23.10.2017 03:54
Հայ|
 
 






На российском ювелирном рынке появились новые бренды

На российском ювелирном рынке появились новые бренды

Создатель этого ювелирного Дома Ирина Курбатова, получившая образование в МГТУ им. Баумана, затем в МАМИ и параллельно окончившая Российскую академию адвокатуры, когда-то имела твердое намерение стать первоклассным адвокатом. Для этого она добавила к своим дипломам еще один — психологического факультета МГУ. Но однажды ей на глаза попалась cтатья о Викторе Арне, одном из лучших эмальеров России начала XX века, который работал с Карлом Фаберже. Курбатова, всегда мечтавшая об элегантных современных украшениях с эмалью, углубилась в изучение его творчества и настолько впечатлилась, что в голове у нее «пронеслось: «Вот бы сегодня кто-нибудь сделал нечто подобное!» Этим «кем-то» стала она сама. Вскоре у Ирины сложился довольно амбициозный бизнес-план — возродить традиции украшений с эмалью и переложить наследие русской ювелирной школы на современный язык.

Предприятие было сразу поставлено на профессиональные рельсы: ювелирное производство и дизайн-студия в Сокольниках; команда из числа талантливых выпускников Строгановки, Московской школы художественных ремесел и Текстильного института им. Косыгина и пятнадцать опытных мастеров-ювелиров. Год назад на Патриарших прудах открылся бутик-студия Alexander Arne. Сама Курбатова, являясь не только идеологом-вдохновителем, но и президентом Дома, контролирует все административные вопросы -дипломы по трем специальностям пригодились и в ювелирном деле.



Форекс Прогноз на Неделю (EURUSD, GBPUSD) | 14.10.2012 |




Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Իմ սրտի մայրաքաղաք» գալա համերգը

19:24

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրով գալա համերգը մեկնարկեց Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 14-ին` ժամը 19:00-ին: Համերգը նվիրված է Երեւանի ծննդյան 2794-ամյակին:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` համերգին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, պաշտոնատար անձիք, հասարակական-քաղաքական անվանի գործիչներ, հյուրեր:

«Երեւանը մեր ժողովրդի խորհրդանիշն է, իսկ իր ծննդյան 2974-ամյակը հրաշալի առիթ է զգալու մեր ժողովրդի միասնականության ուժը»,- իր ուղերձում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով` տոնը առավել հագեցած է եւ առանձնահատուկ, քանի որ 2012 թվականին տոնում է Հայ գրատպության 500-ամյակը:

«Պատահական չէ, որ համազգային նշանակության մայրաքաղաքը իր կայուն տեղն ունի աշխարհում, ինչի համար շնորհակալություն երեւանցիներին սրտացավ եւ հոգատար աշխատանքի համար: Բոլորի աչքի առջեւ զարգանում է մայրաքաղաքը, դառնում հարմարավետ ու գեղեցիկ: Յուրաքանչյուր հայ Երեւանի մասին խոսելիս պետք է զգա` Երեւանը իր սրտի մայրաքաղաքն է»,- ընդգծեց քաղաքապետը:

Համերգին ելույթ են ունենում ոչ միայն հայկական երգարվեստի անվանի ներկայացուցիչներն ու պարային համույթները. հատուկ համերգին մասնակցելու համար Ռուսաստանից Երեւան են ժամանել երգչուհի Զառան, Վերա Բրեժնեւան, «Սերեբրո» խումբը եւ «Տուրեցկու երգչախումբ»-ը:  

 Տոնական ուրախ մթնոլորտը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տիրում էր վաղ առավոտից. 26 բեմահարթակներում իրականացվեցին բազմաբնույթ ու բազմաժանր միջոցառումներ:

Տարբեր ժանրային ուղղվածության համերգներին զուգահեռ տեղի ունեցան նաեւ պոեզիայի ընթերցումներ, ելույթ ունեցան ժամանակակից հայ պոետներ եւ ասմունքողներ, եղան գրքավաճառքի կրպակներ, ինֆո-կետեր, որոնք տեղեկատվություն էին տրամադրում քաղաքում ընթացող միջոցառումների մասին: Քաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվեցին տիկնիկային, կրկեսային, թատերական ներկայացումներ:

«Իմ սրտի մայրաքաղաք» գալա համերգը կավարտվի տոնական մեծ հրավառությամբ, որին կհաջորդի երիտասարդական դիսկոտեկ:



«Իմ սրտի մայրաքաղաք»-ը 2794 տարեկան է. Տոնական միջոցառումներ` Երևանի տարբեր վայրերում

«Իմ սրտի մայրաքաղաք»-ը 2794 տարեկան է. Տոնական միջոցառումներ` Երևանի տարբեր վայրերում

2794 տարի առաջ դրվեց Հայաստանի մայրաքաղաք Երևանի հիմքերը: Մ.թ.ա. 782 թվին ուրարտական Արգիշտի Առաջին արքան մեր հանրապետության մայրաքաղաք Երևանի տարածքում կառուցում է Էրեբունի քաղաքը, որի անունից էլ ծագում է Երևանի անվանումը։ 

1950 թ. աշնանը Կոնստանտին Հովհաննիսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը Արին-բերդում հայտնաբերում է Արգիշտի թագավորի հրամանով արված սեպագիր մի արձանագրություն` նվիրված Էրեբունի քաղաքի հիմնադրմանը։ Արձանագրության մեջ ասվում է. «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։

Այսօր մենք տոնում ենք մեր քաղաքամայր Երևանի ծննդյան 2794-ամյակը: Բավականին «տարեց», միաժամանակ երիտասարդ մեր մայրաքաղաքի յուրանքայուր անկյունն այսօր զերծ չի մնա տոնական տրամադրությունից: 
«Էրեբունի–Երևան» տոնակատարություններն այս տարի անցկացվում են «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրով: Մայրաքաղաքում տոնական տրամադրություն ապահովելու համար տարբեր հատվածներում տեղադրվել են 26 բեմահարթակներ:

Ընտրությունը Ձերն է`

10.00 Երևանի փողոցների ջրցան մեքենաների շքերթ
11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում
12.00-12.30 Թատերականացված ներկայացում (Էրեբունի արգելոց-թանգարանին հարող հրապարակ)
12.30-14.00 Հանդիսության մասնակիցների բեմականացված քայլերթ (Էրեբունի թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ)
11.00-12.00 Էրիվանի բերդի գրավման 185-ամյակի հանդիսավոր ծրագիր (Պասկևիչյան բլուր)
14.00-15.00 Տոնական շքերթ (Ռուսաստանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ)
14.00-18.00 Մանկական բեմ (տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթային հերոսներ (Կիրովի անվան մանկական զբոսայգի)
15.00-18.30 Վարչական շրջանների ողջույն ելույթներ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ, Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ) 
14.00-18.00 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)
14.00-18.00 Բիենալե (Ֆրանսիայի հրապարակ)
14.30-18.30 Վարպետաց քաղաք – խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)
14.30-18.30 Կարաոկե (Հյուսիսային պողոտա)
14.30-18.30 Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)
14.30-18.30 Թատերական բեմ (Հյուսիսային պողոտա)
14.30-18.30 Կրկեսային բեմ (Հյուսիսային պողոտա)
14.30-18.0 Պոեզիայի բեմ (Մոսկովյան պուրակ)
15.00 Մարաթոնյան վազք 2794 մետր (Հաղթանակի կամուրջից մինչև Մատենադարան)
15.30 Հեծանվավազք (Մաշտոցի պողոտա)
15.00-17.30 Երևանի վերաբերյալ տեսահոլովակի նկարահանում (Մաշտոցի պողոտա)
15.00-18.00 Աշխարհի ազգերի բեմ - Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ (Անգլիական այգի, Սունդուկյան թատրոնի հարևանությամբ)
15.00-18.30 Էստրադային բեմ (Ստ.Շահումյանի անվան հրապարակ)
16.00-18.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)
17.00-19.00 Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)
19.00-23.00 Դիսկոտեկ (Ազատության հրապարակ)
19.00-23.00 Ջազ բեմ (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)
19.00-23.00 Ռոք բեմ (Շառլ Ազնավուրի հրապարակ)
18.00-22.00 Դասական երաժշտության բեմ (Կոմիտասի արձանին կից պուրակ)
19.00-23.00 Ազգային երաժշտության բեմ (Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ)
19.00-22.00 Գալա համերգ «Իմ սրտի մայրաքաղաք» և տոնական հրավառություն (Հանրապետության հրապարակ)
22.10-23.00 Դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)

Աղբյուր` Panorama.am



Նախորդը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358
Հաջորդը




Վեբ դիզայն և ծրագրավորում` ZXQ-systems|

free counters