28.06.2017 01:54
Հայ|
 
 






1794 թվականի մետաղադրամը ԱՄՆ-ում վաճառվել Է 10 միլիոն դոլարով



ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում վաճառվել Է 1794 թվականի մեկդոլարանոց արծաթադրամ, որը փորձագետները վերագրում են ամերիկյան մետաղադրամների առաջին հատմանը, հաղորդում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: Մետաղադրամն աճուրդի ընթացքում  վաճառվել Է 10 միլիոն դոլար ռեկորդային գնով: Մեկդոլարանոցը գնել Է Նյու Ջերսիի Legend Numismatics դրամագիտական ընկերությունը:

Անցյալ անգամ այս մետաղադրամն աճուրդի Է հանվել 1999 թվականին, այն ժամանակ գնորդը դրա համար վճարել Էր 4,1 միլիոն դոլար:

Արծաթադրամի դիմերեսին պատկերված Է հերարձակ կին, որը մարմնավորում Է ազատությունը: Նրա գլխավերեւում զետեղված Է “Liberty” մակագրությունը, իսկ կողերին՝ 15 աստղ, ինչը համապատասխանում Է դրամի հատման պահին ԱՄՆ-ի նահանգների թվին: Դարձերեսին պատկերված Է  սպիտակագլուխ ծովարծիվ՝ ԱՄՆ-ի խորհրդանշանը եւ “United States of America” մակագրությունը: 1795 թվականից մետաղադրամի դիզայնը փոփոխվել Է, ուստի 1794 թվականի շարքը, երբ թողարկվել Է երկու հազարից պակաս մետաղադրամ, եզակի Է:

1794-ից մինչեւ 1804 թվականն ընկած ժամանակաշրջանում հատվել Է շուրջ 160 հազար մեկդոլարանոց մտաղադրամ, բայց այս պահին դրանցից մնացել Է երկու հարյուրից ոչ ավելի:



Именитые Дома моды представили новые ювелирные коллекции

 Именитые Дома моды представили новые ювелирные коллекции Именитые Дома моды представили новые ювелирные коллекции Именитые Дома моды представили новые ювелирные коллекции Когда дело доходит до высокой моды, образ не является законченным без дорогих украшений, его дополняющих.

После завершения недели haute couture именитые дома моды представили в Париже свои новые ювелирные коллекции Haute Joaillerie.

Тема змеи стала признанным трендом 2013 года, но стоит напомнить, что змея уже более века является знаковым элементом ювелирных изделий дома Boucheron.

Для новой коллекции ювелирный дом Boucheron взял архивные дизайны своей первой «змеиной» коллекции 1968 года и придал им более современное звучание.

Кольца в виде змеи из золота с затейливым плетением инкрустированные бриллиантами были выпущены в трех размерах. А подвески, напоминающие чешуйчатую структуру змеиной кожи, предлагается носить как в качестве украшения на шею, так и в качестве броши.

Дом Chanel впервые посвятил свою полную ювелирную коллекцию, состоящую из 99 предметов, одной единственной теме – камелии. Цветок камелии предстал во множестве вариантов. Он был воссоздан в виде объемного кольца украшенного бриллиантами, предстал в деликатном бриллиантовом орнаменте с черными шипами, был выполнен из оникса, белого коралла и вплетен в сложный орнамент из розовых сапфиров. Также цветок камелии стал основным элементом колец из золота с эмалью и бриллиантами, которые являются переизданием известной линии Coromandel дома Chanel.

В качестве прелюдии к презентации своей новой коллекции в июле следующего года дом Dior и дизайнер Виктуар де Кастеллан показали несколько новых украшений, которые являются дополнением к уже существующим коллекциям.

Ими стали трио тонких  колец и браслетов в коллекции My Dior, ожерелье украшенное увесистым изумрудом в Les Précieuses, кольцо в форме розы с бриллиантами и изумрудами в Toi et Moi и серьги с уникальными античными камеями в коллекции Coffret.

Также дом Dior расширил свою коллекцию элитных часов, которая пополнилась новыми моделями – черными и белыми керамическими часами с разноцветными драгоценными камнями в линии Dior 8, новой моделью Grand Bal с красновато-коричневыми перьями и тремя новыми часами с ремешками цвета фуксии, бирюзовым и неоново-желтым в линии Mini D.

Дом Louis Vuitton продолжает свое путешествие во времени и представляет переосмысленные версии классических мотивов. Louis Vuitton предложил новую интерпретацию ожерелья, выполненную в виде воротничка, с деликатным, словно кружевным плетением, украшенным бриллиантами, а также массивные серьги, собранные из элементов в виде знаковой звезды дома и цветов из бриллиантов.


Մենք պատերազմ չենք սկսել ու չենք սկսելու. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Մենք պատերազմ չենք սկսել ու չենք սկսելու. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր, բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Զինված ուժեր չունենալը թերևս ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետևանքներ, որքան մեզ համար: Գուցե սա է պատճառը, որ մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը: Ստեղծված օրվանից եղել է ժողովրդական բանակ:

Ավելորդ չէ հիշել, որ մենք՝ որպես ազգ և հասարակություն, մտադրություն չենք ունեցել ստեղծելու և պահելու այնպիսի բանակ, ինչպիսին ունենք այսօր: Մենք ստիպված ենք եղել կազմակերպելու մեր ուժերը մեզ պարտադրված պատերազմում պաշտպանվելու համար: Մենք ստիպված ենք եղել կազմակերպվելու՝ կանխելու համար այն կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք մեթոդաբար իրականացվում էին մեր և աշխարհի աչքի առաջ: Ավելին՝ մեզ հրապարակավ և պաշտոնապես սպառնում էին նոր կոտորածներով ու նոր էթնիկ զտումներով: Այդ սպառնալիքներն ավելի քան իրական էին: Դրանց մի ասը նույնիսկ իրականացվեց ինչպես այդ օրերին, այնպես էլ հետագայում:

Ահա այս ճակատագրական պահին էր, որ մեր ժողովուրդը գրեթե զրոյից ստեղծեց իր բանակը: Պատերազմի, շրջափակման ու սովի պայմաններում հայ ժողովուրդը ստեղծեց իր բանակը՝ ասելու համար միայն մեկ նախադասություն. «Բավական է»: Հայի հետ և աշխարհում որևէ մեկի հետ չի կարելի խոսել յաթաղանի և սպառնալիքների լեզվով:

Հայոց բանակը վեր խոյացավ այնպես, ինչպես չէր հաշվարկել ու չէր կարող հաշվարկել հակառակորդը: Մարտի դաշտ իջավ Կարմիր Վարդանների մի այնպիսի սերունդ, որի գոյության մասին գաղափար չունեին ոչ հակառակորդի քարոզչությունը և ոչ էլ այդ քարոզչությամբ մոլորվածները: Իջավ ասելու. «Բավական է»:

Ընկան հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին ապրելու մեր իրավունքն ու մեր արժանապատվությունը: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, որոնց խիզախումով այսօր մեր բանակն արժանիորեն կոչում ենք հաղթական բանակ: Ուժ, որ պարտադրեց հակառակորդին զինադադար և հարաբերական խաղաղություն: Ուժ, որ պահպանում է այդ խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, որ եղավ ու լինելու է Արցախի հուսալի թիկունքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Իմ համոզմունքն է, որ Արցախի և Հայաստանի դեմ պատերազմը սանձազերծվել է և պարբերաբար բորբոքվել է հիմնականում մեկ պատճառով: Մեր ուժը և ներուժը թերագնահատել են: Իսկապես մտածել են, որ կարելի է հեշտ և արագ հաղթանակ տանել: Այս թերագնահատումը շատ ծանր է նստել բոլորի վրա, ունեցել է ողբերգական հետևանքներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Հայաստանի զինված ուժերն այսօր այլևս դժվար է թերագնահատել: Սա լրջագույն կռվան է՝ հօգուտ խաղաղության պահպանման: Հեշտ և արագ պատերազմների մասին հեքիաթներին այլևս ոչ ոք չի հավատում:

Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ և սպաներ,
Մենք պատերազմ չենք սկսել ու չենք սկսելու: Սա ակնհայտ է: Նույնիսկ այն պահերին, երբ կռվի դաշտում ունեցել ենք միանշանակ առավելություն, մենք չենք դադարել պնդել, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում: Մաղթում եմ ձեզ, որ ձեր մասնագիտական և բարոյական բարձր ունակությունները ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ, ինչին մենք ականատես ենք եղել բազմիցս: Մաղթում եմ, որ ձեր այդ կարողությունները երբևէ պետք չգան ձեզ, և դուք ստիպված չլինեք դրանք կիրառել պատերազմի դաշտում:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Բանակի ծննդյան օրը տոն է, որը մենք նշում ենք ազգովի: Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ ու փառավոր տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ բարձր տրամադրություն, խաղաղ երկինք: Այդ խաղաղ երկնքի համար մենք կրկին ու կրկին պարտական ենք մեր բանակին:

Փա՛ռք Հայոց բանակին»:



Պանրի չարաշահումը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի. ահազանգում են գիտնականները


ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնակաները հայտնաբերել են, որ պանրի շատ օգտագործումը կարող է բարձրացնել միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  medikforum կայքը, չնայած նրան, որ դեռ չեն բայացահայտել միզապարկի քաղցկեղի առաջացման հստակ պատճառները, սակայն առայժմ պարզ է, որ այն ավելի շատ հանդիպում է ծխողների մոտ:

Բելգիայից եւ Դանիայից մի խումբ հետազոտողներ փաստել են, որ միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծ է նաեւ պանիր չարաշահողների շրջանում: Ռիսկի խմբում հայտնվելու համար, նրանց հավաստմամբ, հարկավոր է պանիր օգտագործել օրական 53 գրամ: Եթե մարդ ամեն օր պանիր է օգտագործում նույնիսկ փոքր քանակությամբ, ապա հավանականություն կա, որ նա կարող է հիվանդանալ միզապարկի քաղցկեղով:

Նույն հետազոտության մեջ գիտնականները նշել են, որ կա նաեւ եղանակ նվազեցնելու հիվանդության առաջացման վտանգը` ամեն օր ձիթապտղի յուղ օգտագործելով:

Հետազոտության իրականացման համար, սակայն, գիտնականներն ուսումնասիրել են դեռեւս ոչ մեծաթիվ մարդկանց:



Նախորդը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344
Հաջորդը




Վեբ դիզայն և ծրագրավորում` ZXQ-systems|

free counters