որ Սուրբ Սարգիսը անցնում է իր հրեղեն ձիով և հետք է թողնում ալյուրի վրա, որը և նրանց հաջողություն է բերում: Շատերի պատկերացմամբ Սուրբ Սարգիսը գեղեցիկ է` նիզակով, ոսկյա գլխածածկով և ոսկյա զրահով:

ՎԱՐԴԱՎԱՌ  (պայծառակերպության տոն) 

Celebrations and ceremonies2.jpg   Հայկական ավանդական տոների շարքում Պայծառակերպության տոնը խոշոր ամառային տոն է, որը տոնվում է Զատկից 14 շաբաթ հետո: Նախաքրիստոնեական Հայաստանում այս տոնը կապվում էր հեթանոսական Անահիտ աստվածուհու հետ, ում հեթանոսական տաճարն էին գնում երիտասարդներն ու տարեցները ուխտագնացության: Վարդավառ անունը ունի երկու նշանակություն` վարդերով վառված և ջուր ցողել: Լեգենդի համաձայն հայկական Աստղիկ աստվածուհին սեր էր տարածում վարդի ջուր ցողելով և վարդեր նվիրելով: Վահագն Աստվածը պահել էր այդ սերը` վիշապների դեմ պայքարելով: Տոնը ձևավորվել է քրիստոնեության ընդունումից հետո: Այժմ վարդավառի ժամանակ բոլորը ջուր են ցողում միմյանց վրա վաղ առավոտից, և ոչ ոք չպետք է նեղանա կամ վիրավորվի այդ չարաճճիության համար:

ՀԱՐՍԱՆՅԱՑ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

  Հայկական եկեղեցում սա վառ արտահայտված արարողություն է, որը քայլ առ քայլ տանում է դեպի ամուսնու և կնոջ նոր կյանք:

Խորհուդը մատնանշում է սերը, որը դեռ փորձված չէ սուրբ միության մեջ: Արարողության յուրաքանչյուր կետ ունի իր նշանակությունը:

Օրհնվելուց հետո տեղի է ունենում ամուսնական մատանիների փոխանակում հարսի և փեսայի միջև, որը խորհրդանշում է ամուսնական կյանքում ամուսինների միմյանց լրացնելը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է հարստացնի միությունը: Արարողության ընթացքում և նաև դրանից հետո երիտասարդ զույգի ձեռքերի միավորումը խորհրդանշում է միություն: Թագադրման արարողությունը համարվում է ամուսնական ամենագեղեցիկ սովորույթը:Հարսն ու փեսան թագադրվում են ինչպես թագավոր և թագուհի իրենց փոքր թագավորությունում` տանը, որտեղ նրանք պետք է թագավորեն իմաստությամբ, ազնվությամբ և արդարությամբ: Ամուսնական արարողության ընթացքում հարսն ու փեսան կանգնած միմյանց դեմառդեմ, իսկ քահանան նրանց միջև` խաչը ձեռքին: Թագադրման արարողությանը հետևում է ընդհանուր բաժակի օրհնումը, երբ գինու գավաթը օրհնվել էր և այդ արարողությանը ներկա էր գտնվել Քրիստոսը: Ընդհանուր գինու գավաթից խմելը խորհրդանշում է, որ զույգն այսուհետ պետք է կիսի ամեն ինչ` ուրախություն, ինչպես նաև տխրություն: Արարողության ավարտին քահանան օրհնում է զույգին` խնդրելով Աստծուց, որպեսզի պաշտպանի նրանց և իր հովանու տակ առնի: Այսպիսով Աստծո օրհնությունը փոխանցվում է նրանց, որպեսզի ապրեն սիրով և միասին`  փոխադարձաբար լրացնելով  միմյանց:

Դանիացի աստղագետները հաշվարկել են 2013 թ. ամուսնության համար ամենանպաստավոր օրը: Դա սեպտեմբերի 7-ն է, ժամը 10:35-ը:

Հենց այդ օրը, Մարս և Վեներա մոլորակները երկնքում կզբաղեցնեն առավել նպաստավոր դիրք, և հենց դա կլինի ամենալավ օրը նրանց համար, ովքեր ցանկանում են ընտանիք կազմել: Երկու մոլորակները, խորհրդանշում են երկու սեռերը: Ըստ աստղագետների դա կերաշխավորի զույգերի երկար ու երջանիկ ամուսնական կյանքը:

Կոպենհագենի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել հետևել աստղագուշակների խորհրդին, այդ օրը առանց հերթագրման դիմել և ստանալ ամուսնական վկայականը:

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԿՆՈՒՆՔ

Celebrations and ceremonies7.jpg   Մկրտություն նշանակում է «լվացում», «մաքրություն», որը կատարվում է ջրով` սրբելու, մաքրելու համար մկրտվողի մեղքը,

որը կոչվում է  առաջին կամ սկզբնական մեղք: Մկրտությունը կոչվում է նաև վերստին ծնունդ, որովհետև մկրտվողը սրբվում է, մաքրվում իր մեղքերից և նորից ծնվում Սուրբ Ավազանից: Այս նոր և հոգևոր ծնունդը մկրտվածին դարձնում է Քրիստոսի եկեղեցու անդամ:

Մկրտությունը Հայ Առաքելական եկեղեցում կատարվում է քահանայության աստիճան ունեցողի ձեռքով: Մկրտվելով` մարդիկ ոչ միայն մաքրվում են մեղքերից և որդեգրվում Աստծուն, այլև եղբայրանում են իրար` որպես Սուրբ Ավազանից ծնվածներ: Քրիստոնեական եկեղեցում մարդկանց հավասարության, եղբայրության և արդարության խորհուրդներն իրագործվում են մկրտության արդյունքում:

Դրոշմը մկրտության անբաժան մասն է: Ջրով մկրտվելուց անմիջապես հետո երեխան դրոշմվում է կամ օծվում մյուռոնով կամ սուրբ յուղով: Դրոշմը նաև նշանակում է կնիք, և այս պատճառով մկրտությունը կոչվում է նաև կնունք: Դրոշմը խորհրդավորում է Սուրբ Հոգու շնորհը: Սուրբ Հոգին հայտնվեց Փրկչի Մկրտության ժամանակ և աղավնակերպ իջավ Նրա վրա: Սրբալույս մյուռոնը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը մկրտվածների վրա:

Մյուռոնի բուն նյութը ձիթենու յուղն է` ձեթը, բայց նրա հետ նաև խառնում են 40-ից ավելի անուշահոտ նյութեր (ծաղիկներ, արմատներ), որոնցից ամենագլխավորը բալասանն է: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում մյուռոն պատրաստելու և օրհնելու իրավունքը վերապահված է կաթողիկոսին:

ԾԱՂԿԱԶԱՐԴ 

Celebrations and ceremonies6.jpg   Ծաղկազարդը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, որպես մեսյա: Այդ օրը տղաներն ու աղջիկները հագնում են իրենց լավագույն զգեստները: Գյուղի տղամարդիկ կտրում են ուռենու ծառերը, իսկ աղջիկները զարդարում են դրանց ճյուղերը գույնզգույն կտորներով, մրգերով և կոնֆետներով: Երիտասարդները ուռենու ճյուղերից պսակներ են պատրաստում և կրում դրանք:

ՆԱՎԱՍԱՐԴ

նավասարդ.jpg   Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է 3 նոր տարի, Կաղանդ, Նավասարդ և Ամանոր անուններով: Դեռևս վաղնջական ժամանակներում հայերը Նոր տարին ազդարարել են մարդի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում,  որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով: Հայոց երկրորդ Նոր տարին նշվում էր Նավասարդի 11-ին, այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին:Աշխարհի տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներն էին համարում Նոր տարվա սկիզբ և դա երկրի տնտեսական և մշակութային փոխհարաբերություններում առաջացնում էր որոշ դժվարություններ: 19-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսն անցկացրեց տոմարագիտական ռեֆորմ, որի համաձայն հայերն Ամանորը սկսեցին նշել հունվարի 1-ին:

«Գաֆէսճեան»-ը համաշխարհային արվեստի նոր ու յուրօրինակ ցուցանմուշներով է համալրվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը համալրվել է նոր հետաքրքիր աշխատանքներով. այսուհետ եւս երեք նոր համաշխարհային արվեստի ցուցանմուշներ կզարդարեն «Գաֆէսճեան»-ը: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը, «Գաֆէսճեան»-ը շարունակում է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ներկայացնել Հայաստանում: «Մենք` հայերս, արվեստասեր ենք, եւ կենտրոնը բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալ համաշխարհային արվեստի նմուշներին, զարգացման միտումներին»,- ասաց նա:

  Նոր ձեռք բերված աշխատանքներից մեկը հարավկորեացի արվեստագետ Դո-Հո Սուի «Պատճառ եւ հետեւանք» կոմպոզիցիան է, որը պատրաստվել է 2007 թվականին: Այն կազմված է ակրիլից, խեժից եւ ալյումինից:  Հաջորդ արվեստանմուշը Ջեննի Փիքֆորդի «Կյանքի շրջանակներում»-ն է: Փիքֆորդը ժամանակակից արվեստագետ է, ով ստեղծում է բացառիկ քանդակներ` ջրից, ճարտարապետական մետաղե կոնստրուկցիաներից: Նա ունի աշխատանքներ նաեւ պատրաստված ցինկի, մետաղի եւ ապակու համադրությամբ: Փիքֆորդն այժմ համարվում է աշխարհի առաջատար արվեստագետներից մեկը: Երրորդ նոր աշխատանքը Գայ Բուսեյնի «Պատը»-ն է, որը ստեղծվել է 1961 թվականին:

Ցամաքով, ծովով եւ օդով Հայաստան ժամանած աշխատանքները բերվում են Լոնդոնից, Փարիզից, Ամստերդամից, Նյու Յորքից, Մայամիից, Հոնկոնգից եւ այլ վայրերից:  Լիլիթ Սոխակյանը դժվարացավ պատասխանել, թե այժմ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում քանի ցուցանմուշ է ներկայացված: Ջերալդ Գաֆէսճեանի միայն ապակե հավաքածուն բաղկացած է հինգ հազար արվեստանմուշից, որոնցից երեք հազարից ավելին արդեն Հայաստանում են:

Թեեւ բոլոր աշխատանքները հասանելի են հասարակությանը, այնուամենայնիվ, դրանք հսկվում են անվտանգության աշխատակիցների միջոցով: 

Վեբ դիզայն և ծրագրավորում` ZXQ-systems|

free counters