14.12.2017 17:18
Հայ|
 
 






Ամենամեծ շնորհակալությունն այն կլինի, երբ դառնաս աշխարհի չեմպիոն. Սերժ Սարգսյանը` Լեւոն Արոնյանին


21:57

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհնար է բառերով նկարագրել, թե ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի փոխանցած ջերմությունը բոլորիս համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ նախագահի նստավայրում հրավիրված ընդունելության ընթացքում հայտարարեց օլիմպիական չեմպիոն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: «Ջերմություն ենք մենք ստանում ամբողջ հայ ժողովրդից, յուրաքանչյուր մարդուց: Ես բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ ազդեցություն է դա ունենում մեզ վրա»,- ասաց նա` շնորհակալություն հայտնելով նաեւ ՀՀ  Նախագահին` ցուցաբերած աջակցության համար:

Ի պատասխան այս խոսքերի` ՀՀ նախագահը նշեց. «Մարդ ինչքան համեստ պետք է լինի, որ այպիսի պահերին ուրիշին շնորհակալություն հայտնի: Ամենամեծ շնորհակալությունն այն կլինի, երբ դառնաս աշխարհի չեմպիոն»,- ասաց Սերժ Սարգսյանը:



Լեհաստանում պատրաստվել է շոկոլադե արմավենի



ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոկոլադե արտասովոր արմավենի է հայտնվելԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Շարլ դե Գոլլա հրապարակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, արմավենին, որի բարձրությունը 6 մետր է, պատրաստվել է շոկոլադի միջազգային օրվա կապակցությամբ: Արտասովոր արմավենու ակցիայի կազմակերպիչները փորձել են գրավել անցորդների ուշադրությունը եւ հյուրասիրել շքեղ շոկոլադով:

Պատրաստվել են 35 շոկոլադե տերեւներ, որոնք  ընդհանուր առմամբ 220 կիլոգրամ են կշռում: Իսկ յուրատեսակ ծառը կշռում է 500 կիլոգրամ: Խոհարարներին պահանջվել է 300 ժամ շոկոլադե ծառն ավարտելու համար:



ՀՀ նախագահը դիմավորեց շախմատի օլիմպիական չեմպիոններին



ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավականայում դիմավորեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի մեր չեմպիոններին եւ շախմատիստուհիներին, որոնք հաջողությամբ վայրէջք կատարեցին: Այստեղ մեծ բազմություն է հավաքվել մեր «մեծ վարպետներին» դիմավորելու համար: Նվագախմբի հանդիսավոր կատարման ներքո մեր շախմատիստները հաղթանակով վերադարձան հայրենիք: Նրանց պատվին հնչեց Հայաստանի օրհներգը:

Շախմատային 40-րդ օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոններ են հռչակվել գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը,  Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լեւոնի Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Սերգեյ Մովսիսյանը, թիմի գլխավոր մարզիչ` Արշակ Պետրոսյան:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`գրոսմայստերների դիմավորման պաշտոնական արարողությունից հետո շախմատիստները ՀՀ նախագահի գլխավորությամբ ուղեւորվեցին Ազատության հրապարակ` մասնակցելու նրանց պատվին կազմված տոնական համերգին: Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետի հանձնարարականով մայրաքաղաքը բերվել է տոնական տեսքի:  

Շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադան կայացավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: 11 տուրերի վերջնական արդյունքներով` Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ նվաճեց շախմատային Օլիմպոսը: Վերջին չորս օլիմպիադաներում Հայաստանը երեք անգամ դարձել է չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականին 2002 թվականից ի վեր չի հաջողվել նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը: Հայաստանի «ոսկե» հավաքականը համաշխարհային օլիմպիադաներին մասնակցում է 1992 թվականից: Այս քսան տարիների ընթացքում մեր «ոսկե» հավաքականը երեք անգամ նվաճել է բրոզե մեդալ. Հայաստանի վերջին բրոնզը 2004 թվականին Իսպանիայի Կալվիա քաղաքում անցկացված օլիմպիադայում էր. այնուհետ սկսվում է մեր հավաքականի «ոսկե դարաշրջանը». մեր տղաները լավագույնն էին  2006 թ. Թուրինի եւ 2008 թ. Դրեզդենի օլիմպիադաներում: Հայաստանի շախմատի հավաքականն այն բացառիկ հավաքականներից է, որին հաջողվել է երկու անգամ անընդմեջ դառնալ օլիմպիական չեմպիոն: 



Տոնական միջոցառում` մեր օլիմպիական չեմպիոնների փառավոր հաղթանակի պատվին


20:58, 10 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի օլիմպիական փառավոր հաղթանակի առիթով կազմակերպված տոնական միջոցառումը: 

 Օլիմպիական մեր չեմպիոնները հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ արդեն ժամանել են Ազատության հրապարակ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, շախմատի օլիմպիական չեմպիոններին Ազատության հրապարակում հավաքված բազմահազար երկրպագուները եւ մեր հայրենակիցները դիմավորել են բուռն ծափողջույններով, բացականչություններով: Տոնական համերգի ընթացքում մեր օլիմպիական չեմպիոններին շնորհավորելու են եկել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Ազատության հրապարակը լեփ լեցուն է:

Համերգից հետո ՀՀ նախագահի նստավայրում սպասվում է հանդիսավոր ընդունելություն մեր շախմատիստների պատվին:

Շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադան կայացավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: 11 տուրերի վերջնական արդյունքներով` Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ նվաճեց շախմատային Օլիմպոսը: Վերջին չորս օլիմպիադաներում Հայաստանը երեք անգամ դարձել է չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականին 2002 թվականից ի վեր չի հաջողվել նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը: Հայաստանի «ոսկե» հավաքականը համաշխարհային օլիմպիադաներին մասնակցում է 1992 թվականից: Այս քսան տարիների ընթացքում մեր «ոսկե» հավաքականը երեք անգամ նվաճել է բրոզե մեդալ. Հայաստանի վերջին բրոնզը 2004 թվականին Իսպանիայի Կալվիա քաղաքում անցկացված օլիմպիադայում էր. այնուհետ սկսվում է մեր հավաքականի «ոսկե դարաշրջանը». մեր տղաները լավագույնն էին  2006 թ. Թուրինի եւ 2008 թ. Դրեզդենի օլիմպիադաներում: Հայաստանի շախմատի հավաքականն այն բացառիկ հավաքականներից է, որին հաջողվել է երկու անգամ անընդմեջ դառնալ օլիմպիական չեմպիոն: 



Նախորդը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361
Հաջորդը




Վեբ դիզայն և ծրագրավորում` ZXQ-systems|

free counters