18.08.2017 17:41
Հայ|
 
 






Часы с бриллиантами: скромность не в моде

 На выставке Baselworld-2013 ювелирные марки Graff и Harry Winston показали по две знаковых модели часов.

Часы-браслеты

Luxlux.net уже сообщал о том, что в моде в 2013 году часы с широкими браслетами из золота, инкрустированные драгоценными камнями. Эту тенденцию поддерживают такие именитые бренды, как Harry Winston и Graff. На выставке Baselworld-2013 они презентовали прекрасные модели подобного дизайна — Harry Winston Glacier и Graff Lace. При чем, первая модель выполнена из платины, а вторая – из белого золота.

Glacier украшают белые бриллианты общим весом 76 карат. 386 камней багетной огранки будут превосходно подчеркивать Ваше тонкое запястье.

Часы Graff Lace декорирован классическим кружевным узором Graff. 180 бриллиантами круглой и фантазийной огранки блестят на браслете, а на циферблате сияют 104 круглых алмаза.

Классические модели

Классические модели часов тоже были переосмыслены согласно новой тенденции и получили браслеты из металла и камней. Хронометр Premier Glacier от Harry Winston украшают 108 бриллиантов багетной огранки. Отметим, что эта модель оснащена самым сложным бриллиантовым циферблатом, когда-либо сделанным мастерами дома Harry Winston.

Diamond Master Graff Tourbillon могут похвастать 45-миллиметровым часовым механизмом с ручным заводом и турбийоном. На циферблате красуются бриллианты багетной огранки, а также красивый индикатор 120-часового запаса хода, выложенный из драгоценной мозаики при помощи изумрудов, желтых сапфиров и рубинов.


Երեւանի քաղաքապետ վերընտրվեց Տարոն Մարգարյանը. ԿԸՀ-ն ամփոփեց նախնական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ,10:32 ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, կազմեց ու ստորագրեց արձանագրություն: Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,86 տոկոսը, հետեւաբար, համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վերընտրվեց Երեւանի քաղաքապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 464 տեղամասերի տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջատար է 235 հազար 512 ձայնով` 55,86  տոկոս: ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 189 ձայնով` 23,05 տոկոս: Ձայների քանակով երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը` 35 հազար 732  քվեով` 8,47 տոկոս: «Հայ ազգային կոնգրես»-ը հավաքել է 18 հազար 499 ձայն` 4,39  տոկոս, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 15 հազար 999 ձայն` 3,79 տոկոս, «Օրինաց երկիր»-ը` 15 հազար 733 ձայն` 3,73 տոկոս, «Առաքելություն»-ը` 2692 հազար ձայն` 0, 64 տոկոս:

Այսպիսով, ՀՀԿ-ն ստացել է 40 տոկոսից ավելի ձայն եւ Երեւանի 65 տեղանոց ավագանիում տեղերի բացարձակ մեծամասնությունը կտրվի քաղաքական այդ ուժին: Ավագանիում տեղեր կունենան նաեւ ԲՀԿ-ն եւ «Բարեւ Երեւանը»: Ընտրությունների վերաբերյալ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին: 

Ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել տեղական 26 և միջազգային 1 կազմակերպություն: Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 816 հազար 475 երևանցի, քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում ընգրկվել է երեք քաղաքացի, որից հետո մասնակցելու իրավունք ունեցողների թիվը հասել է 816 հազար 478-ի:
Մայիսի 5-ի ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 437 հազար 212 մարդ: ՏԸՀ-ներին հատկացված քվեաթերթիկների թիվը կազմել է 829 հազար, իսկ մարված քվեաթերթիկների թիվը` 391 հազար 039, անվավեր քվեաթերթիկների թիվը` 15 հազար 250:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44 հոդվածի 2-րդ կետը սահմանում է` եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: 

Նույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին կետով` քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երեւանի բնակիչներին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ. Երեւանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»:

Երևանում մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը `  08:00, 5 Մայիս, 2013

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 5-ին մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ի դրությամբ բոլոր 13 ընտրատարածքներում բացվել են 464 ընտրական տեղամասերը: Պայքարն ընթանում է ավագանու 65 տեղի համար: Քարոզարշավը կմեկնարկել էր ապրիլի 7-ին և մինչեւ մայիսի 3-ը ավագանու ընտրություններին մասնակցող յոթ քաղաքական ուժերը՝ Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը, երեւանցիներին ներկայացրին մայրաքաղաքում անելիքների ու լուծման ենթակա խնդիրների ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրենց մոտեցումները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի տեղական 26 և  միջազգային 1 կազմակերպություն: Երևան քաղաքում ընտրության իրավունք ունի 816 475 քաղաքացի, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են (փախստականներ, կացության հատուկ կարգավիճակ ստացածներ, կացության մշտական և ժամանակավոր կարգավիճակ ստացածներ): ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել: ՀՀ Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի ընտրողների թիվը կազմել է 813 502, որից 810 925 ընտրող ընդգրկված են եղել հիմնական ցուցակում, 2577 ընտրող` լրացուցիչ ցուցակներում:

Երևան քաղաքի ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ՀՀ Նախագահի ընտրություններից հետո չի աճել, իսկ 26.03.2013թ. հրապարակված Երևան քաղաքի ընտրողների թվի համեմատ (817 814) ընտրողների վերջնական թիվը նվազել է 1339-ով: 

Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Ընտրությունների վերաբերյալ նախնական արդյունքները կամփոփվեն մինչեւ մայիսի 6-ը ժամը 20:00-ն, իսկ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին: 

Երևանի ավագանու ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 53,53 տոկոսը


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, 21:11 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 53,53 տոկոսը` 437 հազար 021 ընտրող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Աջափնյակում ընտրություններին մասնակցել է 49  հազար 954 մարդ` քվեարկելու իրավունք ունեցողների 61,20 տոկոսը,

Ավանում`22 հազար 459 մարդ` 59,32 տոկոսը, 
Արաբկիրում`49 հազար 526 մարդ` 52,83 տոկոսը, 
Դավթաշենում` 16 հազար 923 մարդ` 54,30  տոկոսը, 
Էրեբունիում` 46 հազար 337  մարդ` 50, 96 տոկոսը,  
Կենտրոնում`44  հազար 471  մարդ` 47, 79 տոկոսը, 
Մալաթիա-Սեբաստիայում` 46 հազար 278 մարդ`44, 90 տոկոսը, 
Նոր Նորքում` 53 հազար 665 մարդ`  54,72 տոկոսը, 
Նորք-Մարաշում` 6308 մարդ` 62,33 տոկոսը, 
Նուբարաշենում` 4669 մարդ` 59,95 տոկոսը, 
Շենգավիթում`66  հազար 750 մարդ` 59,49 տոկոսը, 
Քանաքեռ-Զեյթունում`29 հազար 681 մարդ` 52,22 տոկոսը:

Երևանում մայիսի 5-ին մեկնարկած ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտված է:

Ընտրությունների վերաբերյալ նախնական արդյունքները կամփոփվեն մինչեւ մայիսի 6-ը ժամը 20:00-ը, իսկ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին: 

Ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել տեղական 26 և  միջազգային 1 կազմակերպություն: Երևան քաղաքում ընտրության իրավունք ունի 816 475 քաղաքացի, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձիք են: 

Սերժ Սարգսյանը քվեարկեց զարգացող, բարեկարգ եւ ավելի հարմարավետ Երեւանի համար


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ,12:08,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը` քվեարկելով Երեւանի Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 հանրակրթական դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը նշեց, որ քվեարկել է զարգացող, բարեկարգ եւ ավելի հարմարավետ Երեւանի համար: «Քվեարկել եմ այն մարդու եւ քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացնում է Երեւանի քաղաքապետի եւ ընդհանրապես Երեւանի քաղաքապետարանի դերը եւ տեղը Հայաստանի պետական կառավարման համակարգում եւ ընդհանրապես քաղաքական կյանքում»,- նշեց նա: Սերժ Սարգսյանը զերծ մնաց ընտրությունների ելքի վերաբերյալ որեւէ ենթադրություններ անելուց. «Այս պահին գնահատելու ժամանակ չէ»:

Ընտրատեղամասի նախագահ Ջուլիետա Ավագյանը տեղեկացրեց, որ ընտրատեղամասում հաշվառված է 1245 ընտրող: Ժամը 11:00-ի դրությամբ ընտրել էր շուրջ 180 քաղաքացի: 

Երևանում մայիսի 5-ին ընթանում է ավագանու ընտրությունների քվեարկությունը: Պայքարում են ավագանու 65 տեղի համար: Քարոզարշավը կմեկնարկել էր ապրիլի 7-ին և մինչեւ մայիսի 3-ը ավագանու ընտրություններին մասնակցող յոթ քաղաքական ուժերը՝ Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը, երեւանցիներին ներկայացրել են մայրաքաղաքում անելիքների ու լուծման ենթակա խնդիրների ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրենց մոտեցումները:

Երևանում ընտրության իրավունք ունի 816 475 քաղաքացի, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են (փախստականներ, կացության հատուկ կարգավիճակ ստացածներ, կացության մշտական և ժամանակավոր կարգավիճակ ստացածներ): 

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 33,55 տոկոսը


ՀՀ առաջին նախագահը քվեարկեց «Հայաստանի մայրաքաղաքի համար» (Լուսանկարներ)

ՀՀ առաջին նախագահը քվեարկեց «Հայաստանի մայրաքաղաքի համար» (Լուսանկարներ)

Քիչ առաջ 9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, իր տիկնոջ, հարսի և թոռների հետ: Քվեարկությունից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նա հայտարարեց, որ եկել է այսօր զուտ քվեարկելու համար «և` այլևս ոչինչ»: Նա կոչ արեց երևանցիներին ակտիվ մասնակցել ընտրություններին:

«Յուրաքանչյուր քաղաքացին պետք է հասկանա, որ նրա ակտիվ մասնակցությունից է ամեն ինչ կախված: Ով չի գալիս ընտրությունների՝ դժգոհելու տեղ չունի: Միայն մասնակցություն: Եվ ձեզ միջոցով կոչ եմ անում ժողովրդին գալ և մանսկացել քվեարկությանը, ում օգտին ուզում են», - ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե որ Երևանի համար է նա քվեարկել, առաջին նախագահը ժպտալով հայտարարեց, «Հայաստանի մայրաքաղաք Երևանի համար»:

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 44,95 տոկոսը


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ 18:11 : Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 44,95 տոկոսը` 366 հազար 982 ընտրող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը: 

Աջափնյակում ընտրություններին մասնակցել է 43 հազար 533  մարդ` 53,33 տոկոսը, Ավանում` 19  հազար 522  մարդ`51, 56  տոկոսը, Արաբկիրում` 41  հազար 184 մարդ` 43,93 տոկոսը, Դավթաշենում` 14 հազար  193 մարդ` 45,54  տոկոսը, Էրեբունիում` 38  հազար 211 մարդ`42,03 տոկոսը,  Կենտրոնում`36  հազար 444  մարդ` 39,16 տոկոսը, Մալաթիա-Սեբաստիայում` 36 հազար  431 մարդ`35,35  տոկոսը, Նոր Նորքում`45  հազար 990  մարդ`46,89  տոկոսը, Նորք-Մարաշում` 5373  մարդ` 53,09 տոկոսը, Նուբարաշենում`4039  մարդ`51,86  տոկոսը, Շենգավիթում`56  հազար 851 մարդ` 50,66 տոկոսը, Քանաքեռ-Զեյթունում` 25  հազար 211 մարդ`  44,36 տոկոսը: 

Երևանում մայիսի 5-ին մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը, որն ընթանում է բնականոն հունով. որևէ արտառոց դեպք չի արձանագրվել: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Ընտրությունների վերաբերյալ նախնական արդյունքները կամփոփվեն մինչեւ մայիսի 6-ը ժամը 20:00-ը, իսկ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին: 

Ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի տեղական 26 և  միջազգային 1 կազմակերպություն: Երևան քաղաքում ընտրության իրավունք ունի 816 475 քաղաքացի, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձիք են: 




ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:15:23, Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 33,55 տոկոսը կամ 273 հազար 899 ընտրող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը:

Աջափնյակում ընտրություններին մասնակցել է 34 հազար 050 մարդ` 41,71 տոկոս, Ավանում` 15 հազար 273 մարդ` 40, 34 տոկոս, Արաբկիրում` 28 հազար 994 մարդ` 30,93 տոկոս, Դավթաշենում` 10 հազար 531 մարդ` 33,79 տոկոս, Էրեբունիում` 29 հազար 117 մարդ` 32, 02 տոկոս, Կենտրոնում` 25 հազար 744 մարդ` 27, 66 տոկոս, Մալաթիա-Սեբաստիայում` 26 հազար 292 մարդ` 25,51 տոկոս, Նոր Նորքում` 34 հազար 960 մարդ` 35,65 տոկոս, Նորք-Մարաշում` 4029 մարդ` 39, 81 տոկոս, Նուբարաշենում 2966 մարդ` 38,08 տոկոս, Շենգավիթում` 42 հազար 806 մարդ` 38,15 տոկոս, Քանաքեռ-Զեյթունում` 19 հազար 137 մարդ` 33, 67 տոկոս: 

Երևանում մայիսի 5-ին մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը:

Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Ընտրությունների վերաբերյալ նախնական արդյունքները կամփոփվեն մինչեւ մայիսի 6-ը ժամը 20:00-ը, իսկ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին: 

Ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնում տեղական 26 և  միջազգային 1 կազմակերպություն: Երևան քաղաքում ընտրության իրավունք ունի 816 475 քաղաքացի, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձիք են: 

Արմեն Երիցյանը քվեարկել է հանուն Երեւանի հաղթանակի


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ,11:09 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Էրեբունի վարչական շրջանում թիվ 13/15 ընտրատեղամասում քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Երիցյանը նշեց, որ քվեարկել է հանուն Երեւանի հաղթանակի: «Միասին մենք հաղթելու ենք, միասին կառուցելու ենք գեղեցիկ Երեւան եւ հպարտանալու ենք նրանով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց նա:

Երիցյանը տեղեկացրեց նաեւ, որ իր նախընտրական շտաբում առայժմ ընտրախատումների մասին հաղորդումներ չեն ստացվել: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ընտրություններն անցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, որպեսզի միջազգային հանրությանը եւս մեկ անգամ ցույց տանք, թե որքան մեծ առաջընթաց ենք գրանցել այս հարցում»,- ասաց ՕԵԿ թեկնածուն՝ հավելելով, որ ուշադրությամբ հետեւելու է ընտրությունների ընթացքին:

Մայիսի 5-ին մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ի դրությամբ բոլոր 13 ընտրատարածքներում բացվել են 464 ընտրական տեղամասերը: Պայքարն ընթանում է ավագանու 65 տեղի համար` մասնակցող յոթ քաղաքական ուժերի` Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունների և «Բարև Երևան» դաշինքի միջեւ: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Ընտրությունների վերաբերյալ նախնական արդյունքները կամփոփվեն մինչեւ մայիսի 6-ը ժամը 20:00-ը, իսկ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին: 

Տարոն Մարգարյանը քվեարկեց երեւանցիների երազած մայրաքաղաքի համար


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ,12:10, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտանիքի անդամների հետ իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի Գալինա Ստարավոյտովայի անվան №177 հիմնական դպրոցում տեղակայված 1/17 ընտրական տեղամասում: Քվերակությունից հետո Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ երեւանցիները հաջորդ տարիներին ունենալու են իրենց երազած մայրաքաղաքը: «Երեւանը պատկերացնում եմ ավելի լավը: Մենք 8 տարի է երեւանցիների խնդիրներին ծանոթ ենք եւ այս ընթացքում հաշվետու ենք եղել նրանց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Տարոն Մարգարյանը` հավելելով, որ օրն ընտանիքի հետ է անցկացնելու:

Տարոն Մարգարյանը նաեւ հերքեց այն լուրերը, թե իբր ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, խնդրելով քաղաքացիներին նման փաստեր արձանագրվելու դեպքում անպայման դիմել իրավապահ մարմիններին: «Մենք նման լուրեր չունենք եւ ինքներս էլ նման դեպքերը դատապարտում ենք»,- ասաց քաղաքապետը:

Երևանում մայիսի 5-ին մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ի դրությամբ բոլոր 13 ընտրատարածքներում բացվել են 464 ընտրական տեղամասերը: Պայքարն ընթանում է ավագանու 65 տեղի համար:

Ընտրություններին մասնակցում են յոթ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի տեղական 26 և միջազգային 1 կազմակերպություն: Երևան քաղաքում ընտրության իրավունք ունի 816 475 քաղաքացի, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձիք են:   

Արմեն Մարտիրոսյանն իր քվեն տվեց Երևանում կառավարման համակարգը արմատապես փոխելու նպատակով


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ,12:27 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 6/28 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ քվեարկել է այն քաղաքական ուժի օգտին, որը եկել է Երևանում կառավարման համակարգը արմատապես փոխելու կարգախոսով: «Ցանկություն ունեմ, որ մեր քաղաքացիներն այս թմբիրից դուրս գան եւ քվեարկեն կառավարման նոր համակարգի օգտին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Մարտիրոսյանը:

Քաղաքապետի թեկնածուն ընտրության էր եկել միայն մոր հետ. ընտանիքի մնացած անդամները մի քանի ընտրատեղամասերում նշանակվել են որպես վստահված անձ:

Մայիսի 5-ին մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ի դրությամբ բոլոր 13 ընտրատարածքներում բացվել են 464 ընտրական տեղամասերը: Պայքարն ընթանում է ավագանու 65 տեղի համար` մասնակցող յոթ քաղաքական ուժերի` Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունների և «Բարև Երևան» դաշինքի միջեւ: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Ընտրությունների վերաբերյալ նախնական արդյունքները կամփոփվեն մինչեւ մայիսի 6-ը ժամը 20:00-ը, իսկ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին:   

Արմեն Ռուստամյանն ընտրություն կատարեց հանուն լուրջ եւ արմատական փոփոխությունների Երեւանի օգտին


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ,12:38, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկությունը կատարեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/23 ընտրատեղամասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Ռուստամյանը նշեց, որ քվեարկել է հանուն լուրջ, արմատական ու խորքային փոփոխությունների: «Եթե ավելի հեռուն ասեմ, ապա քվեարկել եմ հանուն իշխանափոխության, որը պետք  է սկսվի Երեւանից եւ ավարտվի Հայաստանով: Պետք է փոխենք Երեւանը, Երեւանն էլ փոխի Հայաստանը»,- ասաց ՀՅԴ ցուցակի առաջատարը:

Ռուստամյանը նաեւ ավելացրեց, որ իրենց տվյալներով այս ընտրություններում բավական բարձր է երեւանցիների մասնակցությունը` ի տարբերություն նախորդ տարիների: ՀՅԴ նախընտրական շտաբն ուսումնասիրում է ստացված ահազանգերը, ինչպես նաեւ համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ: ՀՅԴ ներկայացուցիչները ընդգրկված են բոլոր ընտրատեղամասերի անդամների եւ վտսահված անձանց շարքերում:

Մայիսի 5-ին մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ի դրությամբ բոլոր 13 ընտրատարածքներում բացվել են 464 ընտրական տեղամասերը: Պայքարն ընթանում է ավագանու 65 տեղի համար` մասնակցող յոթ քաղաքական ուժերի` Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունների և «Բարև Երևան» դաշինքի միջեւ: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Ընտրությունների վերաբերյալ նախնական արդյունքները կամփոփվեն մինչեւ մայիսի 6-ը ժամը 20:00-ը, իսկ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 15,08 տոկոսը


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ,12:23, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 15,08 տոկոսը կամ 123 հազար 121 ընտրող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Աջափնյակ վարչական շրջանում ընտրություններին մասնակցել է 16 հազար 240 մարդ կամ 19,90 տոկոսը, Ավանում` 7 հազար 379 մարդ կամ 19, 49 տոկոսը, Արաբկիրում` 11 հազար 480 մարդ կամ 12,25 տոկոսը, Դավթաշենում`4 հազար 805 մարզ կամ 15,42 տոկոսը, Էրեբունիում` 13 հազար 272 մարդ կամ 14,6 տոկոսը, Կենտրոնում` 10 հազար 727 մարդ կամ 11,53 տոկոսը, Մալաթիա-Սեբաստիայում` 11 հազար 818 մարդ կամ 11,47 տոկոսը: Նոր Նորքում քվեարկել է 15 հազար 437 ընտրող կամ 15,74 տոկոսը, Նորք-Մարաշում` 1797 ընտրող կամ 17, 76 տոկոսը, Նուբարաշենում` 1262 ընտրող կամ 16,2 տոկոսը, Շենգավիթում` 20 հազար 290 ընտրող կամ 18,08 տոկոսը, Քանաքեռ-Զեյթունում` 56 հազար 837 ընտրող կամ 15,16 տոկոսը:

Երևանում մայիսի 5-ին մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Ընտրությունների վերաբերյալ նախնական արդյունքները կամփոփվեն մինչեւ մայիսի 6-ը ժամը 20:00-ը, իսկ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին: 

Ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի տեղական 26 և  միջազգային 1 կազմակերպություն: Երևան քաղաքում ընտրության իրավունք ունի 816 475 քաղաքացի, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձիք են: 

Իշխանություններն ամեն ինչ անելու են օրինախախտումները բացառելու համար. ՀՀ վարչապետ


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 13:02, Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ցանկացած օրինազանցություն, օրինախախտում անպատիժ չի մնա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով տիկնոջ, դստեր և թոռնուհու հետ Երևանի ավագանու ընտրություններին եկել էր քվեարկելու մայրաքաղաքի 10/21 ընտրատեղամասում:

«Տնտրություններն ընթանում են խաղաղ, անհանգստանալու որևէ պատճառ չկա: Բոլոր ահազանգերն արձանագրվում են: Եվ իրավապահ մարմինները, և լրագորղներն անհապաղ մեկնում են դրանց հետքերով: Մեր բոլոր աշխատակիցները նույնպես ունեն տեսախցիկներ, և բոլոր դեպքերն անպայման տեսագրվելու են ու հանրությունը նույնպես հնարավորություն է ունենալու ծանոթանալ, արդյոք այդ ահազանգերը համապատասխանում են իրականությանը, թե` ոչ»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նա հերքեց լուրերը, թե Հանրապետական կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում՝ ավելացնելով, որ դա հերհյուրանք է: Վարչապետը հավաստիացրեց, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի օրինախախտումներ չլինեն:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ իր ընտանիքում այսօր տոնական տրամադրություն է, օրը սկսվել է, երբ առավոտյան ութին վարչապետի որդին արթանացրել է իրեն: Տիգրան Սարգսյանը մաղթեց, որ բոլոր հայկական ընտանիքներում մշտապես լինի սիրո մթնոլորտ, որպեսզի երեխաները միշտ իրենց ծնողներին ուրախություն պատճառեն: «Ընտրություններն էլ տոնական տրամադրության համար լավ հիմք են ստեղծում, որովհետև արդար, թափանցիկ ընտրությունները ստեղծելու են այն հիմքերը, որ մեր քաղաքը կայուն կերպով զարգանա»,- նկատեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ ընտրությունների ընթացքին հետևելու է իր աշխատավայրում և ՀՀԿ-ի ընտրական շտաբում:

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի տեղական 26 և միջազգային 1 կազմակերպություն: Երևան քաղաքում ընտրության իրավունք ունի 816 475 քաղաքացի, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձիք են: 

Մեսրոպ Առաքելյանը քվեարկեց հանուն Երեւանի ապագայի եւ հանուն իրենց ստանձնած առաքելության


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ13:08,  :«Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց Նորքի 10/03 ընտրատեղամասում` ընտրության գալով ծնողների եւ կնոջ հետ:

«Բարձր տրամադրությամբ քվեարկել եմ հանուն Երեւանի ապագայի եւ համոզված եմ, որ հանուն այդ ապագայի երեւանցիներն այսօր իրենց առաջին առաքելությունը կկատարեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի ամենաերիտասարդ թեկնածուն:

Ընտրական գործընթացում արձանագրված թերությունների, խախտումների եւ քարոզարշավի վերաբերյալ իր ընդհանուր դիրքորոշումը «Առաքելություն»-ը խոստանում է ներկայացնել ավելի ուշ` սպասելով նաեւ ընտրությունների արդյունքներին:

«Մեր վստահված անձինք առկա են ավելի քան 300 ընտրատեղամասերում: Մենք տեղեկացված ենք նաեւ քաղաքական այլ ուժերի դիտարկումներին ու ահազանգերին:  Եթե ընթացքում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ շտապ արձագանքման կարիք լինի, անպայման կարձագանքենք: Համագործակցում ենք ոչ իշխանական որոշ կուսակցությունների հետ` նաեւ ընդհանուր խախտումներին արձագանքելու առումով»,-նշեց Մեսրոպ Առաքելյանը:

Մայիսի 5-ին մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ի դրությամբ բոլոր 13 ընտրատարածքներում բացվել են 464 ընտրական տեղամասերը: Պայքարն ընթանում է ավագանու 65 տեղի համար` մասնակցող յոթ քաղաքական ուժերի` Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունների և «Բարև Երևան» դաշինքի միջեւ:

Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Ընտրությունների վերաբերյալ նախնական արդյունքները կամփոփվեն մինչեւ մայիսի 6-ը ժամը 20:00-ը, իսկ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին:

Հովիկ Աբրահամյանը քվեարկեց ավելի լավ Երեւան ունենալու համար


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 13:10, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 1008 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը նշեց, որ քվեարկել է ավելի լավ Երեւանի համար՝ ընդգծելով, որ մինչ այս պահը ընտրախախտումների լուրջ դեպքեր չեն արձանագրվել: «Ես հուսով եմ, որ ընտրությունները կշարունակեն անցնել առանց դժվարությունների եւ ավելորդ լարվածության՝ հաշտության եւ համերաշխության պայմաններում»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում լուրերին այն մասին, որ որոշ կուսակցություններ ընտրակաշառք են բաժանում, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ նման խոսակցություններն արդեն սովորական են դարձել բոլոր ընտրություններից առաջ եւ դրանց ընթացքում, իրականում դրանք անհիմն խոսակցություններ են եւ չեն համապատասխանում իրականությանը:

Թիվ 1008 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հարություն Ղուկասյանը տեղեկացրեց, որ ընտրատարածքում գրանցված է 1854 ընտրող, նրանցից 290-ը ժամը 12:00-ի դրությամբ մասնակցել է ընտրություններին:

Մայիսի 5-ին մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ի դրությամբ բոլոր 13 ընտրատարածքներում բացվել են 464 ընտրական տեղամասերը: Պայքարն ընթանում է ավագանու 65 տեղի համար: Քարոզարշավը կմեկնարկել էր ապրիլի 7-ին և մինչեւ մայիսի 3-ը ավագանու ընտրություններին մասնակցող յոթ քաղաքական ուժերը՝ Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը, երեւանցիներին ներկայացրին մայրաքաղաքում անելիքների ու լուծման ենթակա խնդիրների ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրենց մոտեցումները: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Ընտրությունների վերաբերյալ նախնական արդյունքները կամփոփվեն մինչեւ մայիսի 6-ը ժամը ժամը 20:00-ը, իսկ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին: 


Վարդան Օսկանյանը մասնակցեց ընտրությունների


ԲՀԿ ցուցակը գլխավորող Երևանի ավագանու թեկնածու Վարդան Օսկանյանը մասնակցեց ընտրություններին: Լուսանկարները` Սամվել Բերքիբեկյանի


 

   

Մայիսի 7-ը Ռադիոյի օրն է

Մայիսի 7-ը Ռադիոյի օրն է

Մայիսի 7-ը Ռադիոյի օրն է: 1926 թվականի հունիսի 13-ին «Խորհրդային Հայաստան» թերթն ընթերցողներին տեղեկացրեց, որ սկսվել է Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը։
Օգոստոսի 27-ին նույն թերթը գրեց, որ Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են, և մի քանի օրից կայանը կսկսի աշխատել։

1926 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը։ Այուհետև նույն թվականի մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Ռադիոյի օրը։ Այդ օրվանից Հայաստանում ևս մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր։
Այդ և հետագա բոլոր տարիներին Հայաստանում մայիսի 7-ը կարևորվում է նախ և առաջ որպես ռադիոյի օր, որը տոն է ոչ միայն Հանրային ռադիոյի, այլև Հայաստանում գործող բոլոր ռադիոկայանների համար:

Соцсети обсуждают фото Ксении Собчак с новыми бриллиантами

 Ксения Собчак абсолютно не скрывает своего пристрастия к дорогим ювелирным украшениям и при этом с удовольствием активно демонстрирует их на публике.

Известно, что теледива уже вернулась из отдыха в Италии и начала привычную светскую жизнь. Как известно, Ксения ведет активную жизнь в соцсети, а также посещает всевозможные мероприятия в столице Российской Федерации – Москве.

 Интересные сюжеты для своих поклонников, неутомимый блогер Ксения Собчак, ищет не выходя из своего дома, а точнее в социальных сетях. Сообщим вам, что на днях, сразу две фотографии, которые привлекли внимание поклонников суперзвезды отечественного шоу-бизнеса, появились в социальной сети Instagram.

На данных снимках, а точнее на одном из них показывается правая рука Ксении Собчак, которая в буквальном смысле увешанная ювелирными изделиями из платины или белого золота, которое в свою очередь инкрустировано бриллиантами. На одном лишь только безымянном пальце звезды шоу-бизнеса красовалось три кольца. Среди подписчиков Собчак нашлись такие остроумцы, которые назвали данный снимок “Бриллиантовая рука”, хотя сама его владелица подписала его как “Повелительница бриллиантов”.

 В социальной сети odnoklassniki.ru, поклонники теледивы комментируют данные фотографии с восторгом, указывая при этом, что Ксения самая лучшая из всех телеведущих не только в России, но и во всем мире. Также в Одноклассниках пишут, что Собчак умеет выбирать украшения “со вкусом”, и носит она их по праву. Ярые поклонники теледивы, в социальной сети Одноклассники, всей душой и сердцем рады за приобретение Ксенией таких драгоценностей и добавляют, что они ей очень идут.

В отличие от Одноклассников, пользователи социальной сети Вконтакте более склонны к критике теледивы, нежели к ее хвале. А именно, зарегистрированные пользователи Вконтакте пишут, что Ксения не заслуживает такие украшения, а тем более такого мужа. Все это они объясняют бурной жизнью Собчак и добавляют, что в своем поведении она ведет себя вызывающе.

Бриллианты звезд

Вкладывать собственные сбережения в драгоценности предпочитает множество знаменитостей, на что существует довольно веская причина. Для звезд бриллиантовые украшения – это не просто метод сохранить капитал, а возможность еще и самоутвердиться. Знаменитая персона просто обязана блистать не только собственной красотой, а еще и золотом, изумрудами и бриллиантами.

 Официальным ювелирным холдингом кинофестиваля «Кинотавр», организованный в Сочи, в течение нескольких лет считается французская компания “Korloff”. Актриса Женя Крюкова оценила колечко с шикарным изумрудом весом больше 4 карат, обрамленным белым золотом и инкрустированным 302! бриллиантами.

 Телеведущая и актриса Тина Канделаки для церемонии приготовила украшение с бриллиантами от компании “Adler”, а продюсер Яна Рудковская предпочтение отдала колье “Safari” от того же бренда, сверкающему черными и красными бриллиантами.

 Своим вниманием обласкали фирму “Adler” и такие зарубежные красавицы как Келли Озборн, Диана Крюгер, Кэт Дилей, Эмили Уотсон. Ювелир Роберто Коин из Италии пользуется заслуженным признанием и любовью у всех фанатов бриллиантовых украшений. Драгоценности с бриллиантами, которые создал талантливый мастер, примерили себе Мадонна и Джениффер Лопес, Шарлиз Терон и Кристи Дэвис, Холли Бери и Энджи Хармон. Так, тройные ожерелья от Коина по торжественным датам надевают Дреа де Маттео и Ума Турман, Лорен Грэхем и Гвинет Пэлтроу.

 Снимаясь в известном клипе Candyman, Кристина Агилера выбрала фантастические драгоценности с бриллиантами от компании “Magic Garden – Rose”. Кольцо и брошь невероятной красоты украшают розовые роскошные бриллианты, ставшие поистине олицетворением шика Голливуда. Кстати, на свое бракосочетание надевала Кристина украшения с бриллиантами, которые создал другой мастер – ювелир Стивен Вебстер, который изготовил кольц-эксклюзив специально для свадебной церемонии.

 Бриллиантовые украшения от Дома “Piaget” предпочитает еще одна счастливая пара – Тони Паркер и Ева Лонгория. На собственную свадьбу пара заказала кольца ослепительной красоты. Среди поклонниц драгоценностей от Дома “Piaget”: Деми Мур, Надя Ауэрманн, Мэгги Чанг, Энн Хатуэй.


 Татьяна Михалкова и Вера Глаголева, приглашенные на открытие кинофорума в Москве, заказали бриллиантовые украшения в Мадриде. Дмитрий Дибров, чтобы поучаствовать в этом мероприятии, взял напрокат дорогостоящие часы и запонки, Маша Шукшина – золотое колье и серьги, а Маша Голубкина – брошку из платины, которая украшенна бриллиантами.

Чаще других берут в аренду драгоценности из бриллиантов Ольга Кабо и Кристина Орбакайте, Ирина Понаровская и Наталья Бондарчук и многие другие звезды шоу-бизнеса.


 

Монеты к 50-летию фразы «Я - берлинец»

   Самоа выпустило две монеты, посвященные 50-летию знаменитой речи 35-го президента США Джона Кеннеди в Западном Берлине.

Джон Кеннеди произнес свою речь перед Шенебергской ратушей 26 июня 1963 года. Он выразил поддержку западным берлинцам после возведения Берлинской стены.

В конце своей речи Кеннеди произнес фразу «Я - берлинец» (нем. - Ich bin ein Berliner), ставшую впоследствии культовой. В настоящее время данная фраза часто цитируется в связи с празднованием различных юбилеев.

В 1988 году Ниуэ выпустило монету номиналом 5 долларов в память о берлинском выступлении Кеннеди.

В 2008 году Либерия выпустила монету достоинством 5 либерийских долларов. На ее аверсе изображен Кеннеди, произносящий речь «Я — берлинец». В монету встроен динамик, при нажатии на который воспроизводится часть речи американского президента.

Номинал первой монеты Самоа – 5 долларов (тала), второй монеты - 10 долларов (тала). Обе монеты выполнены из серебра 999-й пробы качеством «пруф». Масса одной монеты – 28,80 г, диаметр – 38,61 мм, тираж каждой монеты- 2500 штук.

Дизайн аверса монет «50-летие фразы «Я - берлинец» идентичен. В центре расположен герб Самоа. В верхней части монеты полукругом выгравировано – «SAMOA 2013». Внизу полукругом указан номинал.

На реверсе монеты номиналом 10 долларов (тала) изображен портрет Джона Кеннеди. Поверх портрета расположен микротекст – фрагмент его речи. Вверху есть дуговая надпись – «50th ANNIVERSARY «ICH BIN EIN BERLINER».

На реверс монеты номиналом 5 долларов (тала) помещен портрет Кеннеди на фоне цветного американского флага и Бранденбургских ворот. В верхней части монеты находится надпись - «50th ANNIVERSARY «ICH BIN EIN BERLINER».

Монеты «50-летие фразы «Я - берлинец» можно купить в Интернет-магазинах за 99,95 долларов США – цена монеты номиналом 5 долларов (тала), и за 110 долларов США – стоимость монеты номиналом 10 долларов (тала).

Օրավարձով աշխատողը 1 միլիոն դրամի զարդեր է գողացել տան պահարանից


ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արարատի բաժնում գողության մասին ահազանգ է ստացվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից` 1947թ. ծնված Գեղանուշ Ս.-ն հաղորդում է տվել, որ իրենց տանը օրավարձով աշխատող Գառնիկ Պ.-ն ապրիլի 15-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պահարանի գրատուփից գողացել է ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 1 միլիոն դրամի վնաս:

Գառնիկ Պ.-ն անմիջապես բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարած հանցանքը:  Կատարվում է նախաքննություն:



  ЦАРЬ КАМНЕЙ

Автор: Ирина Паламарчук

Царь камней, предводитель самоцветов. Он разжигает в сердце огонь любви и помогает добиться взаимности от возлюбленной. На Руси его называли лалом и яхонтом, а в Древнем Риме — карбункулом. Сегодня я расскажу вам все самое интересное о камне жизни — рубине.

Вы уже знаете, что рубин — разновидность корунда, этим вас уже не удивишь. Но этот камень имеет на столько древние корни, что за все века вобрал в себя просто необъятное количество всего интересного. Так, например, свое имя этот камень получил только в 18 веке, когда до этой мысли додумался ученый Валериус. До тех пор все красные минералы называли рубиусами. Турмалин, родолит, красный берилл, гранат, шпинель… да-да, все они ох как похожи.

 Так похожи, что некогда считающийся самым известным «Рубин Тимура», которым за шесть столетий владели величайшие из величайших: Тамерлан, Акбар — великий правитель Моголов, Шах-Джахан — создатель Тадж-Махала, а затем правители Британской империи, вдруг оказался не рубином, а шпинелью. Вы представляете, какое было разочарование?!!

А роскошная бриллиантовая корона Екатерины II, которой я с замиранием сердца любовалась в Алмазном фонде, (да и вы, я на 100% уверена) — ее тоже венчает 400-каратная шпинель, когда-то считающаяся рубином. Курьезных историй масса, из 19 века одних сколько дошло!

Мне думается, все это оттого, что рубин — по истине удивительный камень, а таким, как известно, все стремятся подражать. Палитра его цветов насчитывает больше 400 оттенков: от нежно-розовых до бордовых. Принимая это во внимание, я боюсь даже представить, сколько еще «хамелеонов» могут заделаться под рубин. Если шпинель по внешнему виду очень похожа на рубин, то что говорить о тех рубинах, которые с величайшей искусностью синтезируют в лабораториях. Ой-ой, чуть не забыла сказать, считается, что натуральный рубин раз в тысячу лет меняет свой цвет и достигает максимально возможной глубины — только через семь тысяч лет.

Но что-то должно ведь отличать рубин, как вы считаете?

Конечно должно, и отличает! Рубин на много тверже всех своих псевдоблизнецов. Он, как и сапфир, обладая этим качеством, сразу следует за алмазом, да и в блеске немногим ему одному уступает. Поэтому среди других цветных минералов, рубин ценится выше всех.

При этом, рубин рубину — рознь. Представляете, в Индии рубины делили в зависимости от свойств и характеристик, как людей, на касты. Брахманами считали камни с самыми высокими показателями чистоты. Верили, что такие камни пробуждают духовную энергию и защищают от недоброжелателей. Чтобы камни не утратили своих магических свойств, их бережно хранили и старались не допускать соприкосновений с маленькими мутными самородками.

Кшатрии — вторые по значимости и свойствам — наделяли своего хозяина отвагой и бесстрашием, одаривали способностями властвовать и одерживать победу над врагами. 
Вайшьи — приносили богатство, помогали в торговле. 
Шудры — низшие из рубинов, не обладающие особыми свойствами и пригодные только для ювелирных украшений.

Так как же стать счастливой обладательницей безупречного, натурального, а не синтезированного кшатрия? Можно попробовать вооружиться лупой. Настоящие природные камни будут иметь незначительные посторонние включения — с таким аппаратом их разглядеть можно. Искусственные же камни — всего-то — обладают абсолютно однородной структурой и идеально чистые. Но как я поняла, уверена и вы из моего рассказа, под силу определить истинное «лицо» рубина только специалисту-геммологу.

Готовьтесь. Хочу вас избавить от иллюзий и заблуждений: в ювелирном магазине вы никогда не сможете купить настоящий рубин исключительной прозрачности. Если желаете найти такой, то добро пожаловать на всемирно известные аукционы, ну и денежки не забудьте. Такое удовольствие — не из дешевых.

Рубин — яркий представитель стихии огня. Вы приглядитесь к нему получше, прикоснитесь к украшениям с этими жгучими камнями, и тогда сможете почувствовать всю его согревающую энергетику. Этот минерал буквально дышит на вас теплом и страстью, безудержной любовью и творчеством.

Не это ли основной камень грядущего года? Ведь лишь рубин называли горячим сгустком крови Дракона. Вы только представьте, какую силу он обретет в огненный год Дракона! Не уверена, что смогу устоять перед соблазном испытать на себе его волшебное очарование. А вы?



Նախորդը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346
Հաջորդը




Վեբ դիզայն և ծրագրավորում` ZXQ-systems|

free counters