18.02.2018 12:48
Հայ|
 
 






Ռուսաստանի Մեծ թատրոնի նոր թատերաշրջանը կմեկնարկի միաժամանակ երկու բեմերում


ՄՈՍԿՎԱ,  15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Մեծ թատրոնի 237-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակեչոլով ԻՏԱՐ-ՏԱՍԸ, նոր թատերաշրջանը կմեկնարկի միանգամից երկու ներկայացմամբ: Մեծ բեմում կցուցադրվի Չայկովսկու «Չարոդեյկա» օպերան, որը նախորդ թատերաշջանի վերջի պրեմիերան էր, իսկ  թատրոնի նոր բեմում հանդիսատեսի դատին կներկայացվի Մինկուսի «Դոն Քիշոտ»-ը, որտեղ գլխավոր դերում հանդես կգա Մեծ թատրոնի ամենահայտնի պարուհի, ՌԴ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Զախարովան: ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներից մեկում, պարուհին խոստովանել է, որ նոր թատերշրջանից իր  սպասելիքները մեծ են:

Հոկտեմբերի 4-ին Մեծ թատրոնում կկայանա ժամանակակից` մեկ գործողություններով բալետային պրեմիերաներ, որոնց թվում են Ջորջ Բալանչինի «Ապոլլոն Մուսագետ», Յուրի Պոսոխովի բեմադրությամբ Dream of Dream ներկայացումները:

Նոյեմբերի 8-ին նախանշված է Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ հանճարեղ «Իվան Ահեղ»  ներկայացումը: Դեկտեմբերի վերջին կներկայացվի «Մոյդադիր» մանկական բալետը: 2013 թվականի սեպտեմբերին Մեծ թատրոնը կանցկացնի Իգոր Ստրավինսկու «Սուրբ գարունը»  ներկայացման 100-ամյա պրեմիերային նվիրված փառատոն:

Առաջիկա ամիսներին թատրոնը բարձրաճաշակ արվեստի սիրահարների համար նախապատրաստել է բազմաթիվ անակնկալներ, որոնք կարող են բավարարել տարբեր տարիքի եւ գեղագիտական ճաշակի ունեցող մարդկանց նախասիրությունները:



Ամերիկյան նոր ֆոտոնախագիծը պատմում է Թուրքիայում վերջին հայկական գյուղի մասին


ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաթա շրջանում վերջին հայկական գյուղի` Վաքըֆլըի վերաբերյալ պատրաստվել է հատուկ ֆոտոնախագիծ «Նեղացող համայնք. Վաքըֆլը` Թուրքիայի վերջին հայկական գյուղը» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Bianet.org-ը, նախագծի հեղինակներն են ամերիկացի գրող Քարոլին Թրենդը և թուրք ֆոտոլրագրող Սաիթ Սերքան Գյուրբուզը:

Նախագիծը, որը ներկայացված է Vakıflı.com կայքում, պատմում է Վաքըֆլըի երիտասարդների և տարեցների կյանքի, անցյալի, ձեռբերումների ու կորուստների մասին:

Հաթայում գտնվող վերջին հայկական գյուղի երիտասարդները, նախընտրելով բնակվել Ստամբուլում կամ արտասահմանում, մեծամասամբ լքում են գյուղը: Վաքըֆլըում 16 տարի է, ինչ ամուսնություններ չեն եղել:  Ներկայում գյուղի բնակիչների թիվը հասել է 130-ի:



Տիրոջ խաչափայտին նվիրված ամենանշանավոր տոնը` «Խաչվերացը» կնշվի սեպտեմբերի 16-ին



ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սուրբ խաչի տոնը` Խաչվերացը, այս տարի կնշվի սեպտեմբերի 16-ին: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Հայ Առաքելական եկեղեցին տաղավար տոն է համարում Տերունի հինգ մեծ տոները, որոնք ուղղակի առնչվում են Տեր Հիսուս Քրիստոսի կյանքին և գործունեությանը, դրանք են Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը, Սուրբ Հարություն (Սուրբ Զատիկ),  Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը (Վարդավառ), Վերափոխումը Սուրբ Աստվածածնի (Խաղողօրհնեքի կարգ) եւ Սուրբ Խաչի տոնը (Խաչվերաց):

Մեր եկեղեցին Սուրբ Խաչին վերաբերվող տարեկան չորս տոնակատարություններ ունի.  Երևումն Սուրբ Խաչի` Զատկին հաջորդող չորրորդ կիրակին,  Խաչվերացը` սեպտեմբերի 11-17-ը ընկած կիրակին, Վարագա Սուրբ Խաչը` սեպտեմբերի 26-ի մերձավոր կիրակին եւ Խաչի գյուտը` հոկտեմբերի 26-ի մոտակա կիրակին։ Պատահական չէ այս նվիրումը խաչին. մեր եկեղեցու հայրերը գիտակցել են Խաչի նշանակությունն ու զորությունը. Գրիգոր Տաթևացին Խաչը համարում է «երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»:

 

Խաչվերացը Խաչին նվիրված տոներից ամենանշանավորն է. տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Հայ Առաքելական եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը (Ուղղափառ եկեղեցում` 14/27 սեպտեմբերի, Կաթոլիկ եկեղեցում` Գրիգորյան տոմարով`14 սեպտեմբերի):

Պատմությունը վկայում է տոնի ակունքները

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սուրբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայր: Հիշատակվում է նաև, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործում. Կայսերը ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:

Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների:

Ժողովուրդը Խաչվերացին կատարում է ուխտագնացություններ, տարբեր տեղերում դեռևս պահպանվում են ժողովրդական մի շարք ավանդույթներ տոնի խորհրդի հետ կապված` խաչերը ռեհանով զարդարելը (ռեհանը սրբության խորհուրդ ունի), նախօրեին խմորեղեն թխել, ուլ մորթել, ձավարով փլավ պատրաստել:

Խաչվերացի հաջորդ օրը, ինչպես բոլոր Տաղավար տոներին հաջորդող օրը,  մեռելոց է. եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:



Турецкие ювелиры примут участие в ереванской выставке ювелиров

Все­мир­ный со­юз ар­мян­ских юве­ли­ров (Armenian Jewellers Association, AJA) в го­сти­нич­ном ком­плек­се Ере­ва­на «Ар­ме­ния ма­ри­отт» 29 - 31 ок­тяб­ря про­ве­дет мас­штаб­ную вы­став­ку юве­лир­ных из­де­лий. Об этом в сво­ем ин­тер­вью кор­ре­спон­ден­ту со­об­щил ис­пол­ни­тель­ный ди­рек­тор AJA Ар­так Уду­мян:

О ка­кой вы­став­ке мы го­во­рим? Ка­ко­во ее эко­но­ми­че­ское зна­че­ние?

AJA в этом го­ду празд­ну­ет свое 15-ле­тие. В те­че­ние 14 лет мы пы­та­лись ор­га­ни­зо­вать в Ар­ме­нии юве­лир­ную вы­став­ку, но уда­лось нам это лишь в про­шлом го­ду. В этом го­ду мы хо­тим про­ве­сти вто­рую по сче­ту вы­став­ку и на­де­ем­ся, что они ста­нут тра­ди­ци­он­ны­ми. Ес­ли в про­шлом го­ду в ней участ­во­ва­ли лишь ар­мян­ские юве­ли­ры из раз­ных стран ми­ра, то в этом го­ду мы при­гла­си­ли и ино­стран­ных юве­ли­ров, ко­то­рые с ра­до­стью при­ня­ли на­ше при­гла­ше­ние. На этот раз свои кол­лек­ции пред­ста­вят и ту­рец­кие юве­ли­ры.

На­ша цель - сде­лать Ар­ме­нию юве­лир­ным цен­тром. А луч­шим спо­со­бом для до­сти­же­ния этой це­ли яв­ля­ет­ся ор­га­ни­за­ция вы­ста­вок, в ко­то­рых при­ни­ма­ют уча­стие и ино­стран­ные ма­сте­ра. На дан­ной вы­став­ке бу­дет при­сут­ство­вать так­же пре­зи­дент Все­мир­но­го со­ю­за юве­ли­ров (CIBJO) Гай­та­но Ка­ва­лье­ри.

А на ка­ких усло­ви­ях при­мут уча­стие ар­мян­ские юве­ли­ры?

В от­ли­чие от про­шло­го го­да, на этот раз уча­стие бу­дет плат­ным. Ор­га­ни­за­ция та­ких мас­штаб­ных вы­ста­вок тре­бу­ет мно­го за­трат. В этом го­ду уча­стие плат­ное, так как ор­га­ни­за­ция обес­пе­чи­ва­ет для юве­ли­ров при­сут­ствие по­ку­па­те­лей, а так­же бе­рет их не­ко­то­рые за­тра­ты на се­бя. Арен­да од­ной вит­ри­ны бу­дет сто­ить 1000 долл., арен­да двух - 1500 долл., а трех - 2000 дол­ла­ров.

Каж­дый ар­мян­ский юве­лир, ра­бо­та­ет он ин­ди­ви­ду­аль­но или пред­став­ля­ет от­дель­ную ор­га­ни­за­цию, мо­жет при­нять уча­стие в вы­став­ке. На дан­ный мо­мент из Ар­ме­нии по­сту­пи­ло уже 10 за­явок на уча­стие.

Вы ска­за­ли о том, что хо­ти­те сде­лать Ар­ме­нию юве­лир­ным цен­тром. То­гда по­че­му же сам офис AJA на­хо­дит­ся за гра­ни­цей?

AJA за­ре­ги­стри­ро­ва­на в Ар­ме­нии, од­на­ко офис все­гда на­хо­дил­ся на тер­ри­то­рии ос­нов­ной де­я­тель­но­сти ди­рек­то­ра ор­га­ни­за­ции. Ко­гда ее гла­вой был Асла­нян, офис ра­бо­тал в Бель­гии, во вре­мя Га­ги­ка Аб­ра­мя­на в Ар­ме­нии, а ко­гда пред­се­да­те­лем ком­па­нии стал Вард­гес Кна­чян, офис пе­ре­ко­че­вал в Швей­ца­рию. Ны­неш­ний ди­рек­тор Га­гик Ге­вор­кян пре­иму­ще­ствен­но на­хо­дит­ся в Москве, так как там он ру­ко­во­дит зна­ме­ни­той ком­па­ни­ей «Эстер».

Как Вы оце­ни­те со­сто­я­ние юве­лир­но­го де­ла в Ар­ме­нии?

Я не­сколь­ко за­труд­ня­юсь от­ве­тить. Се­год­ня на­ши юве­ли­ры скон­цен­три­ро­ва­ны в не­сколь­ких ме­стах.

На­при­мер, в Стам­бу­ле юве­ли­ры име­ют боль­шой цен­тр, где есть и про­из­вод­ство, и про­да­жа, и не­об­хо­ди­мые ин­фра­струк­ту­ры для предо­став­ле­ния услуг. В Ар­ме­нии не по­ощ­ря­ет­ся ни уча­стие юве­ли­ров в вы­став­ках, ни им­порт их из­де­лий, нет со­дей­ствия для при­вле­че­ния и со­зда­ния но­вых рын­ков.

В той же Тур­ции пра­ви­тель­ство вся­че­ски со­дей­ству­ет ино­стран­ным юве­ли­рам для уча­стия в их вы­став­ках. Для юве­лир­но­го де­ла в Ар­ме­нии боль­шим сти­му­лом мо­жет по­слу­жить сво­бод­ная зо­на тор­гов­ли, о ко­то­рой у нас есть опре­де­лен­ные до­го­во­рен­но­сти с Ми­ни­стер­ством эко­но­ми­ки. Оста­ет­ся ре­шить во­прос зда­ния.

Бы­ту­ет мне­ние, что го­раз­до при­быль­нее за­ни­мать­ся юве­лир­ным де­лом в Ки­тае или Ин­дии.

Это мне­ние уже не ак­ту­аль­но. В Ки­тае под­ня­ли за­ра­бот­ную пла­ту, и ар­мя­не, и ки­тай­цы по­лу­ча­ют оди­на­ко­вую сум­му (о­ко­ло 500 долл.). Это со­зда­ет пред­по­сыл­ки для пе­ре­не­се­ния юве­ли­ра­ми все­го сво­е­го ка­пи­та­ла в Ар­ме­нию. В Ин­дии ра­бо­чая си­ла оце­ни­ва­ет­ся де­шев­ле, од­на­ко там юве­лир­ное де­ло бо­лее со­сре­до­то­че­но на об­ра­бот­ке кам­ней.                                                                                                                                                                                                                                                                                                                               www.news.am



Նախորդը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364
Հաջորդը




Վեբ դիզայն և ծրագրավորում` ZXQ-systems|

free counters