21.08.2017 07:45
Հայ|
 
 






«Դրամագետ» վաճառասրահ

  «Դրամագետ» վաճառասրահը գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի շենքում` Դեղատան փող., 3 հասցեով: Այստեղ իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների և այլ դրամագիտական արժեքների (հուշամեդալներ, հուշադրամների և հուշամեդալների հավաքածուներ, հուշադրամների տուփեր, պատիճներ և այլն) վաճառք: Վաճառասրահում ներկայացված են նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրատարակված գրքեր, կատալոգներ, բուկլետներ ՀՀ թղթադրամների և մետաղադրամների մասին:
 
«Դրամագետ» վաճառասրահում հուշադրամները կարելի է ձեռք բերել ոչ միայն որպես հավաքորդական առարկա, այլև որպես հարատև նվերներ` հոբելյանների, ծննդյան տարեդարձերի, այլ տոնական և հիշարժան իրադարձությունների համար:
Վաճառասրահի աշխատակիցները հաճույքով կծանոթացնեն հաճախորդներին առաջարկվող տեսականուն և կտրամադրեն տեղեկատվություն ՀՀ կենտրոնական բանկի սպասվելիք թողարկումների մասին: Հաճախորդները կարող են կիսվել իրենց տպավորություններով «Դրամագետ» վաճառասրահի Գնահատության գրքում:

 ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված բոլոր հուշադրամներն ունեն իսկության հավաստագիր` հաստատված ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ստորագրությամբ: Հուշադրամները վաճառվում են տուփերով, և հաճախորդներին տրամադրվում են գեղարվեստորեն ձևավորված տեղեկատվական բուկլետներ, որոնք պատմում են այն իրադարձության մասին, որին նվիրված է հուշադրամը:
 
«Դրամագետ» վաճառասրահում վաճառքն իրականացվում է ինչպես կանխիկ դրամով (ՀՀ դրամով), այնպես էլ անկանխիկ («ArCA», «Visa», «MasterCard», «American Express» բանկային քարտերով):
«Դրամագետ» վաճառասրահը խնդրում է հաճախորդներին գնման առարկան ընտրելիս լինել ուշադիր և նախազգուշացնում է, որ գնված առարկան ենթական չէ վերադարձի կամ փոխանակման:
 
«Դրամագետ» վաճառասրահի աշխատանքային օրերն են` երկուշաբթի-ուրբաթ, ժամը 10:00-16:00, ընդմիջում` 13:30-14:30:
Հեռախոսահամար` 00 374 10 592595:


Harry Bronozian  Հարցազրույց քիմիական / էկոլոգիական ինժեներ Հարութ Բրոնոզյանի հետ (ԱՄՆ) / ՀԲՃ 

2014 թվականի դեկտեմբերից ի վեր Հարութ Բրոնոզյանը նամակագրություն է վարել Լիդիան Արմենիա ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված: Նամակագրությունը հիմնականում առնչվում է հանքի նախագծի տեխնիկական կողմերին, որոնք Բրոնոզյանի նեղ մասնագիտական ոլորտում են, և բազմաթիվ հույժ կարևոր տվյալներ է բացահայտում Լիդիանի և Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծի թերությունների մասին: 

Հայկական բնապահպանական ճակատի անդամներն այստեղ ամփոփում են Հարութ Բրոնոզյանի հետ հարցազրույցը և նրա նամակներից քաղված հարցերն ու մտահոգությունները:

Հարութ Բրոնոզյանը քիմիկոս բակալավրի կրթություն է ստացել, որից հետո Անգլիա է մեկնել և մագիստրոսական աստիճան ձեռք բերել նավթաքիմիկատների և ածխաջրային քիմիայի (petrochemicals and hydrocarbon chemistry) մասնագիտացմամբ: Այնուհետև մեկնել է ԱՄՆ, որտեղ ուսանել է քիմիական ճարտարագիտություն (chemical engineering). այս մասնագիտության առարկան է քիմիական արտադրության գործընթացի և կառույցների նախագծումը: 1980-85թթ. Բրոնոզյանն աշխատել է Սաուդյան Արաբիայում, ջրերի մաքրման 3 տարբեր ընկերություններում՝ մեմբրանային տեխնոլոգիայով ծովի ջուրը խմելու ջրի վերածելով, նաև կոյուղաջրերի մաքրման համակարգեր տեղադրելով ու դրա բոլոր փուլերը կազմակերպելով: 1985-ին վերադարձել է Լոս Անջելես և երկու տարի անց ինդուստրիալ ջրերի մաքրման գծով խորհրդատվական և պայմանագրային սեփական ընկերությունն է հիմնել, որն իրականացրել է ոսկի մշակող ընկերությունների արդյունաբերական ջրերի մաքրումը ցիանիդից և ծանր մետաղներից: Այս ոլորտում աշխատել է ևս 15 տարի՝ մինչև 2000 թվականը: 

ՀԲՃ- Պարոն Բրոնոզյան, ինչո՞ւ եք մտահոգված Ամուլսարի ոսկու ծրագրով: Երբվանի՞ց եք սկսել նամակներ ուղարկել Լիդիանին, ՀՀ Կառավարությանը և այլ ներգրավված կողմերին: Ի՞նչ հարցեր եք բարձրացրել ու իրենք ի՞նչ են Ձեզ պատասխանել: 

Հ.Բ. - Նամակագրությունը սկսել եմ 2014-ի դեկտեմբերից, երբ նրանք եկան ԱՄՆ, որպեսզի կապեր հաստատեն ամերիկահայության հետ՝ ցույց տալու համար, թե իբր ժողովրդի կամ սփյուռքի կարծիքը ցանկանում են հաշվի առնել: Նրանք հանդիպումներ կազմակերպեցին Լոս Անջելեսում և Նյու-Յորքում, որոնց ես ներկա չեղա: Սակայն հետո այդ հանդիպումներին ներկա եղածներն ինձ ուղարկեցին նրանց տված 30 էջանոց փաստաթուղթը: Դրանում ընդամենը մեկ սխեմատիկ դիագրամ տեսա և 4-5 նկար, որոնց հիման վրա մոտ 70 հատ հարցում արեցի, ու նրանք էլ պատասխանեցին: Սա իմ մասնագիտությունն է, այդ պատճառով գիտակ եմ և մտահոգ: 

Իմ հարցերը վերաբերվել են հիմնականում նախագծի տեխնիկական կողմերին, ինչպես նաև փորձել եմ պարզել, թե որքանո՞վ է ՀՀ կառավարությունը պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել ծրագրի ուսումնասիրմանն ու հաստատմանը: Ահա մի քանի հարցեր՝ մեջբերված նամակների հարցադրումներից. 

- Այսքան տարի անց, մինչև օրս Լիդիանը չունի ծրագրի մանրամասն ինժեներական նախագիծը: Ինչո՞ւ: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը գնահատել, թե ինչ սարքավորումներ են ներդրվելու և ինչպես են իրականացվելու օպերացիոն ու պահպանման հարցերը: Արդյոք նրանք ունե՞ն որակի կանոնակարգ իրենց կողմից գործածելիք ճշգրիտ սարքավորումների մասին: 

- Մեծ քանակությամբ վտանգավոր քիմիական նյութեր են արտերկրից հանքավայր տեղափոխվելու, մասնավորապես նատրումի ցիանիդ և կաուստիկ սոդա. սա վտանգավոր նյութերի արտահոսքի վտանգ է պարունակում: Բացի այդ մեծ քանակությամբ ակտիվացված ածուխ է ներմուծվելու: 

- Ի՞նչ երաշխիքներ կան առ այն, որ հանքից արտադրական ջրերի զրոյական արտահոսք կլինի՝ հաշվի առնելով, որ մեծ քանակությամբ ջուր է օգտագործվելու (օրական ավելի քան 600.000 գալոն` շուրջ 2.400.000 լիտր) և բնության մեջ այն բաց թողնելն արգելված է: 

- Ակտիվացված ածխից և ծանր մետաղների տիղմից թունավոր թափոններ են առաջանալու: Որտե՞ղ են դրանք պահվելու և ի՞նչ ծավալով: 

- Ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե պարզվի, որ հանքավայրում ոսկու քանակը բավարար չէ, կամ եթե որևէ այլ խնդրի պատճառով Լիդիանը լքի հանքը նախքան ծրագրի ավարտը: 

- Ինչպե՞ս են հավաքվելու, պահեստավորվելու և վերացվելու ծանր մետաղների տիղմի խիստ վտանգավոր թափոնները, որոնք առաջանալու են ոսկու արդյունահանման ժամանակ ցիանիդային կույտային տարրալվացումից: 

- Ինչո՞ւ է հանքարդյունաբերական ծրագիր նախատեսվում Ջերմուկում, որն այդքան հարմար է էկոլոգիապես ավելի մաքուր բիզնեսների զարգացման համար: Արդյոք այլընտրանքային ծրագրերի հաշվարկներ արվե՞լ են Ամուլսարի համար: Ինչո՞ւ չեն արվել: Ինչո՞ւ հանքային ծրագիրը հաստատելուց առաջ ՀՀ կառավարությունն այլընտրանքային ծրագրերի մրցույթ չի հայտարարել: 

- Ինչպե՞ս կարող էր ՀՀ կառավարությունը նման ծրագրի թույլտվություն տալ Ջերմուկի նման տուրիստական վայրում, որտեղ ավերման գինը շատ ավելին է, քան ստացվելիք եկամուտը: Եվ բացի այդ այս խիստ վտանգավոր թափոնների պահպանումը վստահվում է Լիդիանին, որը որևէ հանքարդյունաբերական փորձ չունի, իսկ ՀՀ բնապահպանական չափանիշները շատ թույլ են, դրանց պահպանման վերահսկողությունն էլ գրեթե չի գործում: 

ՀԲՃ - Ի՞նչ պատասխաններ եք ստացել և որքանո՞վ են դրանք Ձեզ բավարարել: 

Հ.Բ. - Լիդիանի պատասխաններից ես հետևյալ եզրակացությանն եմ հանգել՝ նրանք որևէ տեխնիկական կարողություն չունեն: Նրանք բիզնեսմեն են. վճարել են, որպեսզի մի ընկերություն իրենց համար ծրագիր նախագծի, հետո դա գեղեցիկ ձևով տարել, ներկայացրել են տարբեր բանկերի՝ գումար վերցնելու համար: Այս մարդկանց տակը դատարկ է: Նրանք գաղափար չունեն, թե ինչպես լուծել տեխնիկական խնդիրները, երբ դրանք ծագեն: Իսկ խնդիրներ անխուսափելիորեն ծագելու են: Նույնիսկ աշխարհի ամենամեծ ոսկի արդյունահանող ընկերությունը` Barrick Gold-ը, որն այս ոլորտում երկար տարիների փորձ ունի և հսկայական ֆինանսական հնարավորություններ, 2015 թվականին 1 միլիոն լիտր ցիանիդի արտահոսք է թույլ տվել իր Արգենտինայի ոսկու հանքում: Փաստորեն, նույնիսկ ամենամեծ ընկերությունը կարող է սխալներ գործել: Ուրեմն Լիդիանն ինչպե՞ս է կարող պնդել, որ ոչ մի սխալ թույլ չի տալու: Մենք ամեն մանրամասնություն իմանալու իրավունք ունենք՝ ի՞նչ գործիքներ են տեղադրվելու, ո՞վ պիտի դրանք աշխատացնի, ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են լինելու, որ եթե խնդիր լինի, սիստեմն ավտոմատ կերպով կանգնի, սխալներ լինելու դեպքում ո՞վ և ինչպե՞ս պիտի դրանք լուծի: 

Նախարարությունը շատ մեղավոր է, որ առանց այսպիսի մոտեցում ունենալու ստորագրել է Լիդիանի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարության իրավունքն է նման հարցեր տալը: Եթե համեմատենք տան շինարարության հետ, օրինակ, եթե մեկին պատվիրենք մեզ համար տուն շինել, պիտի նրան պատվիրենք, որ նախագիծ ներկայացնի, այդ նախագիծը ներկայացնելուց հետո պիտի մանրամասն հարցեր տանք, որ իմանանք թե ճշգրիտ ի՛նչ է պատրաստվում անել և ինչպես, ու եթե որևէ բան մեզ դուր չգա կամ չբավարարի, պիտի պատվիրենք, որ փոխի, մեր ուզածով անի: Այս պարագայում առավել ևս, քանի որ խոսքը վտանգավոր նախագծի մասին է: Պայմանագրի մեջ շատ հստակ գրված պիտի լինի, թե ո՛վ է պատասխանատվություն կրելու, եթե սխալ մի բան պատահի կամ վթար լինի: Եթե պայմանագրում գրված չէ այդ մասին, ուրեմն Լիդիանն ազատվելու է այդ պատասխանատվությունից: Նման կետեր անպայման պետք է ավելացվեն պայմանագրում, եթե դեռ չկան: Նրանք պնդում են, որ որևէ սխալ տեղի չի ունենալու. ուրեմն պիտի գան ու փաստեն իրենց ասածը, պիտի ցույց տան ամբողջ արտադրական պրոցեսը, պատասխանեն մասնագետների հարցերին ու բացատրեն, թե եթե այսինչ բանը պատահի, ի՞նչ պիտի անեն: Դրա պատասխանատվությունը պիտի Լիդիանը ստանձնի, ո՛չ թե Հայաստանը։ 

Երկու պատճառ կա Լիդիանի հետ առավել խիստ լինելու: Նախ, նրանք հանքարդյունաբերության ոլորտում որևէ փորձառություն չունեցող ընկերություն են, այսինքն երբեք որևէ հանք չեն ունեցել: Եթե փորձառու ընկերություն լիներ, այսքան շատ հարցումների կարիք գուցե չլիներ, որովհետև կիմանայինք, թե սրանից առաջ ինչպես են աշխատել, ինչ են արել: Այժմ մենք չենք կարող նրանց ասածին վստահել. պետք է ուսումնասիրենք նրանց գործիքները, հասկանանք թե որքանով են դրանք որակյալ և թե որքանով է ընկերությունը պատրաստ վերացնելու բացասական հետևանքները, երբ սխալներ, վթարներ կամ տարբեր տեխնիկական խնդիրներ առաջանան. դրա հիման վրա է, որ պիտի ասենք, թե ինչեր ավելացնեն նախագծում, եթե ցանկանում են այդ ծրագիրն անել: 

Երկրորդ, նրանք այնպիսի մի տեղ են եկել, որը Հայաստանի ամենալավ շրջանն է, ամենից արժեքավոր շրջանն է և պիտի քանդեն այն: Ցանկացած ծրագրի համար շատ կարևոր է տարածքը՝ որտեղ է արվելու այդ ծրագիրը: Օրինակ, ԱՄՆ-ում Բեվերլի Հիլզում չես կարող աղբն այրել և էներգիա ստանալ. Բեվերլի Հիլզում նման բան միայն երազիդ մեջ կարող ես տեսնել: Սակայն Բեվերլի Հիլզից 30 կմ հեռու արդեն 25 տարի է՝ այդպիսի գործարան աշխատում է: Ջերմուկի շրջանը ստրատեգիական իմաստով շատ կարևոր է՝ ջրամբարային շրջան է, մակերևութային ու ստորգետնյա ջրերի գոյացման շրջան է և ուրեմն այն Բեվերլի Հիլզի պես մի տեղ է. եթե սխալ մի բան լինի, ցիանիդի, թթուների և այլ թունավորումների հետևանքներն անդառնալի կլինեն: 

Այժմ Լիդիանը բոլոր հարց տվողներին 300, 400, 600 էջանոց փաստաթղթեր է տալիս, ասում է՝ կարդացեք: Սակայն այդպես չէ, մեր պահանջն այն է, որ իրենք գան, երկու օրվա կոնֆերանս անեն և մեր բոլոր հարցերին պատասխանեն. դրա հիման վրա կկարողանանք իմանալ, թե ինչ պիտի կատարվի: Եվ կարևոր է, թե ո՛վ կնստի այդ կոնֆերանսին և ո՛վ հարցեր տալու իրավունք կունենա, որպեսզի չկարողանան խաբել: Փորձառությունը շատ կարևոր է. ինձ չեն կարողանա խաբել, բայց մեկին, ով տեխնիկական մասնագետ չէ, կխաբեն, անպայման: 

Մինչև օրս Լիդիանը Հայաստանում ԵՐԲԵՔ Ամուլսարի ծրագրի որևէ մանրամասն տեխնիկական ընծայում (պրեզենտացիա) չի արել լավագույն մասնագետների ու գիտնականների մասնակցությամբ, նույնիսկ Բնապահպանության նախարարությանը: Ինչի՞ց են նրանք վախենում: 

ՀԲՃ - Իսկ ի՞նչ տիպի տեխնիկական հարցերի մասին է խոսքը 

Հ.Բ. - Բազմաթիվ տեխնիկական հարցեր կան, որոնց պատասխանները Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության փորձաքննության (ՇՄԱԳ) մեջ չկան և որոնց վերաբերյալ իմ նամակներում տրված հարցերին նույնպես ո՛չ Լիդիանը, ո՛չ է Բնապահպանության նախարարությունը չեն կարողացել բավարար պատասխաններ տալ: Օրինակ, Լիդիանը մինչև հիմա չի ներկայացրել ծրագրի տեսքը (plan view). գործարանը երկու մասից պիտի բաղկացած լինի, որոնցից առաջինում լեռները քանդելուց հետո փշրելու են ժայռակտորները, իսկ երկրորդում ոսկին են կորզելու ցիանիդի միջոցով: Առաջին մասը հսկայական տարածք պիտի զբաղեցնի, իսկ երկրորդի տարածքը շատ ավելի փոքր է լինելու, բայց այստեղ քիմիական արդյունաբերական մաքրման տեխնոլոգիա է գործելու, որի մասնագետն եմ ես: Եվ զանազան հարցեր կան՝ ի՞նչ մեծության են լինելու այն փշրված ժայռերը, որոնք բերելու են գործարան: Գործարան բերելուց հետո անհրաժեշտ է լինելու կալցիումի հիդրօքսիդով դրանք մշակել. որտեղի՞ց է բերվելու կալցիումի հիդրօքսիդը: 

ՀԲՃ - Ասում են, թե իբր Արարատի ցեմենտի գործարանից: 

Հ.Բ.- Այո, բայց ի՞նչ որակի է այն լինելու, ի՞նչ վերահսկողական համակարգով (control system) է այն ավելացվելու արտադրական գծում (production line) և ինչպե՞ս է խառնվելու քարերի հետ: Ցիանիդը պատրաստելու համար քանի՞ խորանարդ մետր մեծության ցիստերն են տեղադրելու, ի՞նչ նյութից է այն լինելու՝ չժանգոտվող պողպատի՞ց, թե՞ սովորական պողպատից: Այս ամենը պետք է իմանալ, որովհետև որտեղ ջուր կա, այնտեղ կոռոզիայի վտանգ կա, իսկ այդ ցիստերնը տասը տարի գործածվելու է: Նաև, ցիստերնի մեջ պիտի ռետինե երեսպատում ունենան, որպեսզի չվնասվի, որովհետև եթե վնասվի, այն հանել-փոխելը շատ մեծ գործ է, ամբողջ գործարանը պիտի կանգ առնի: Այս տեխնիկական նկարագրությունները ՇՄԱԳ-ում չկան: Իմ նամակին արձագանքելով՝ Լիդիանը որոշ հարցերի պատասխանել է, բայց դա բավարար չէ: Գրելուց բացի այդ ամ


2016-ի հունվարին թողարկվել է 49.9 կգ ոսկերչական արտադրանք

Հայաստանում ադամանդների արտադրությունը 2.4 անգամ աճել է

Հայաստանում ադամանդների արտադրությունը 2.4 անգամ աճել է

2016 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 10501 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ամսվա 4317-ի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։ Ադամանդի արտադրության բնեղեն ծավալն այսպիսով ավելացել է 2.4 անգամ։

2.1 անգամ ավելացել է ոսկերչական արտադրանքի ծավալը։  

Հայաստանում ադամանդների արտադրությունը 2.4 անգամ աճել է

Հայաստանում ադամանդների արտադրությունը 2.4 անգամ աճել է

2016 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 10501 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ամսվա 4317-ի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։ Ադամանդի արտադրության բնեղեն ծավալն այսպիսով ավելացել է 2.4 անգամ։

2.1 անգամ ավելացել է ոսկերչական արտադրանքի ծավալը։ 2016-ի հունվարին թողարկվել է 49.9 կգ ոսկերչական արտադրանք (2015-ի հունվարին՝ 23.4 կգ)։

(2015-ի հունվարին՝ 23.4 կգ)։



Դեկտեմբերի 19-23-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

 
 
USD
          Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 131,002,719 դոլար 481.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 119,825,557 ԱՄՆ դոլար 482.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
          Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 22,073,914 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
          «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 
EUR
          Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 14,901,348 եվրո 499.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,667,616 եվրո 504.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
          Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 
RUB
          Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,124,938,074 ՌԴ ռուբլի 7,78 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 341,707,134 ՌԴ ռուբլի 7,91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
 
Դեկտեմբերի  12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 69.6 մլն ԱՄՆ դոլար: 

www.cba.am






Վեբ դիզայն և ծրագրավորում` ZXQ-systems|

free counters