20.10.2017 03:05
Հայ|
 
 






«Yerevan Show-2014»` ոսկերչական հաջորդ ցուցահանդեսը կանցնի արդեն ազատ տնտեսական գոտում

   «Yerevan Show-2014» ոսկերչական հաջորդ, թվով չորրորդ, ցուցահանդեսը կանցնի արդեն ազատ տնտեսական գոտու տարածքում: Այդ մասին  հոկտեմբերի 29-ին Երևանում «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով համաժողովում հայտարարել է «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը: Այս նախագծի իրականացման շնորհիվ Հայաստանը կդառնա ոսկերչական ոլորտի առաջատար համաշխարհային կենտրոններից մեկը: 

 Ազատ տնտեսական գոտին կգործի Երևանի «Ավիահամալիր» ձեռնարկության տարածքում: Համալիրը զբաղեցնում է 53 հազար քմ և լուրջ վերակառուցման կարիք ունի: Ըստ Գևորգյանի, շենքն արդեն AJA սեփականությունն է, իսկ առաջիկա 3-4 ամիսներին կավարտվեն վերանորոգման աշխատանքները: Ավելին, նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվել է այդ գոտու օպերատորի կարգավիճակը AJA-ին հանձնելու հարցը: Հայ ոսկերիչների համաշխարհային միության առջև հարց է դրվում ներգրավել գործընկերներին ամբողջ աշՙխարհից այդ գոտում աշխատելու համար:

Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը խոստացել է, որ պետկառույցը առավելագույն ջանքերը կգործադրի, որպեսզի օպերատորի կայացման բոլոր ընթացակարգերը սեղմ ժամկետում իրականացվեն: Նա հավելել է, որ Հայաստանի կառավարության համար գերակա է պայմանների ստեղծումը մի ողջ կլաստերի զարգացման համար՝ ոսկերչական իրերի արտադրություն, ադամանդագործություն, ժամագործություն, առավել ևս, որ ոլորտն արտահանման ծավալով երկրորդ տեղում է լեռնահանքային ադրյունաբերությունից հետո:

  Հայաստանում ոսկերչական ոլորտի ԱՏԳ ստեղծմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին: «ԱՏԳ ստեղծումն իրականություն կդառնա մոտ ապագայում»,-ասել է նա: Հայաստանում ոսկերչական գործի զարգացման հեռանկարներն այնքան գրավիչ են, որ CIBJO-ն մտադիր է 2016 թ, իր ամենամյա համաժողովը Հայաստանում անցկացնել:

Նախատեսվում է, որ ԱՏԳ գործունեության առաջին կես տարում շուրջ 600 աշխատատեղ կստեղծվի: Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, գործում է 27 ոսկերչական ընկերություն, որտեղ աշխատում է մոտ 230 մարդ:

  Հայ ոսկերիչների ասոցիացիան (AJA) հիմնադրվել է 1997թ.–ին։ AJA–ն Հայաստանի զարգացման և միջազգային առևտրային ասոցիացիաներից մեկն է։ AJA–ի նպատակն է համախմբել հայ ոսկերիչներին, որպեսզի զարգացնի երկրի ոսկերչական արդյունաբերությունը։ Ասոցիացիան տարածաշրջանային ներկայացուցիչներ ունի ԱՄՆ–ի արևմտյան և արևելյան ափերին, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հայաստանում ։ 

Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ մտահղացմամբ և էսքիզով պատրաստված  արվեստի գլուխգործոցը՝ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՁՈՒՆ 

  Սարգիս Սահակյան`  Ոսկերիչ-ձևավորող, Հայաստանում և նրա սահմաններից դուրս ոսկերչական արվեստի ճանաչված վարպետ, անկրկնելի անհատականությամբ օժտված անձնավորություն:

  Սարգիս Սահակյանի գործերը ցուցադրվել են Ռուսաստանում, Հոլանդիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում: Դրանք մշտապես ներկայացվում են Հայաստանի թանգարաններում և Մոսկվայի դեկորատիվ-կիրառական արվեստների թանգարանում: Աշխատանքների մի մասը տեղ է գտել ոսկերիչ-ձևավորողի անհատական հավաքածուներում:   

  Սարգիս Սահակյան՝ Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի - AJA , ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՆԱԽԱԳԱՀ

   Հայ ոսկերիչների ասոցիացիան (AJA) հիմնադրվել է 1997թ.–ին։ AJA–ն Հայաստանի զարգացման և միջազգային առևտրային ասոցիացիաներից մեկն է։ AJA–ի նպատակն է համախմբել հայ ոսկերիչներին, որպեսզի զարգացնի երկրի ոսկերչական արդյունաբերությունը։ Ասոցիացիան տարածաշրջանային ներկայացուցիչներ ունի ԱՄՆ–ի արևմտյան և արևելյան ափերին, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հայաստանում ։ 

 «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյան 


  Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ մտահղացմամբ և էսքիզով պատրաստվել է արվեստի գլուխգործոց: Հատկանշական է այն, որ ՏԻԿԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՈԳԵՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ԹՈՌՆԻԿԸ՝ ՓՈՔՐԻԿ ՌԻՏԱՆ: Կյանքի խորհրդանիշը համարվող և Սարգիս Սահակյանի կողմից  Ֆաբերժեի ոճով պատրաստված Շքեղ՝ Բարձրաճաշակ, գունային համաչափ երանգներով, ընտիր, թանկարժեք քարերով և գեղարվեստական  էմալով պատված Ձվի վրա կանգնել է Արագիլը՝ մանուկների հեքիաթային, բարի հերոսը, կտուցին Փոքրիկ Բալիկ: Իսկ  ՀԵՔԻԱԹԸ  շարունակվում է:  Հրաշք Ձուն բացվում է: Ներսում ոսկեզոծ Օրօրոցն է՝ Փոքրիկ ՌԻՏԱՅԻ հանգստավայրը և ՏԱՏԻԿԻ Նվերը՝ Ոսկեզոծ Մանյակ, Գունային համահունչ, Հինգ Շքեղ Քարերով:  

 Կենտրոնում ՄԵՐ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԸ: ԽԱՉԻՑ ձախ Առաջին Տիկնոջ Թոռնիկի Անվան առաջին երկու տառերն են՝ Ռ. Ի. , աջ կողմում՝ Տ. Ա. , ՌԻՏԱ:  Իսկապես որ ՀՐԱՇՔ ՄՏԱՀՂԱՑՈՒՄ, ոսկերչական արվեստի ճանաչված Վարպետ Սարգիս Սահակյանի Փայլուն կատարմամբ:

 Իսկ ԻՐԱԿԱՆ ՀՐԱՇՔԸ ՓՈՔՐԻԿ ՌԻՏԱՆ է: ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ և ՔՈ ԾՆՈՂՆԵՐԻՆ: 


 


Сaмые кpасивые девyшки мира в 2016 гoду. ТОП-10 Кто же из красоток попал в топ-10 самыx красивых девушек мира в 2016 году? Итак, вот он, наш долгожданный список прекраснейших представительниц слабого пола по версии западного журнала wonderslist.com. Конечно же, в него попали женщины, которые достигли определенного уровня известности, самые сильные, умные, привлекательные, популярные, сексуальные и самые успешные в 2016 году. Но любые списки — это способ начать вдохновляющую дискуссию, так что расскажите, что вы думаете об этой горячей десятке в разделе комментариев в конце списка!

















Источник: © http://topsweet.ru/samye-krasivye-devushki-mira-v-2016-godu-top-10/



На Урале нашли уникальные изумруды стоимостью 2 миллиона

  

В­пе­р­вые за не­сколь­ко лет на Ма­лы­шев­ском ме­сто­ро­ж­де­нии в Свер­д­ло­в­ской об­ла­сти на­шли уни­каль­ные кри­стал­лы - изу­мруд и бе­рилл, рас­ска­зал ди­рек­тор Ка­ли­нин­гра­д­ско­го ян­тар­но­го ко­м­би­на­та Ев­ге­ний Ва­си­лев­ский­

Бе­рилл, об­на­ру­жен­ный в шах­те, ве­сит 5,5 кг, пре­ж­де все­го он пред­став­ля­ет огро­м­ную цен­ность для кол­лек­ци­о­не­ров. Ред­кий по сво­ей ве­ли­чи­не ми­не­рал мо­ж­но ис­поль­зо­вать и для со­з­да­ния юве­ли­р­ных укра­ше­ний, и как са­мо­сто­я­тель­ный кри­сталл, на­при­мер, в су­ве­ни­р­ном из­де­лии, пи­шет "Ура.ру".

Но еще бо­ле уни­каль­ной на­ход­кой стал пе­р­во­цвет­ный изу­мруд, до­бы­тый в шах­те пред­при­я­тия.

- Мас­са изу­мру­да 230 гра­м­мов. Сто­и­мость дра­го­цен­но­стей на се­го­д­ня­ш­ний мо­мент уточ­ня­ет­ся, но, по пред­ва­ри­тель­ным дан­ным, со­став­ля­ет в со­во­ку­п­но­сти око­ло двух ми­л­ли­о­нов руб­лей. На­и­боль­шую цен­но­сть, ко­неч­но, пред­став­ля­ет изу­мруд, но и бе­рилл очень ре­док. Это по­лу­дра­го­цен­ный ка­мень, очень по­пу­ляр­ный сре­ди юве­ли­ров, а в Ин­дии он, на­при­мер, во­об­ще счи­та­ет­ся дра­го­цен­ным, рас­ска­зал Ев­ге­ний Ва­си­лев­ский.

Ди­рек­тор под­чер­к­нул, что все кто был при­ча­стен к на­ход­ке, бу­дут при­ме­ро­ва­ны - по­лу­чат пре­мии в раз­ме­ре 4% от сто­и­мо­сти ка­м­ней.

По дан­ным гео­ло­ги­че­ской раз­вед­ки, под зе­м­лей Ма­лы­шев­ско­го ме­сто­ро­ж­де­ния на дан­ный мо­мент на­хо­ди­т­ся 60 тонн изу­мру­дов.



Նախորդը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358
Հաջորդը




Վեբ դիզայն և ծրագրավորում` ZXQ-systems|

free counters