21.08.2017 07:48
Հայ|
 
 






Մենք պատերազմ չենք սկսել ու չենք սկսելու. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Մենք պատերազմ չենք սկսել ու չենք սկսելու. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր, բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Զինված ուժեր չունենալը թերևս ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետևանքներ, որքան մեզ համար: Գուցե սա է պատճառը, որ մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը: Ստեղծված օրվանից եղել է ժողովրդական բանակ:

Ավելորդ չէ հիշել, որ մենք՝ որպես ազգ և հասարակություն, մտադրություն չենք ունեցել ստեղծելու և պահելու այնպիսի բանակ, ինչպիսին ունենք այսօր: Մենք ստիպված ենք եղել կազմակերպելու մեր ուժերը մեզ պարտադրված պատերազմում պաշտպանվելու համար: Մենք ստիպված ենք եղել կազմակերպվելու՝ կանխելու համար այն կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք մեթոդաբար իրականացվում էին մեր և աշխարհի աչքի առաջ: Ավելին՝ մեզ հրապարակավ և պաշտոնապես սպառնում էին նոր կոտորածներով ու նոր էթնիկ զտումներով: Այդ սպառնալիքներն ավելի քան իրական էին: Դրանց մի ասը նույնիսկ իրականացվեց ինչպես այդ օրերին, այնպես էլ հետագայում:

Ահա այս ճակատագրական պահին էր, որ մեր ժողովուրդը գրեթե զրոյից ստեղծեց իր բանակը: Պատերազմի, շրջափակման ու սովի պայմաններում հայ ժողովուրդը ստեղծեց իր բանակը՝ ասելու համար միայն մեկ նախադասություն. «Բավական է»: Հայի հետ և աշխարհում որևէ մեկի հետ չի կարելի խոսել յաթաղանի և սպառնալիքների լեզվով:

Հայոց բանակը վեր խոյացավ այնպես, ինչպես չէր հաշվարկել ու չէր կարող հաշվարկել հակառակորդը: Մարտի դաշտ իջավ Կարմիր Վարդանների մի այնպիսի սերունդ, որի գոյության մասին գաղափար չունեին ոչ հակառակորդի քարոզչությունը և ոչ էլ այդ քարոզչությամբ մոլորվածները: Իջավ ասելու. «Բավական է»:

Ընկան հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին ապրելու մեր իրավունքն ու մեր արժանապատվությունը: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, որոնց խիզախումով այսօր մեր բանակն արժանիորեն կոչում ենք հաղթական բանակ: Ուժ, որ պարտադրեց հակառակորդին զինադադար և հարաբերական խաղաղություն: Ուժ, որ պահպանում է այդ խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, որ եղավ ու լինելու է Արցախի հուսալի թիկունքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Իմ համոզմունքն է, որ Արցախի և Հայաստանի դեմ պատերազմը սանձազերծվել է և պարբերաբար բորբոքվել է հիմնականում մեկ պատճառով: Մեր ուժը և ներուժը թերագնահատել են: Իսկապես մտածել են, որ կարելի է հեշտ և արագ հաղթանակ տանել: Այս թերագնահատումը շատ ծանր է նստել բոլորի վրա, ունեցել է ողբերգական հետևանքներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Հայաստանի զինված ուժերն այսօր այլևս դժվար է թերագնահատել: Սա լրջագույն կռվան է՝ հօգուտ խաղաղության պահպանման: Հեշտ և արագ պատերազմների մասին հեքիաթներին այլևս ոչ ոք չի հավատում:

Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ և սպաներ,
Մենք պատերազմ չենք սկսել ու չենք սկսելու: Սա ակնհայտ է: Նույնիսկ այն պահերին, երբ կռվի դաշտում ունեցել ենք միանշանակ առավելություն, մենք չենք դադարել պնդել, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում: Մաղթում եմ ձեզ, որ ձեր մասնագիտական և բարոյական բարձր ունակությունները ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ, ինչին մենք ականատես ենք եղել բազմիցս: Մաղթում եմ, որ ձեր այդ կարողությունները երբևէ պետք չգան ձեզ, և դուք ստիպված չլինեք դրանք կիրառել պատերազմի դաշտում:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Բանակի ծննդյան օրը տոն է, որը մենք նշում ենք ազգովի: Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ ու փառավոր տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ բարձր տրամադրություն, խաղաղ երկինք: Այդ խաղաղ երկնքի համար մենք կրկին ու կրկին պարտական ենք մեր բանակին:

Փա՛ռք Հայոց բանակին»:



Պանրի չարաշահումը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի. ահազանգում են գիտնականները


ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնակաները հայտնաբերել են, որ պանրի շատ օգտագործումը կարող է բարձրացնել միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  medikforum կայքը, չնայած նրան, որ դեռ չեն բայացահայտել միզապարկի քաղցկեղի առաջացման հստակ պատճառները, սակայն առայժմ պարզ է, որ այն ավելի շատ հանդիպում է ծխողների մոտ:

Բելգիայից եւ Դանիայից մի խումբ հետազոտողներ փաստել են, որ միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծ է նաեւ պանիր չարաշահողների շրջանում: Ռիսկի խմբում հայտնվելու համար, նրանց հավաստմամբ, հարկավոր է պանիր օգտագործել օրական 53 գրամ: Եթե մարդ ամեն օր պանիր է օգտագործում նույնիսկ փոքր քանակությամբ, ապա հավանականություն կա, որ նա կարող է հիվանդանալ միզապարկի քաղցկեղով:

Նույն հետազոտության մեջ գիտնականները նշել են, որ կա նաեւ եղանակ նվազեցնելու հիվանդության առաջացման վտանգը` ամեն օր ձիթապտղի յուղ օգտագործելով:

Հետազոտության իրականացման համար, սակայն, գիտնականներն ուսումնասիրել են դեռեւս ոչ մեծաթիվ մարդկանց:



Коллекция часов с подвесками от Van Cleef & Arpels

На вы­став­ке в Же­не­ве ком­па­ния Van Cleef & Arpels по­ка­за­ла об­нов­лен­ную кол­лек­цию ча­сов Charms Extraordinaire, впер­вые пред­став­лен­ную пуб­ли­ке в 2008 го­ду. В но­вую се­рию во­шли че­ты­ре мо­де­ли с не­обыч­ны­ми ци­фер­бла­та­ми. На го­лу­бом ла­ко­вом ци­фер­бла­те ча­сов Féérie Dandelion изоб­ра­же­на кры­ла­тая фея, ко­то­рая ис­пол­ня­ет же­ла­ние, по­дув на оду­ван­чик. Фи­гур­ка феи вы­пол­не­на из зо­ло­та, ее ли­цо – из брил­ли­ан­та, а кры­лья – из эма­ли. Об­рам­ля­ет ци­фер­блат 38-мил­ли­мет­ро­вый кор­пус из бе­ло­го зо­ло­та, бе­зель ко­то­ро­го укра­шен брил­ли­ан­та­ми и сап­фи­ра­ми.

На ча­сах Van Cleef & Arpels Charms Extraordinaire Muguet ком­па­нию фее со­став­ля­ет ба­боч­ка, а ря­дом рас­пус­ка­ет­ся лан­дыш. Ми­ни­а­тю­ры вы­пол­не­ны на ци­фер­бла­те из пер­ла­мут­ра. 38-мил­ли­мет­ро­вый кор­пус ча­сов, де­ко­ри­ро­ван­ный брил­ли­ан­та­ми и жел­ты­ми сап­фи­ра­ми, вы­пол­нен из ро­зо­во­го зо­ло­та.

На ци­фер­бла­те ча­сов Van Cleef & Arpels Charms Extraordinaire Lotus изоб­ра­жен эма­ле­вый цве­ток ло­то­са, очер­та­ния ко­то­ро­го пе­ре­да­ет и под­вес­ка. Вы­пол­нен ло­тос в тех­ни­ке шам­пле­ве. Диа­метр кор­пу­са из бе­ло­го зо­ло­та со­став­ля­ет 32 мм. Рант ча­сов укра­шен брил­ли­ан­та­ми, сап­фи­ра­ми и тур­ма­ли­на­ми.

О ско­ром при­хо­де вес­ны на­по­ми­на­ют ла­сточ­ки на ци­фер­бла­те Van Cleef & Arpels Charms Extraordinaire Hirondelles. 32-мил­ли­мет­ро­вый кор­пус из ро­зо­во­го зо­ло­та де­ко­ри­ро­ван ро­зо­вы­ми и фи­о­ле­то­вы­ми сап­фи­ра­ми, до­пол­ня­ю­щи­ми брил­ли­ан­ты и сап­фи­ры на ци­фер­бла­те.



  Американская финансовая компания Morgan Stanley уменьшила свой прогноз по средней цена на золото в 2013 году, и теперь, по мнению банка, она может быть в пределах 1773$ за унцию.

В банке также понизили прогноз по серебру на 2013 год на 4% до 33,44$ за унцию. При этом в банке Morgan Stanley подчеркнули, что серебро продолжит свой тренд по опережению золота по доходности на основе годовых итогов, даже не смотря на ожидаемую волатильность цен. Также в заявлении банка указали на то, что макроэкономические условия остаются очень благоприятными для дальнейшего роста цен на золото.

В целом аналитики банка Morgan Stanley считают, что бычий тренд на рынке золота сохранится в 2013 году, не смотря на недавние распродажи золота под давлением опасений на финансовом рынке из-за ужесточения денежной политики США.

Аналитики банка ожидают сохранение низких процентных ставок ФРС США, а также продолжение программы количественного смягчения, что будет оказывать давление на экономику США и вдохновит крупных инвесторов на покупку золота даже при высоких ценах на этот драгметалл.

В среднесрочной перспективе платина и палладий будут выглядеть более привлекательными для инвестиций драгоценными металлами. Это связано в первую очередь с новостями о том, что крупный производитель платины Anglo American Platinum потерпел убытки по итогам 2012 года и намерен сократить рабочие места. Поэтому такая ситуация вызовет сбой поставок платины на мировом рынке и будет способствовать росту цен на этот драгметалл.

В Morgan Stanley сказали следующее: «Рост цен на платину приведёт снова к тому, что платина значительно обойдёт золото в цене, как это было раньше, а так как фундаментальные показатели рынка платины улучшаются, то инвесторы могут потерять интерес к золоту в качестве средства защиты от финансовой неопределённости, к тому же мировая экономика показывает признаки восстановления».

В американском банке считают, что средняя цена на платину в 2013 году составит 1715$ за унцию, а средняя цена на палладий — 708$ за унцию. Что касается других металлов, то аналитики банка понизили прогноз по меди, алюминию и никелю, но повысили свой прогноз по свинцу и олову.


Նախորդը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346
Հաջորդը




Վեբ դիզայն և ծրագրավորում` ZXQ-systems|

free counters