19.02.2018 23:40
Հայ|
 
 






  Հայրիկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել. Հարազատներ

12:03

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում Պարույր Հայրիկյանի առողջությամբ մտահոգ հավաքվածներին թեկնածուի հարազատները փոխանցեցին, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Նրանք այս պահին շնորհավորում են իրար: Հավաքվածները սպասում են բժշկի դուրս գալուն` առավել մանարամասն տեղեկություններ իմանալու համար:

Այս պահին հիվանդանոցում են քաղաքական գործիչներ, լրագրողներ, քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ առողջապահության նախարարությունից հայտնել էին. «Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ողջ գիշերը Դերենիկ Դումանյանին ժամանակ առ ժամանակ տեղեկացրել են Պարույր Հայրիկյանի վիճակի մասին։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետների աչալուրջ հսկողության շնորհիվ ԱԻՄ առաջնորդի մոտ գիշերը վիճակի վատթարացում չի արձանագրվել»:

Աղբյուր` Panorama.am



ԱՆ. Պարույր Հայրիկյանին վիրահատում են

11:22 01/02/2013 » 

ԱՆ. Պարույր Հայրիկյանին վիրահատում են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին վիրահատոււմ են:

«Ինչպես հայտնի է, երեկ ուշ երեկոյան հրազենից վիրավորված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը շտապօգնության մեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների թվում, րոպեներ անց, բժշկական կենտրոնում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։ Նախարարն այցելել է տուժած քաղաքական գործչին, զրուցել նրա հետ, ապա լրագրողներին հայտնել, որ Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ողջ գիշերը Դերենիկ Դումանյանին ժամանակ առ ժամանակ տեղեկացրել են Պարույր Հայրիկյանի վիճակի մասին։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետների աչալուրջ հսկողության շնորհիվ ԱԻՄ առաջնորդի մոտ գիշերը վիճակի վատթարացում չի արձանագրվել։

Դերենիկ Դումանյանն այսօր առավոտյան կրկին այցելեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Առավոտյան ևս Պարույր Հայրիկյանի վիճակը գնահատվել է միջին ծանրության, կայուն։ Մասնագետներն այս պահին նրան վիրահատում են»:

Աղբյուր` Panorama.am



MoneDiam – новая инициатива в области инвестиций в бриллианты

 
В июне 2013 будет представлен новый инструмент для инвестиций в бриллианты под названием MoneDiam, который позволит инвесторам осуществлять сделки с драгоценными камнями аналогично торговле золотыми слитками, передает Rapaport со ссылкой на Albawaba.

Инвестиции будут осуществляться в комплекты MoneDiam, состоящие из 10 бриллиантов, упакованных в пакет размером с кредитную карту. Каждый набор будет иметь стандартный установленный вес и стоимость. Всего планируется изготовить 16 видов MoneDiam, стоимость которых будет варьироваться от $6 000 to $540 000. Инвесторы могут хранить наборы MoneDiam самостоятельно либо оставить их в специальных надежных хранилищах и получить сертификат о покупке.

По сообщению компании, запуск данного проекта станет важным событием и поворотным моментом в использовании бриллиантов в инвестиционных целях. «Запатентованная технология, лежащая в основе нового инструмента, позволяет выполнить базовые требования к инвестициям, являя собой уникальное сочетание стандартизации, безопасности и ценообразования, ранее неприменимые к бриллиантам в контексте инвестиций», - говорится в сообщении Monediam.
Бриллианты, предлагаемые для инвестиций, будут сертифицированы Геммологическим институтом Америки (Gemological Institute of America, GIA).

Для производства и продажи первых комплектов бриллиантов руководство MoneDiam привлечет средства путем частного размещения.


Պարույր Հայրիկյանի facebook-յան էջում հայտնվել է մահափորձից հետո առաջին գրառումն ու լուսանկարը

 02:16, 1 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնրդ Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձից հետո նրա facebook-յան էջում հայտնվել է առաջին գրառումը՝ «Իրենք իրենց են սպանում»:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էջում տեղադրված է նաեւ Պարույր Հայրիկյանի լուսանկարները հիվանդանոցից: Թեկնածուին աջակցություն են հայտնում եւ շուտափույթ առողջանալու մաղթանքներով գրառումներ թողնում ֆեյսբուքի օգտատերերը:

Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների 9 հասցեում, հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա: Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել երկու ուսերի հատվածում և տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:

Հայրիկյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է ու այժմ հետազոտություններ է անցնում: Նախնական տվյալների համաձայն՝ Հայրիկյանի գիտակցությունը տեղն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է և դեռևս չկա վիրահատության կարիք:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են ժամանել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մի խումբ պատգամավորներ, նախարարներ, Երեւանի քաղաքապետը:



Նախորդը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364
Հաջորդը




Վեբ դիզայն և ծրագրավորում` ZXQ-systems|

free counters