20.08.2017 05:24
Հայ|
 
 






ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ֆիգարո» օրաթերթին. Ֆրանսիայի դասը Թուրքիային

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ֆիգարո» օրաթերթին. Ֆրանսիայի դասը Թուրքիային

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը  հարցազրույց է տվել  «Ֆիգարո» օրաթերթին. ստորև ներկայացնում  ենք այն թարգմանաբար:

-Հայ-ֆրանսիական հարաբերություններ...
Հայ-ֆրանսիական բարեկամությունը բնութագրելու համար ես հաճախ օգտագործում եմ «առանձնահատուկ» բառը: Ֆրանսիան բացեց իր դռները և սիրտը Հայոց Ցեղասպանությունից փրկվածներին ընդունելու համար: Այսօր հիմնականում ցեղասպանության հետևանքով ձևավորված մեր համայնքը հանդիսանում է հայ-ֆրանսիական կապերը կամրջող հենասյունը: Այս տարին հոբելյանական է՝ մենք նշում ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Մեր երկրների միջև հարաբերությունների այս քսան տարիների ընթացքում մենք տպավորիչ ձեռքբերումներ ենք ունեցել: 
Աշխուժորեն զարգանում են նաև մշակութային և առևտրատնտեսական կապերը։ Ֆրանսիան Հայաստանում երկրորդ ներդնողն է, մեզ մոտ գործում են ֆրանսիական կապիտալով 155 ձեռնարկություններ, որոնց թվում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «Ալկատելը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կարեֆուրը» և այլն:

-Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծը ճանաչվեց հակասահմանադրական...
Ֆրանսիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի պարտադրվել մեր կողմից: 
Ֆրանսիան պետական մակարդակով ճանանչել է Հայոց Ցեղասպանությունը: Ցեղասպանության ժխտումը այդ հանցագործության շարունակության ձև է: Մենք անկեղծ համարում ենք, որ այն անձնավորությունները, ովքեր փորձում ենք ռեվիզիայի ենթարկել որևէ ժողովրդի ցեղասպանության պատմությունը, դառնում են այդ ծանր հանցագործության մեղսակից:
Ինչպիսի որոշումներ կկայացվեն Ֆրանսիայում այդ օրինագծի մասով` դժվարանում եմ կանխագուշակել: Ես կարող եմ միայն ողջունել Նախագահ Օլանդի հստակ դիրքորոշումն այս հարցում, որը նա արտահայտել է ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ` որպես Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ։

-Հայաստանը պաշտպանու՞մ է Բաշար-ալ-Ասադի ռեժիմը։
Սիրիային և նրա ժողովրդին պատուհասած աղետը չի կարող անտարբեր թողնել որևէ մեկի: Սիրիայում առկա մեծ հայկական գաղթօջախը հայության շրջանում հայտնի է որպես «մայր գաղութ», քանի որ Սիրիայի տարածքով են հիմնականում այլ երկրներ գաղթել ցեղասպանությունից փրկվածները: 
Քաղաքացիական պատերազմն իսկապես ծանր փորձություն է ցանկացած երկրի համար: Սակայն չկան այդպիսի իրավիճակների հաղթահարման ունիվերսալ բանաձևեր: Դժվար է ասել, թե որքանով կարող է օգնել կամ խանգարել արտաքին միջամտությունը: Ավելին, ուրիշների համար չափված լուծումները Սիրիայում դեպքում կարող են ողբերգական հետևանքներ ունենալ` հանգեցնելով տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի անդառնալի ձևափոխումների:
Հայաստանի Հանրապետությունը հնարավորության պարագայում կանի ամեն հնարավորը Սիրիայում խաղաղության պահպանման և հայ համայնքի կենսունակության ապահովման համար:

- Երևանի և Բաքվի արտաքին գերատեսչությունների ղեկավարների Փարիզյան հանդիպումից հետո ԼՂ խնդրի կարգավորման հույսեր կա՞ն։
Փարիզյան հանդիպումը կարևոր էր այն առումով, որ պայմանավորվեցինք շարունակել խաղաղ կարգավորման բանակցությունները ստեղծված ձևաչափի շրջանակներում: Այդուհանդերձ այդ հանդիպումը հեռու է նոր հույսեր արթնացնելու առումով: Ադրբեջանական կողմը հրաժարվում է միջազգային միջնորդների կողմից առաջարկված սկզբունքները հիմք ընդունել կարգավորման: Նրանք համարում են, որ առանց հիմնական սկզբունքները համաձայնեցնելու հնարավոր է քննարկել բուն պայմանագիրը: Բայց պայմանագիրը կարող է կենսունակ լինել միայն եթե հենվում է հստակ և բոլորի համար հասկանալի սկզբունքների վրա: 
Չնայած Բաքվի գործողություններին, որը հերոսացնում է սարսափելի հանցագուծություն կատարած մարդասպանին, ով կացնահարել էր քնած հայ սպայի, Հայաստանը շարունակելու է անել ամեն հնարավորը խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար :

-Ֆրանսուա Օլանդի օրոք ֆրանս-թուրքական մերձեցումն անհանգստացնո՞ւմ է ձեզ։
Ոչ իհարկե, մեր քաղաքականության հիմքում դրված չէ Թուրքիային վնասելու ցանկությունը: Մեր քաղաքականության հիմքում դրված են հստակ սկզբունքներ: Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան որքան հնարավոր է շատ շփվի Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ, որպեսզի այդ շփումների միջոցով յուրացնի եվրոպական արժեքները: 
Ֆրանսիայի Նախագահները իրենց մեջ ուժ են գտել պատմության հետ առերեսվելու: Ես միայն կարող եմ ծափահարել իրենց համարձակությանը:
Փարիզում ես խնդրելու եմ Նախագահ Օլանդին, որպեսզի նա Թուրքիայի ղեկավարությանը պատմի, թե ինչպես է ինքն անձամբ դատապարտել հրեաների արտաքսումը Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ: Դա կարող է դաս հանդիսանալ Թուրքիայի ղեկավարների համար:

Աղբյուր` Panorama.am



ИЗРАИЛЬСКАЯ ФИРМА КУПИЛА ЧЕТВЕРТЬ ВСЕХ ВЫСТАВЛЕННЫХ НА АУКЦИОН РОЗОВЫХ БРИЛЛИАНТОВ

Алмазная промышленность
Leibish & Co. 
 Кольцо с бриллиантом

Тик-так, тик-так. До закрытия принадлежащего компании RioTinto знаменитого рудника Аргайл в Западной Австралии остается всего каких-то шесть лет. На этом фоне в кругах диамантеров развернулась настоящая охота за лучшими в мире розовымибриллиантами. Ведь если компания сказала, что закроет рудник, значит, так и будет, а других известных источников по-настоящему розовых алмазов, увы, больше нет. Так что можете себе представить, какой накаленной была атмосфера на Сентябрьской ярмарке в Гонконге, где проходил аукцион по продаже аргайлского урожая. А что будет через год, два, три...?

Израильская компания Leibish & Co. превзошла саму себя: в предыдущие годы – в 2010-м и в 2011-м – ей удавалось приобретать лишь по 6 камней, а в этом – целую четверть всех выставленных лотов. Как сообщает Fancy Diamonds, главный покупатель от компании Leibish & Co. Шмулик Полнауэр вернулся с аукциона, буквально сияя от счастья. Предмет его особой гордости – редчайший фантазийный серо-фиолетовый бриллиант Argyle Allure весом 0,3 карата, ограненный «сердцем».




Алмазный банкет


Вла­ди­мир Тес­лен­ко

8 но­яб­ря в Пре­зи­дент Оте­ле со­сто­ял­ся бан­кет, ор­га­ни­зо­ван­ный для де­ло­вой и твор­че­ской ин­тел­ли­ген­ции г. Москва Юве­лир­ной Груп­пой «С­мо­лен­ские Брил­ли­ан­ты». При­сут­ство­ва­ли за­мет­ные фи­гу­ры из Го­хра­на, Мин­фи­на, Алро­са, из гу­бер­на­тор­ско­го кор­пу­са, сто­лич­ные юве­ли­ры и зна­ме­ни­тые ар­ти­сты та­кие, на­при­мер, как Ве­ра Гла­го­лье­ва, Алек­сей Бул­да­ков, Все­во­лод Ши­лов­ский (на­пом­ню, что смо­лен­ский Кри­сталл яв­ля­ет­ся спон­со­ром ки­но­фе­сти­ва­ля «Зо­ло­той Фе­никс»). Для пуб­ли­ки пе­ли веч­ный Коб­зон и Ве­ра Бреж­не­ва с хи­том «Эти брил­ли­ан­ты». Ве­чер вeл И́­горь Эми́­лье­вич Вер­ник с не­яс­ной мне парт­нeр­шей (но сим­па­тич­ной!). Так Юве­лир­ная Груп­па «С­мо­лен­ские Брил­ли­ан­ты» от­ме­ти­ла своe 20-ле­тие.

За не­сколь­ко ча­сов до бан­ке­та в пресс-цен­тре на Пуш­кин­ской пл. Моск­вы ге­не­раль­ный ди­рек­тор Смо­лен­ско­го за­во­да «Кри­стал­ла» Мак­сим Шка­дов пред­ста­вил жур­на­ли­стам ре­пли­ку Боль­шой им­пе­ра­тор­ской ко­ро­ны. Еe из­го­то­ви­ли ху­дож­ни­ки и юве­ли­ры Юве­лир­ной Груп­пы "С­мо­лен­ские брил­ли­ан­ты". Вос­со­зда­ние ре­пли­ки при­уро­че­но к 50-ле­тию рос­сий­ской гра­ниль­ной про­мыш­лен­но­сти.

Класс­ная весч!

Ко­ро­на сти­ли­сти­че­ски по­вто­ря­ет ори­ги­нал. В этом юве­лир­ном про­из­ве­де­нии ис­поль­зо­ва­но 11426 брил­ли­ан­тов об­щим ве­сом 1928 ка­рат и 74 на­ту­раль­ных бе­лых жем­чу­жи­на, а так­же ка­мень ру­би­но­во­го цве­та - ру­бел­лит мас­сой 384 ка­ра­та.

На бан­ке­те бы­ло столь­ко кра­са­вец, что он на­по­ми­нал яр­мар­ку не­вест из ро­ма­на Алек­сандра Пуш­ки­на «Ев­ге­ний Оне­гин». Так что муж­чи­ны бы­ли за­труд­не­ны в об­суж­де­нии ак­ту­аль­ных про­блем юве­лир­ной от­рас­ли. Шут­ки по по­во­ду пла­ни­ру­е­мой фе­де­раль­ной служ­бы по кон­тро­лю над дра­го­цен­ны­ми кам­ня­ми и ме­тал­ла­ми я не спо­со­бен пе­ре­ска­зать.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Ювелирные Известия                



Ֆրանսուա Օլանդը հաստատակամ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում



ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Ֆրանսիան բարձր են գնահատում երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenien-ն, այս մասին երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը հայտարարել են Ելիսեյան պալատի բակում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Դրան հաջորդած ճաշի ընթացքում, որին հրավիրված են եղել նաև ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի ղեկավարները, Օլանդը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման իր հանձնառությունը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել իրավական որոշակիություն՝ Սահմանադրական խորհրդում օրինագծի առկախումից խուսափելու համար:

Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ մշակութային  հարաբերությունները: «Մենք նաև ցանկանում ենք խորացնել տնտեսական փոգործակցության մակարդակը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Սերժ Սարգսյանն էլ իր հերթին հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Ֆրանսուա Օլանդին Ֆրանսիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Հայոց ցեղասպանության հարցում այդ երկրի դիրքորոշման հարցում, որը խիստ կարևոր է հայ ժողովրդի համար: «Ֆրանսիայի նախագահն էր կանգնած Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա ժխտումը քրեականացնող օրինագծի ակունքներում»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Ավելի վաղ` կայացած ճաշի ընթացքում, Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ իր հանձնառությունը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել իրավական որոշակիություն՝ Սահմանադրական խորհրդում օրինագծի առկախումից խուսափելու համար:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը փարիզյան երկկողմ հանդիպմանը քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը` բանակցությունները շարունակելու ուղղությամբ: «Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի բանակցությունները վերսկսվեն: Լուծումը պետք է գտնվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա»,- ասել է Ֆրանսուա Օլանդը:

Հայաստանի նախագահը եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում:



Նախորդը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346
Հաջորդը




Վեբ դիզայն և ծրագրավորում` ZXQ-systems|

free counters