27.06.2017 15:33
Հայ|
 
 






7 самых дорогих бриллиантов в мире

БриллиантБриллиант – это алмаз, которому в процессе огранки придана специальная форма. Алмазы добываются в природе, но их количество очень невелико, так как процент естественной конверсии из графита в алмаз (а алмаз происходит именно из графита) невероятно мал. Эти камни обладают удивительной прочностью и при правильной огранке невероятной красотой и блеском. В настоящее время бриллианты можно приобрести как в ювелирных магазинах, так и в интернет-магазинах ювелирных изделий. В этой статье мы рассмотрим эксклюзивные бриллианты, большая часть из них не продается. Они являются украшениями частных коллекций, принадлежат музеям и даже украшают корону английских королей. Давайте взглянем на 7 самых дорогих бриллиантов в мире.

 

7. Moussaieff Red Diamond.

Moussaieff Red Diamond – красный бриллиант в 5,11 карат (1,022 грамма). Хотя это и не самый большой бриллиант, но он является самым крупным из найденных алмазов красного цвета. Этот камень был найден бразильским фермером в 1990 году в местечке Альто Паранаиба. Это место славится тем, что именно тут встречаются больше всего цветных алмазов. По некоторым оценкам его цена доходит до 7 миллионов долларов.

Moussaieff Red Diamond.

6. Сердце вечности.

Этот камень относится к очень редкому классу цветных алмазов. Его размер 27,64 карата (5,528 грамма). Он был найден в Примьер Даймонд Майн в Южной Африке. Цена этого бриллианта около 16 миллионов долларов.

Сердце вечности.

5. Бриллиант Виттельсбах.

Бриллиант Виттельсбах – уникальный голубой камень в 35,56 карата (7,11 крамма). Этот бриллиант имеет свою историю. В 1722 году он перешед в качестве приданного от Марии-Амалии Австрийской к ее супругу Карлу Альбрехту из дома Виттельсбахов. В свое время он был частью баварской короны и оставался во владении Виттельсбахов до Первой мировой войны. В 2008 году он был продан с аукциона за 24 миллиона 311 тысяч долларов британскому ювелиру Лоренсу Граффу.

Бриллиант Виттельсбах.

4. Steinmetz Pink

Steinmetz Pink – самый крупный и красивый из розовых бриллиантов. Его вес 59,6 карата (11,92 грамма). Розовые бриллианты встречаются крайне редко и как правило гораздо меньших размеров. Он был найден в Южной Африке. Его цена около 25 миллионов долларов.

Steinmetz Pink

3. «Де Бирс» Столетие.

Впервые камень был продемонстрирован 11 марта 1988 года на приеме в честь столетия компании Де Бирс. Вполне естественно, камень получил название “Centenary”, что означает «Столетие». Алмаз был найден в ЮАР, в трубке Премьер. Его вес 273,85 карат (54,77 грамма) и цена около $ 100 миллионов.

«Де Бирс» Столетие.

2. Бриллиант «Надежда».

Бриллиант Хоуп (англ. Hope – Надежда) – один из самых известных исторических бриллиантов. В настоящее время он хранится с Смитсонианском национальном музее естественной истории (Вашингтон, США). Масса этого синего бриллианта составляет 45,52 карата (9,10 грамма). Бриллиант огранен в форме подушки. Его цена около $ 350 миллионов.

 Бриллиант «Надежда».

1. Куллинан.

Это один из самых красочных алмазов, которые оставили незабываемый след в истории человечества. Колоссальнейшим камнем называют «Куллинан», масса его превышает 3 тыс. карат. Камень был найден абсолютно случайно Ф. Уэльсом, который на то время был управляющим рудника «Премьер». Алмаз имел размер 10 х 6.5 х 5 сантиметров. Уже со временем определили, что камень был ничем иным, как обломком огромного кристалла, который так и не удалось найти. Именование «Куллинан» алмаз приобрел по именованию Т. Куллинана, который открыл вышеупомянутый рудник. В 1907 г. алмаз был подарен Эдуарду, королю Англии, на именины, Трансваальской властью в знак окончания войны. В наше время стоимость такого алмаза эквивалентна стоимости не больше и не меньше 94 т. чистого золота. Неплохой подарочек ко дню рождения!

Переправа этого алмаза в Англию была целой военной операцией. Фальшивый камень был помещен на специально оборудованный корабль с огромными почестями, с вооруженной охраной, а подлинник был послан в самой обыкновенной посылке. Такие меры предосторожности проделали для того, чтобы избежать ограбления, которое бы стало самым большим в мире.

Известные на то время ювелиры из Амстердама – Асскор по приказу короля в 1908 г. в течение 4х лет проделали величайшую работу по дроблению и огранке самого большого в мире алмаза. Человечество увидело 2 больших бриллианта, 7 камней нормальной величины и 96 “капелек”, которые поражали своей необыкновенной чистотой. Наиболее массивная часть этого знаменитого алмаза была выполнена грушевидной и стала называться “Звезда Африки”. Этот бриллиант стал украшением скипетра Британии и на сегодня является крупнейшим. Он входит в число лучших достопримечательностей Англии. Немного меньший бриллиант имеет массу 317, 4 карат и носит название «Куллинан 2». Именно он украшает английскую корону. Средние бриллианты были названы «Куллинан 3» и «Куллинан 4» весом 94,4 карата и 63,65 карат соответственно. Камни помельче назвали просто «Малые звезды Африки». Существует версия, что английский король щедро отблагодарил ювелиров искусно ограненными мелкими бриллиантами.

 

Куллинан.



«Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում». 21-ամյա անկախ Հայաստանի Ազգային հերոսները 15-ն են


ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում». ասվածն ավելի քան տեղին է, երբ խոսքն այն հայորդիների մասին է, ովքեր երկրի պաշտպանության ու իրավակարգի ամրապնդման, ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում իրենց դերն ու նշանակությունն են ունեցել: Իսկ Հայաստանին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար հայորդիները պարգեւատրվում են բարձրագույն` Հայաստանի Ազգային հերոս կոչումով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մինչ այսօր այդ բարձրագույն կոչումով են պարգեւատրվել 14 հայորդի եւ մեկ ռուս` Հայաստանին մատուցած ծառայությունների համար: «Հայաստանի Ազգային հերոս» ՀՀ պետական բարձրագույն կոչումը սահմանվել է 1994 թվականի ապրիլի 22-ին ընդունված ՀՀ օրենքով: Շնորհվում է ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար: Հայաստանի Ազգային հերոսի կոչումն առաջինը շնորհվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին (28.7.1994 թ.), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին (14.10.1994 թ.), Հայկական Բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանին (14.10.1994 թ.):

ՀՀ նախագահի 1996 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել յոթ ազատամարտիկի՝ Մովսես Գորգիսյանին, Վիտյա Այվազյանին, Գեղազնիկ Միքայելյանին, Մոնթե Մելքոնյանին, Ջիվան Աբրահամյանին, Թաթուլ Կրպեյանին, Յուրա Պողոսյանին: ՀՀ նախագահի 1999 թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել Ազգային ժողովի նիստերի դահլիճում 1999 թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձած ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ վարչապետ Վազգեն Սարգսյանին:

ՀՀ նախագահի 2004 թ. մայիսի 27-ի հրամանագրով Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել Շառլ Ազնավուրին և Քըրք Քըրքորյանին: ՀՀ նախագահի 2008 թ. դեկտեմբերի 6-ի հրամանագրով Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել ԽՍՀՄ պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, հայ ժողովրդին դժվարագույն պահերին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար:


      
«Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:



21-ամյա անկախ Հայաստանն այլեւս կայացած է բոլոր բնագավառներում



 ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երկրի տարբեր ոլորտների առաջատար ներկայացուցիչների հետ:

 Անկախ Հայաստանի գլխավոր ձեռքբերումը հզոր բանակն է

 «Կարծում եմ, որ յուրաքանչյուրս էլ այս օրերին մտովի տեղափոխվում ենք 1991 թվականի սեպտեմբերի 21-ը եւ, հավանաբար, ըմբոշխնում այն տոնական տրամադրությունը, այն խրախճանքը, այն ոգեւորությունը, որ համակել էր ողջ հայությանն այդ օրերին»,- ասում է Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Պատգամավորի խոսքով` հենց 21 տարի առաջ յուրաքանչյուր հայ իր մեջ ձեւավորել է եւ փայփայել սեփական Հայաստանի պատկերը եւ տեսլականը:

«Իհարկե մեզ ամեն ինչ չէ, որ հաջողվել է, մենք ունեցել ենք սայթաքումներ,  վրիպումներ, սխալներ, հավանաբար մենք դրանից չէինք կարող զերծ մնալ, բայց այն, որ մենք անշեղորեն, աստիճանաբար, ավելացնելով մեր կարողությունները փորձում ենք վաղվա օրը մեր նոր սերնդի համար ավելի բարեհաջող կառուցել` ակնհայտ է»,- ընդգծեց Հարությունյանը: Զուգահեռներ տանելով այսօրվա  եւ 90-ական թվականների Հայաստանի միջեւ` պատգամավորը հսկայական տարբերություններ է տեսնում մեր առօրյայի, կենցաղի,  հոգսերի, կարողությունների եւ հնարավորությունների միջեւ:

 «Իր բոլոր բացասական կողմերով հանդերձ` կյանքը դրական իմաստով առաջ է ընթանում: Խորապես համոզված եմ, որ անկախ պետականություն կերտելը պատմական շանս էր, որ տրված էր մեր սերնդին, հիմնական վեկտորն այն է, որ մենք ունեն կայացած պետական կառավարման համակարգ, ունենք շատ հզոր բանակ, որը մեր անվտանգության երաշխիքն է»,- նշեց քաղաքական գործիչը: Նա  համոզված է, որ Հայաստանը լուրջ միջազգային հեղինակություն ունի, քանի որ  ներկայացված  է ամենատարբեր միջազգային կառույցներում  եւ հաջողությամբ կարողանում է լուծել իր համար կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն խնդիրներ:

«Ամենաէականն այն է, որ մենք ունենք կայացող քաղաքացիական հասարակություն, վերջին  տարիների քաղաքացիական նախաձեռնություններն ակնհայտորեն խոսում են քաղաքացու` որպես կարեւորագույն ինստիտուտի կայացման մասին»,- ասաց Հարությունյանը: Նա նաեւ հավելեց, որ ունենալով լուրջ ձեռքբերումներ մենք իրավունք չունենք դրանք  շռայլելու եւ ապագայի մասին չմտահոգվելու:

 Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահը վստահ է, որ ներկայիս  սերունդը ունակ է մեր երկիրը ժամանակակից դինամիկ պետություն դարձնելու:

 

 Անկախ Հայաստանին հաջողվեց պահպանել գիտական ներուժը

  «Առաջին հերթին անկախության գլխավոր ձեռքբերումը Հայոց ազգային բանակի գոյությունն է, որի ոգին մենք ամեն կերպ պետք է փորձենք պահպանել, եւ եթե մենք մեր հաղթանակած բանակ ունենալու պարագայում այսօր պարտողական տրամադրվածությամբ առաջնորդվենք,  ապա բնականաբար հաջողություն չենք ունենա»,- ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նրա գնահատմամբ` գիտության բնագավառում լրջագույն ձեռքբերումներից մեկը գիտական ներուժի պահպանումն էր:

«Անցած 21 տարիների ընթացքում, ցավոք, գիտությունը հավուր պատշաճի ֆինանսավորում չունեցավ, եւ այս առումով մարդկանց մեջ նկատելի էր խորհրդային ժամանակների կարոտախտը, երբ գիտնականը կարող էր ակադեմիական համակարգում աշխատելով որոշ կենսական խնդիրներ լուծել, ապա այժմ հանապազօրյա հացը վաստակելը գիտնականի համար ավելի դժվար է»,- ասաց Մելքոնյանը: Նրա կարծիքով` ամենակարեւորն այն է, որ հատկապես հայագիտության ոլորտում Հայաստանին հաջողվել է  պահպանել գիտական պոտենցիալը, որը, իհարկե, դժվարությամբ, սակայն այսօր էլ  բարելավվում է եւ առաջ ընթանում:

 «Պետք է համբերություն եւ  հավատ վաղվա օրվա նկատմամբ` լավատեսորեն տրամադրվելու եւ հավատալու համար, որ 21-րդ դարը մեր ժողովրդինն է»,- նշեց Պատմության ինստիտուտի տնօրենը: Նա կարծում է, որ  մենք պետք է ամրագրենք Լեռնային Ղարաբաղում մեր հաջողությունները` հասնելով  ազգային իղձերի իրականացման:

 

 Ստեղծագործող մարդն ունի հնարավորություն Հայաստանն աշխարհին ներկայացնելու

 «Այն հանգամանքը, որ ցանկացած ստեղծագործող կարող է ինքնուրույն Հայաստանն աշխարհին ներկայացնել, արդեն իսկ դրական երեւույթ է»,- նշում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը: Նրա խոսքով` եթե անկախացումից առաջ, միայն «Союз-концерт» կազմակերպության միջոցով էր հնարավոր համերգային ծրագիր ներկայացնել, ապա այժմ յուրաքանչյուր արվեստի գործիչ ինքնուրույն կարող է ներկայանալ  աշխարհին: 

«Ուրախալի է այն հանգամանքը, որ հայ երաժիշտներն ունեն այդ հնարավորությունն առանց լրացուցիչ դժվարությունների»,-ընդգծեց Վարդազարյանը: Նա որպես դրական փաստ մատնանշում է նաեւ Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումը, ինչպես նաեւ մեծացող համագործակցությունն արտասահմանյան ակնառու կատարողների  եւ ստեղծագործողների հետ:

 «Բացարձակ անկախություն գոյություն չունի, այլ կա գիտակցված անկախություն, այսինքն այն, ինչ կարող ես անել ի պատիվ քո երկրի, որքան շատ լինեն կապերը յուրաքանչյուր բնագավառում, այնքան մեր ինքնուրույնությունը դեր կխաղա միջազգային հարաբերություններում»,- ասաց կոմպոզիտորը:

Նա կարծում է, որ հայ արվեստը եւ գիտնականի միտքը, ստեղծագործողների նախաձեռնությունները արժանի  են համայն մարդկության ուշադրությանը: «Կարեւոր է նաեւ գիտակցել, որ անկախությունը ոչ միայն իրավունքներ են, այլեւ պարտավորություններ, ամեն մեկն իր բնագավառում պետք է լինի պատասխանատու, որպեսզի արժանի լինի ձեռք բերված անկախությանը»,-ավելացրեց արվեստի վաստակավոր գործիչը:

Պետք է լինել առողջ եւ հավատալ ապագային

 Երեւանի թիվ 1 համալսարանական կլինիկայի տնօրեն, միկրովիրաբույժ  Արտավազդ Սահակյանի կարծիքով` անկախությունն ազատություն է, որը հնարավորություն ընձեռեց բացել դռներն Արեւմուտքի առաջ:

«Մենք արդեն ոչ թե միջնորդավորված հանդիպումներ եւ շփումներ սկսեցինք ունենալ աշխարհի հետ, այլեւ անմիջական»,- ասաց Սահակյանը: Նա նշեց, որ հետխորհրդային ժամանակահատվածը հնարավորություն տվեց հայ երիտասարդ բժիշկներին,  առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներին  ոչ միայն որակյալ կրթություն ստանալ արտասահմանում, այլեւ բարելավել ունեցած փորձը, առավել հմտանալ եվրոպական եւ ամերիկյան լավագույն կլինիկաներում:

«Սա միանշանակ անկախության լավագույն ձեռքբերումներից մեկն է առողջապահության ոլորտում»,- փաստեց միկրովիրաբույժը, ով լինելով  Արցախյան ազատագրական շարժման ակտիվ մասնակից է, կարեորում է հատկապես այն հանգամանքը, որ երիտասարդները գիտակցեն, որ անկախությունը կյանքից առավել թանկ է:

«Երբեք պետք չէ կարոտախտով հիշել խորհրդային ժամանակները, փոխարենը ժամանակն է պաշտել հայրենիքը, լինել առողջ եւ հավատալ ապագային»,-  հորդորեց բժիշկը:

 

 Անկախացումից հետո Հայաստանում սպորտը վերելք է ապրում

 «90-ական թվականներից առ այսօր Հայաստանում սպորտը վերելք է ապրել եւ դրա վառ ապացույցն է թե Եվրոպայի, թե աշխարհի, թե Օլիմպիական  խաղերին Հայաստանի մասնակցությունը, թե նվաճած մեդալների քանակը»,- ասաց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Նրա խոսքով` հաճելի է, որ մենք այսօր ունենք անկախ հանրապետություն, սակայն էլ ավելի հաճելի է տեսնել, թե ինչպես է տարեցտարի Հայաստանը վերելք ապրում ոչ միայն սպորտի, այլեւ բազմաթիվ այլ ոլորտներում:

«Բնականաբար դեռ կան շատ անելիքներ եւ բացթողումներ, սակայն հայն ավելի գեղեցիկ, բարգավաճ, բարեկեցիկ կյանքով պետք է ապրի, առավել ուրախ եւ երջանիկ»,- նշեց Ջուլֆալակյանը:

 2011 թվականին  Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին` նրա որդին` Արսեն Ջուլֆալակյանը միակ ըմբիշն էր, որ Թուրքիայում բարձրացրեց Հայաստանի Հանրապետության դրոշը:

 Պատրաստեց անկախ Հայաստանի հասակակից Տաթեւիկ Գրիգորյանը



ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 21-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ



Հարգելի՛ տիկնա՛յք և պարոնա՛յք,
Գեներալնե՛ր, սպանե՛ր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ և հայրենիքի բարձր պարգևներին, պատվավոր կոչումներին արժանանալու առթիվ:

Այս պարգևները ձեր ազնիվ աշխատանքի և անձնվեր ծառայության արձանագրումն են, ինչպես նաև մեր ժողովրդի երախտիքի արտահայտությունը:

Մեր ձգտումն է, որ Հայաստանում յուրաքանչյուրն իր տեղում աշխատի այնպես, ինչպես դուք եք աշխատում։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ պարագայում մեր երկիրը ինչպիսի տեմպերով կարող է զարգանալ: Պետական բարձր պարգևների և կոչումների իմաստը ես այստեղ եմ տեսնում. ի ցույց դնել հանրությանը նրանց, ովքեր իրենց գործով ու կերպարով ամեն օր ապացուցում են շատ կարևոր ճշմարտություններ թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատին, և թե՛մեր ողջ հասարակությանը։

Իսկ մենք ապացուցելու շատ բան ունենք։ Մենք պարտավոր ենք ապացուցել, որ ունակ ենք ոչ միայն պաշտպանվել արտաքին թշնամուց, այլև արդյունավետորեն կազմակերպել մեր պետական ու հասարակական կյանքը՝ հանրային ծառայություններից մինչև տնտեսություն, արդարադատությունից մինչև կրթություն, առողջապահություն:

Մենք պարտավոր ենք շատ բան ապացուցել թե՛ մեզ, թե՛աշխարհին։ Ոմանց այս արտահայտությունը կարող է շատ հավակնոտ թվալ, բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր ուժեղ կամ թույլ լինելուց է կախված ոչ միայն մեր կենցաղը, այլև տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Կախված են շատ բաներ, որոնք բխում են առանցքային այդ բառից՝ խաղաղություն։

Սիրելի՛ պարգևատրվածներ,

Դուք հենց այն մարդիկ եք, որոնցով մեր ժողովուրդն ու երկիրը դառնում են ավելի հասուն, ավելի զարգացած, մեծ հաշվով՝ ավելի ուժեղ ու անխոցելի, և հայրենիքը շնորհակալ է ձեզ դրա համար։

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի և պարգևատրման առիթներով: Շնորհակալություն ձեզ՝ ձեր ազնիվ վաստակի համար և նոր հաջողություններ ձեր գործունեության մեջ:

Շնորհակալություն:                                                                                                                            www.president.am



Նախորդը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344
Հաջորդը




Վեբ դիզայն և ծրագրավորում` ZXQ-systems|

free counters